Լուգանսկում 3000–ից ավելի հայ կա, որոնց 10–15 %–ն է տարհանվել. Հայերի միության ղեկավար

Առավոտյան ժամը 5–ից ուժեղ կրակոցներ սկսվեցին Ուկրաինայի կողմից, բնականաբար, Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունների բանակը պատրաստ է պաշտպանել իր հայրենիքը ու հակահարված է տալիս Ուկրաինային։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լուգանսկի Հայերի միության ղեկավար Վարդան Հայրապետյանը։

«Սահմանակից գոտիների, որոնք 10–15 կմ հեռու են մեզնից, քաղաքացիական օբյեկտների վրա նույնպես կրակում են։ Ուկրաինան հայտարարում է, թե իրենք ոչինչ չեն անում, բայց մենք ամեն ինչ տեսնում եւ լսում ենք։ Հիմա սահմանին շատ թեժ է, իսկ քաղաքում՝ ահավոր վիճակ։ Դատարկություն է, քաղաքը պարալիզացված է, նույնիսկ մթերային խանութների մեծամասնությունը չի աշխատում, ժողովուրդ չկա, հիմա հավաք է գնում, մարդիկ վախենում են տներից դուրս գալ, որ չհավաքեն տանեն»,– նկարագրելով իրավիճակը Լուգանսկում՝ պատմեց Վարդան Հայրապետյանը։

Նշենք, որ Լուգանսկում ավելի վաղ հայտարարված զորահավաքի համաձայն, 18–ից 55 տարեկան տղամարդկանց արգելված է հեռանալ Հանրապետությունից։

Լուգանսկում, ըստ Հայերի միության ղեկավարի, 3000–ից ավելի հայ կա, որոնց 10–15 տոկոսն է տարհանվել։

«Բոլորի հետ կապի մեջ եմ, անհրաժեշտ օգնությունը ցուցաբերվում է։ Տարհանվողներ եղել են, բոլոր նրանք, ովքեր հնարավորություն չունեն, բայց ուզում են տարհանվել, մեզ են դիմում եւ կազմակերպվում է նրանց տարհանումը ապահով վայրեր։ Ընդհանուր առմամբ, մենք ապահով ենք, մեր հայերից տղաներ կան, որոնք կամավորագրվել են, ոմանք էլ ծառայում են, մենք էլ մեր ձեւով ՝ ինչով կարողանում՝ օգնում ենք։ Սա մեր երկրորդ հայրենիքն է, պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը, ուղղակի Ուկրաինայի ղեկավարությունը սխալ կերպ է վարվում»,– նշեց Լուգանսկում Հայերի միության ղեկավարը։

Նրա խոսքով՝ արցախյան 44–օրյա պետերազմի հետեւանքով Լուգանսկ տեղափոխված հայեր կան, որոնք փաստաթղթերի հետ խնդիրներ ունեն եւ չեն կարող լքել իրենց բնակության վայրը, բայց նրանց համար անհանգստանալու կարիք չկա։

 

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, 1 դիզելի 1 բենզինի ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով. Մանրամասներ՝ պայթյունից Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում է Չգիտեմ՝ ում «զակազն» են կատարում, բայց գազալցակայանը բոլոր թուղթ ու թանաքներն ունի. «Գազ օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Գազալցակայանը պայթեցրել են. կասկածներ ունեմ, թե ով. Սեփականատիրոջ ամուսին Գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ մի քանի հոդվածով Իշխանություններից թեկնածու չի եղել, բլորին դեմ են քվեարկել Հունիսի 9-ին շատ կարևոր հայտարարություն ունեմ․․․ Բագրատ Սրբազանը փակագծեր բացեց (video) «Նիկո՛լ, վարչապետ», «Դուք թո՛ւրք եք, թուրք»․ իրավիճակը լարվեց իրազեկման ակցիայի ժամանակ (video) Որոշ ՔՊ-ականներ 2,5-3 միլիարդ մաքուր շահույթ են ստանալու այս տարի․ Հրանտ Բագրատյանի բացահայտումը (video) Քաղաքական դաշտն ուշիուշով սպասում է կիրակնօրյա հանրահավաքին Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն Առավել դաժանորեն ցույցերը ցրած ոստիկաններին կոչումներ են տալիսI’m Ա՛յ ոչնչություններ, էդ մեր շարժու՞մ է մարում, տո դու՛ք ինչ եք անում․ Գառնիկ Դանիելյան (video) Կալանավորվածների մեղադրանքները վերաորակվել են ու առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել Կառավարությունը որքա՞ն փոխհատուցում է տրամադրելու կիրանցեցիներին ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է Պայթած գազալցակայանը շահագործվում էր առանց փորձաքննության, թերլիցքավորում, սնանկության վտանգ. «Հետք» Մենք շատ լավ գիտենք՝ ինչու Աննան սկսեց այս խաղը․ հերոսի մայր Աստղ Գալեյան (video) Ականատեսը մանրամասներ է հայտնում Աբովյան քաղաքում տեղի ունեցած սարսափելի պայթյունից (video) «Կեցցե հեծանիվը»․ վերջին օրերին երկրորդ աղետն է պատուհասել, Փաշինյանը հեծանվի գովազդ է անում Փաստաբան Գարիկ Սահակյանն անձամբ է ականատես եղել զարհուրելի պայթյունին Հիմա Պաղեստին պետություն ճանաչելու ժամանակը չէ․ Մակրոն Պուտինը թուրքերին խնդրել է Էրդողանին փոխանցել, որ Կիևը հարձակվում է Թուրքիա գնացող գազատարի վրա Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Շիրակի մարզում․ «Mercedes»-ը, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում և բռնկվել․ կան 1 զոհ, 1 վիրավոր Կիրանցում «գետնի վրա» երբևէ գործե՞լ է 1976թ.-ի քարտեզը. նախարարության պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am