Ես էդ քայլն արեցի, որ թուրքերն իմանան՝ մեր դուխը տեղն ա, մենք չենք պարտվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ տարի՝ 2021 թ․ նոյեմբերի 13-ին, Ստեփանակերտի բնակիչ Նորայր Միրզոյանը Շուշի-Բերձոր ճանապարհին նռնակ էր նետել ադրբեջանցիների ուղղությամբ։ Միրզոյանը ծնունդով Շուշիից է, բնակվում է Ստեփանակերտում։ Երեկ նրան հանդիպեցինք Ֆրանսիայի հրապարակում․ եկել էր՝ մասնակցելու ընդդեմ Փաշինյանի եւ հանուն Արցախի ցույցերին։ Նա մեզ հետ զրույցում նախ բացատրեց, թե ինչն էր դրդել իրեն գնալ նման քայլի՝ նռնակ նետել ադրեջանցիների վրա։

«Շատ պատճառ կա։ Ես Քարինտակից եմ, Շուշիից եմ, դա մեր խաչմերուկն ա, ես էդ քայլն արեցի նրա համար, որ թուրքերն իմանան՝ մեր դուխը տեղն ա, մենք չենք պարտվել էս պատերազմում, պարտվել ա կառավարությունը, ղեկավարությունը։ Լյուբոյ զինվոր՝ Ղարաբաղից, Հայաստանից, պատրաստ է նույն բանն անել, ինչ որ ես եմ արել։ Մեզ համար ցավալի ա, որ մենք էդ ճամփով անցնում էինք, ու մեզ քրֆում էին։ Դե, ես արեցի, էլի, արեցի մեր հայ տղու համար»,- ասաց Միրզոյանը՝ նկատի ունենալով, որ դրանից մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 8-ին, նույն հատվածում ադրբեջանցիները հայ երիտասարդի՝ Մարտիկ Երեմյանին էին խփել։


- Իսկ դրան ի՞նչ հետեւեց։ Կադրերում երեւում է, որ Ձեզ ռուս խաղաղապահները տանում են։

- Ռուս խաղաղապահներն ինձ «սռազու» վերցրին, թուրքի ձեռքը ես չեմ ընկել, այսինքն՝ իրենք ինձ պաշտպանեցին, հետո բաց թողեցին տուն։

- Որտե՞ղ եք բնակվում հիմա։

- 1988 թվից Ստեփանակերտում ենք ապրում, մինչեւ հիմա էլ էնտեղ եմ ապրում։

- Հիմա էլ մասնակցում եք ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին։ Նո՞ր եք միացել այս շարժմանը։

- Ես միշտ էլ իրան դեմ եմ եղել՝ 2018 թվից, հետո նոյեմբերի պատերազմը, փաստաթուղթը որ եղավ՝ իր ստորագրությամբ, ես իրեն միշտ դեմ եմ եղել, որովհետեւ ինքը ժուռնալիստ ա, ինքը պոլիտիկ չի, ինքը հայ չի, հայավարի չի մտածում։ Էս պատերազմն էլ, որ կրվել ենք, սաղ իրա պատճառով ա, որովհետեւ 1992 թվին ես կռվել եմ Շուշիում, մենք ազատագրել ենք, մենք տակից ենք բարձրացել։ Բայց հիմա իրենք քայլելով եկան՝ վերցրին մեր Քարինտակը, մեր Շուշին․․․

- Կարծում եք՝ Շուշին հանձնե՞լ են, թե՞ գրավեցին, քանի որ մեր ուժերը չբավականացրին պահել։

- Մենակ Շուշին չեն հանձնել, ամբողջ Ղարաբաղը՝ ինչ որ կա, Քելբաջարը, մյուսները սաղ հանձնված ա։ Մենակ Շուշին չի ծախել, սաղ էլ ծախել են, մինչեւ հիմա էլ ծախում են՝ Քարագլուխն ա, մյուսն ա․․․

- Ինչպե՞ս եք հիմա պատկերացնում Արցախի ճակատագիրը։

- Ես պոլիտիկ չեմ, բայց ասեմ էն, ինչ տեսնում եմ։ Պոստեր կան՝ 200 մետրից հետո բնակչություն ա ապրում, ես պատկերացում ունեմ, որ երեւի ռուսները կմիջամտեն, մինչեւ 2025 թիվը 5 տարվա պայմանագիր ունենք, մի բան պետք ա արած, տենց պետք չի թողած։

- Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում, որ ասաց՝ Արցախի կարգավիճակի նշաձողը պետք է մի փոքր իջեցնել․․․

- Ես ինչքան լսել եմ իրեն՝ իրան ասածները իրան արածների հետ չի բռնում։ Ինքը եկավ Շուշի, Ջդրդուզում կերան-խմեցին, պարեցին, ու վերջում ասում ա՝ Շուշին դժգույն, դժբախտ քաղաք էր։ Իսկ երբ ինքն ընտրվեց, որ եկել էր, ասում էր՝ ամենալավ տեղն ա Շուշին, հրաշք ա, Ղարաբաղն առանց Հայաստան չի լինելու։

- Այդ դեպքում ինչո՞ւ այդպես վարվեց Արցախի հետ, Ձեր կարծիքով։

- Որովհետեւ ինքը պոլիտիկ չի, ինքը ազգասեր չի, ինքը պատրիոտ չի, ինքը թուրքի․․․ այսինքն՝ Ալիեւն ինչ գաղափար ունի, ինչ մտածում ա, ինքն էլ էդ ծրագիրն անում ա։ Դրա համար կխնդրեի, որ Նիկոլը հրաժարական տա, զբաղվի իրա գործերով։ Մեզ հարկավոր ա հզոր, հայրենասեր մարդ, որ մեր ազգը ոտքի կանգնեցնի։

- Ընդդիմության հետ հույսեր կապո՞ւմ եք, կհաջողվի՞ նրանց հեռացնել Փաշինյանին, եւ եթե գան իշխանության՝ որեւէ բան փոխել երկրում։

- Երեւի՝ հա, կստացվի մի բան։ Եթե Նիկոլը չլինի, ուրիշ մեկը լինի․․․ Չգիտեմ, ես պոլիտիկ չեմ, մեզ հզոր պոլիտիկ ա հարկավոր, որ մի հատ Ալիեւին դնի տեղը, ասի՝ մեր Ղարաբաղը պետք ա լինի նենց, ոնց որ եղել ա։

- Իշխանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե ընդդիմությունը Ստեփանակերտից ավտոբուսներով մարդ է բերել Երեւան, որ միտինգի մասնակցեն։

- Մենք մեր մեքենայով ենք եկել, շատ ցանկացող կար, որ Ղարաբաղից գային էստեղ, բայց էսօրվա դրությամբ Ղարաբաղն էն վիճակում ա, սաղս էլ ծառայության մեջ ենք, չեն կարում պոստը լքեն՝ գան։

- Մի քանի օր առաջ Արայիկ Հարությունյանն էր հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չեն պատրաստվում ստորագրել։ Դուք հավատո՞ւմ եք սրան։

- Արայիկ Հարությունյանը մեր նախագահն ա, Արայիկ Հարությունյանն արած շատ ունի մեր ազգի, մեր Ղարաբաղի համար։ Ես չգիտեմ՝ էդ պոլիտիկան ոնց ա, բայց Արայիկ Հարությունյանին ես հարգում եմ եւ հավատում եմ նրան, իսկ ինչ մնում ա՝ գալիս ա, Նիկոլի հետ ստորագրում ա ինչ-որ բաներ, երեւի ձեւն ա տենց, էլի։ Բայց օբշի Արայիկ Հարությունյանը հա՛մ կռված տղա ա, հա՛մ մեր հայն ա․․․

 

- Բայց իրեն էլ են մեղադրում, ասում են՝ ինքն էլ է մեղավոր, որ Արցախի մի մասը հանձնել են։

- Դե, սաղս էլ մեղավոր ենք՝ ես էլ, դու էլ, որ ղարաբաղյան պատմությունը տենց դառավ։ Դե, միանշանակ, երեւի մեղավորություն կունենա՝ նախագահ մարդ ա։ Էս հարցի շուրջ, երեւի, լյուբոյ հայ էլ պիտի իր մեղքը վերցնի իր վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 444 անգամ
Լրահոս
Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video) «Ռուբեն Ռուբինյա՛ն, հորդ տնից չես բերել ԱԺ-ն»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) Գյուղատնտեսության միլիարդների կորուստը՝ թվերով․ Ռուսաստանին դեմ գնալու աղետալի հետևանքը․Մնացականյան (video) Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT Բացառիկ մանրամասներ՝ ով է իրականում երեկ կալանավորված գնդապետ Մալոյանը և ինչու է նա կալանավորվել (video) Ռուսաստանն անցել է աննախադեպ հրթիռակոծության․ Հայկ Նահապետյան (video) «Հենց այդ գիշեր երևաց Նիկոլ Փաշինյանի իրական վախը»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) «Նիկո՛լ, աչքերդ լայն բացիր, էս ժողովրդի ձեռքը, որ ընկնես գիտե՞ս՝ ուր է ուղարկելու քեզ». քաղաքացի (video) Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Ասեմ՝ «մահաբեր» Ուրսուլային ինչպես են վերաբերվում հենց իր երկրում․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ Պաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի «Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար»․ Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am