Ինչպե՞ս է հաջողվել օտարերկրյա հատուկ ծառայությանն այդպիսի խորությամբ ներթափանցելու ՀՀ զինված ուժեր. պատգամավոր

Անկախ գործընթացի մանրամասներից, իշխանության համար ձեռնտու է բանակի, զինվորականի՝ այսպիսի գործերի շրջանակներում շրջանառելը, որովհետև իր արդարանալու նախապես ընտրված ճանապարհը մեղավորությունը զինված ուժերի, մոբռեսուրսի, կամավորականների վրա բարդելն է, մոտավորապես «ի՞նչ աներ խեղճ նիկոլը» սկզբունքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով օրեր առաջ ԱԱԾ բացահայտմանը, ըստ որի ՀՀ ԶՈւ զինծառայողները գումարի դիմաց տեղեկատվություն էին հայտնել հակառակորդին:

«Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն տեղեկացրեց օտարերկրյա գործակալական ցանցում ներգրաված և ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերյալ բացահայտումների մասին։


Այդ հաղորդագրությունը մեծ ռեզոնանս առաջացրեց տեղեկատվական դաշտում, ինչը հատկապես հետպատերազմական փուլում այդպես էլ պետք է դրսևորվեր։

Չխախտելով անմեղության կանխավարկածը դեռ գնահատականներ չեմ հնչեցնում, բայց մի մեծ հարց կա, որը մնում է օդում կախված։

Ինչպե՞ս է հաջողվել օտարերկրյա հատուկ ծառայությանն այդպիսի խորությամբ ներթափանցելու ՀՀ զինված ուժեր։

Մեր համապատասխան ծառայությունների առաջին խնդիրն է կանխել օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեությունը, էականորեն նվազեցնել նրանց շարժի ու զինվորականների վրա աշխատելու հնարավորությունը։

Պարզ ասած դեռ պետք է հասկանալ, թե ինչպես է այս հարցում թշնամու համար բարենպաստ դաշտ ձևավորվել, ինչո՞ւ է բանակն ու զինվորականն այսքան խոցելի դարձել։ Իհարկե շատ հարցերի պատասխանները կա, սակայն ցանկացած այս բնույթի քննություն, քրեական գործ պետք է ուսումնասիրվի նաև նշածս տրամաբանության ներքո։

Խնդիրը չպետք է լինի միայն հետևանքների վերացումը, այլ պատճառների խորը ուսումնասիրությունն ու կանխարգելումը, որտեղ էլ գլխավոր խնդիրն է։

Անկախ գործընթացի մանրամասներից, իշխանության համար ձեռնտու է բանակի, զինվորականի՝ այսպիսի գործերի շրջանակներում շրջանառելը, որովհետև իր արդարանալու նախապես ընտրված ճանապարհը մեղավորությունը զինված ուժերի, մոբռեսուրսի, կամավորականների վրա բարդելն է, մոտավորապես «ի՞նչ աներ խեղճ նիկոլը» սկզբունքով։

Եվ հիմա նպատակը հենց այդպիսի ֆոն ձևավորելն է»,- գրել է նա։

դիտվել է 661 անգամ
Լրահոս
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը Արարատից 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» Իշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Փաշինյանը ակնարկում էր իր թիմին. Հակոբ Բադալյան Արցախը հանձնել է թուրքին, զոհել է մի ողջ սերունդ ու ասում է՝ եկեք հանրաքվե անենք․ Սաղաթելյան Նիկոլի բացահայտումները Փաշինյանի առաջարկը Ադրբեջանին ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան Նիկոլը միանձնյա որոշում ու Արցախը թուրքին ա հանձնում․ Արա Վարդանյան Ինչու Նիկոլը չի կատարում խոստումները Հովիկ Աղազարյանը կայացրել է որոշում #ՀԻՄԱ․ Սա խուժանների իշխանության թալանն է․ երթ Նոր Նորքում` տրանսպորտի թանկացման դեմ (video) Ինչ է ասել Փաշինյանը Ում է ուզում Փաշինյանը մշանակել ՔԿ նախագահի պաշտոնում Փաշինյանը խոստովանեց Իսկ դուք երբեւէ, անցած մեկ տարվա ընթացքում նա՞յել եք գերիներից գեթ մեկի հարազատի աչքերին։Չեք կարող նայել. Մարգարիտ Եսայան Փաշինյանն՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին Տղամարդը «Կիսաբաց լուսամուտներից» իմացել է ընտանիքի անապահով վիճակի մասին ու նրանց թրաֆիքինգի ենթարկել «Կարո՞ղ է հելնենք ռադ լինենք»․ Փաշինյանը կամաց-կամաց մոտենում է իրեն (video) ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանի կինն ընտրվել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Թրաշյալը հաստատեց, որ Անդրեասյան Կարենն իր համար եղել է «Տետրակ, որ կոչի հորդորակ»․ Մելիքյան Նույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am