Նիկոլ Փաշինյանի գրպանային Սահմանադրական դատարանը. մեկ շաբաթում 3 նիկոլահաճո որոշում

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն կասկած չկա, թե ինչու էր հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի եւ Հրայր Թովմասյանի դեմ կատաղի պայքար սկսել։ Փաշինյանին պետք էր իր գրպանային դատարանն ունենալ, ինչը նրան հաջողվեց։ Այսօր ՍԴ-ն բացառապես կատարում է Նիկոլ Փաշինյանի պատվերը, հատկապես քաղաքական բաղադրիչ պարունակող դիմումների հարցում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՍԴ-ն երեք նիկոլահաճո որոշում է կայացրել։

Երկու օր առաջ սահմանադրական է ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը։ 2021 թվականի սեպտեմբերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ խմբակցության կողմից դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու համար։ Պատգամավորի դիտարկմամբ՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամների վրա տարածվում են դատավոր անդամներին ներկայացվող պահանջները, որոնց շարքում է նաև տարիքային ցենզը, այսինքն՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամը ևս չպետք է գերազանցի 65 տարեկանի տարիքային շեմը, իսկ Ջհանգիրյանն ընտրության պահին 66 տարեկան էր։ Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու և նրա պաշտոնավարման իրավաչափության հարցը բարձրացվել է նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից։ Նա դիմել էր ԲԴԽ՝ պահանջելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով հայտարարություն հրապարակել՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ, որը մերժվել էր։


Լուրեր էին շրջանառվում, որ հնարավոր է ՍԴ-ն բավարարի այս դիմումը եւ Ջհանգիրյանն էլ ոտուձեռ ընկած փորձում էր շահել Նիկոլ Փաշինյանի վստահությունը՝ բավարարել նրա պահանջները, մոտը ընդունելության գնալ, որ համոզի՝ իրեն պահելը ճիշտ է եւ այլն։ Ըստ այդ աղբյուրների, Փաշինյանը դժգոհ է դատական համակարգի կայացրած վճիռներից եւ դրանում Ջհանգիրյանին է մեղադրում։ Սակայն ՍԴ վճռից օրեր առաջ նույն աղբյուրները հաղորդեցին, որ կարծես թե Ջհանգիրյանը հարցերը լուծել է, իսկ գուցե՝ պարզապես Ջհանգիրյանին փոխարինող չեն գտել։

ՍԴ-ն, փաստորեն, մերժեց ընդդիմադիրների բողոքը՝ Ջհանգիրյանին պահելով եւ թույլ տալով դատական ոլորտը «ռուլիտ» անել։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ջհանգիրյանին նշանակելու նպատակով նախ ԲԴԽ նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանի դեմ ապօրինի քրեական գործ հետապնդում սկսեց, որը դոփում է տեղում, Ջհանգիրյանին էլ օրենքի խախտմամբ ԲԴԽ նախագահի ԺՊ նշանակեց եւ 2 տարի պահում է այս կարգավիճակում, որովհետեւ Վարդազարյանին ազատելու համար օրինական հիմքեր են պետք։

Ջհանգիրյանի գործով ՍԴ վճիռը կհրապարակվի վաղը՝ մայիսի 10-ին, որոշումն ընդունվել է 6 կողմ, 3 դեմ ձայներով, դեմ են եղել նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, Արեւիկ Պետրոսյանը, երրորդը ըստ մեր աղբյուրի Երվանդ Խունդկարյանն է։

Ապրիլի 30-ին բարձր դատարանը նիկոլահաճո մեկ այլ որոշումն էր ընդունել՝ սահմանադրական ճանաչելով ծանր վիրավորանքը քրեականացնելու մասին աղմկահարույց հոդվածը: Հիշեցնենք՝ հոդվածի սահմանադրականությունը Բարձր դատարանում վիճարկել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա պնդմամբ՝ ՍԴ-ն «այս հոդվածը պետք է ճանաչի հակասահմանադրական և Կառավարությանն ու ԱԺ-ին հանձնարարի, որ գնան ու ճիշտ մեթոդներով պայքարեն վիրավորանքի ու հայհոյանքի արատավոր երևույթների դեմ ու Քրեական օրենսգիրքը չօգտագործեն քաղաքական նպատակների համար»:

Գլխավոր դատախազության վիճակագրության համաձայն՝ իշխանությունների կողմից քրեականացված «ծանր վիրավորանքի» հոդվածով անցած ութ ամսում հարուցվել է ավելի քան 800 քրեական գործ։ Փաստենք, որ մինչ օրս դատարան հասած գրեթե բոլոր գործերը մեկ մարդու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար են։ Եւ հոդվածն էլ հատուկ դրա համար է ընդունվել։ Հիշեցնենք՝ «Ծանր վիրավորանքը» քրեականացնող օրենքը հեղինակել էին իշխանական մի խումբ պատգամավորներ։ Այն ընդունվեց անցած ամռանը՝ բացառապես «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով, ընդդիմադիրները բոյկոտեցին քվեարկությունը։ Ըստ այդ փոփոխության` այժմ ցանկացած ոք կարող է բարձր տուգանքներից մինչև եռամսյա կալանքի դատապարտվել՝ իշխանության ներկայացուցիչներին ու հասարակական գործիչներին վիրավորելու համար։ Այս օրենքն ապաքրեականացնելու կոչով Հայաստանին են դիմել միջազգային մի շարք հեղինակավոր կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, իսկ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը սա խոսքի ազատության հստակ նահանջ էր դիտարկել։

Վերը նշված որոշումից մեկ օր առաջ էլ բարձր դատարանը սահմանադրական ճանաչեց Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։ Ընդդիմադիրները յոթ ամիս առաջ ներկայացված իրենց դիմումում պնդել էին, որ ԱԺ նախագահի իրենց թեկնածուները՝ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը հնարավորություն չեն ունեցել մասնակցելու խորհրդարանի նիստին՝ կալանավորված լինելու պատճառով, և հնարավորություն չեն ունեցել նեկայացնել իրենց ծրագիրը. այդպիսով խախտվել է նրանց սահմանադրական իրավունքը, ուստի Ալեն Սիմոնյանի ընտրությունն օրինական չէ։ Մայիսի 2-ին ՍԴ-ն հրապարակել է Ալեն Սիմոնյանի վերաբերյալ վճիռը, այն, մեր տեղեկություններով, կրկին ընդունվել է 3/6 հարաբերակցությամբ, Երվանդ Խունդկարյանը նաեւ հատուկ կարծիք է գրել, որով հայտնում է իր անհամաձայնությունը Բարձր դատարանի կայացրած որոշման վերաբերյալ եւ ներկայացնում իր առարկությունները։ Նա տեղեկացնում է նաեւ, որ ի սկզբանէ ինքն է նշանակված եղել որոշման զեկուցող, այդ կարգավիճակում հարցումներ է արել ԿԸՀ, ԱԺ եւ որոշ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստացել, որոնք իր կարծիքով «էական նշանակություն ունեին սույն գործով կայացրած որոշումների վրա», մինչդեռ ինչպես Խւնդկարյանն իր հատուկ կարծիքում է նշում, դրանք հաշվի չեն առել։

ՍԴ դատավորի փաստարկները հիմնված են այն պնդումի վրա, որ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը, լինելով պատգամավոր, ապօրինի են ազատազրկված եղել, նրանց անազատության մեջ պահելու համար առկա չէ ԱԺ համաձայնություն, ինչը օրենքի պահանջն է, ուստի գործընթացը չի կարող համարվել սահմանադրական։ Հիշեցնենք նաեւ, որ ժամանակին Երվանդ Խունդկարյանին վճռաբեկ դատարանի նախագահից հանելով տեղափոխեցին ՍԴ՝ խոստանալով նշանակել ՍԴ նախագահ, սակայն, ինչպես սովորաբար անում են, խաբեցին։ Ըստ ամենայնի, դա էլ է դեր խաղացել, որ Խունդկարյանն ավելի անկախ լինի իր դիրքորոշման մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 225 անգամ
Լրահոս
Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video) «Ռուբեն Ռուբինյա՛ն, հորդ տնից չես բերել ԱԺ-ն»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) Գյուղատնտեսության միլիարդների կորուստը՝ թվերով․ Ռուսաստանին դեմ գնալու աղետալի հետևանքը․Մնացականյան (video) Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT Բացառիկ մանրամասներ՝ ով է իրականում երեկ կալանավորված գնդապետ Մալոյանը և ինչու է նա կալանավորվել (video) Ռուսաստանն անցել է աննախադեպ հրթիռակոծության․ Հայկ Նահապետյան (video) «Հենց այդ գիշեր երևաց Նիկոլ Փաշինյանի իրական վախը»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) «Նիկո՛լ, աչքերդ լայն բացիր, էս ժողովրդի ձեռքը, որ ընկնես գիտե՞ս՝ ուր է ուղարկելու քեզ». քաղաքացի (video) Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Ասեմ՝ «մահաբեր» Ուրսուլային ինչպես են վերաբերվում հենց իր երկրում․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ Պաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի «Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար»․ Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am