Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տալիս երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ վարելու՝ Հարավային Կորեայի առաջարկությանը եւ կարծում է, որ դրանք չեն հակասում Փենյանի վրա ճնշման ուժեղացման քաղաքականությանը: Սեուլի այդ առաջարկությունը «չի հակասում Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների՝ վերջերս կայացած հանդիպմանն ընդունված համատեղ հայտարարությանը, որտեղ նշվել է, որ կողմերը մտադիր են գործադրել բոլոր ջանքերը՝ Կորեական թերակղզու միջուկազերծման եւ Հյուսիսային Կորեային բանակցությունների վերադարձման նպատակով»,Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։
Հուլիսի 17-ին Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին առաջարկել է հուլիսի 21-ին Փանմունջոմ սահմանային կետում բանակցություններ վարել պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Կորեական թերակղզում լարվածության նվազեցման ուղիների քննարկման նպատակով: Նաեւ հարավկորեական կողմը հանդես է եկել օգոստոսի 1-ին նույն վայրում Կարմիր խաչի գծով կոնսուլտացիաներ կազմակերպելու առաջարկությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը