«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երեկ ողջ օրը ոստիկանություն էին բերման ենթարկում մարդկանց։ Ակնհայտ է, որ նրանք հրահանգ են ստացել՝ ամեն գնով բացել փողոցները։ Ոստիկանության բիրտ ուժի կիրառման հետեւանքով կողոսկրերի, գլխի շրջանում վնասվածքներ է ստացել ԱԺ ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։
Անհնազանդության խաղաղ ակցիաներին մասնակցելիս Մանուկյանին Խանջյան փողոցում փռել են ասֆալտին ու ձեռքերով, ոտքերով հարվածել մարմնի տարբեր մասերին։ Մանուկյանին նախ տարել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ շտապօգնության մեքենայով՝ «Էրեբունի» հիվանդանոց։ «Կողոսկրերի երկկողմանի վնասվածք ունեմ, մատս է վնասվել, ոտքով գլուխս տրորում էին ասֆալտին»,- մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Մանուկյանը։
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը