Միքայել Հարությունյանն ազատվեց զինծառայությունից. Նրա համար միջնորդել են միջազգային հայտնի դեմքեր

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում պարտադիր զինծառայությունից ազատեց 26-ամյա Միքայել Գեւորգի Հարությունյանին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Միքայել Հարությունյանը 2016-ին ընդունվել և 2020 թվականին գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան: Նույն թվականին դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 2018 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ճանաչվել է ՀՀ լավագույն ուսանող: ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների կողմից արժանացել է շնորհակալագրերի:

Միքայել Հարությունյանը իր ստեղծագործական գործունեությունը սկսել է վաղ հասակից, միջազգային ձեռքբերումները՝ 2014 թվականից: 2011 թվականին նրա նկարի հիման վրա ստեղծվել է «Զինվորի Պաշտպանն» մեդալը:

2015 թվականից համագործակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ: Մի շարք նկարներ գտնվում են Մայր Աթոռի Վեհարանի թանգարանում, Գերագույն հոգևոր ժողովների սրահում, Գանձատանը և այլն: Նրա նկարները մշտական տեղ են գտել Էջմիածնի Սբ. Գայանե վանքում (Խորանի սրբապատկեր), Սբ, Հռիփսիմե վանքում, Եղվարդի Սբ. Սարգիս եկեղեցում (Խորանի սրբապատկեր), Կանադայի Լավալ քաղաքի Սբ. Խաչ եկեղեցում (Խորանի սրբապատկեր): Այդ նկարները օգտագործվում են նաև եկեղեցական զգեստների, եկեղեցական պարագաների ոլորտում, հայկական և օտարերկրյա հոգևոր կայքերում և այլ մեդիա հարթակներում:Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Միքայել Հարությունյանն արժանացել է հուշամեդալի և անվանական նվերի:

Ունեցել է 4 անհատական ցուցահանդես Հայաստանում: Միքայել Հարությունյանի մասին հոդվածներ են տպագրվել ամերիկյան, ֆրանսիական,իտալական, հրեական, հայ-ռուսական և հայկական ամսագրերում, թերթերում: Նրա աշխատանքները տպագրվել են բազմաթիվ հայկական և արտասահմանյան գրքերում, ինչպես նաև սոցիալական հարթակներում:

Միքայել Հարությունյանի աշխատանքները գտնվում են Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում, Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանում(Ֆրեզնո, ԱՄՆ), Բ. Ելցինի անվան ՌԴ նախագահական գրադարան-թանգարանում (Սանկտ-Պետերբուրգ), Իսրայելի քնեսեթի թանգրանաում(Երուսաղեմ), Սուրբ Ղազար կզում (Վենետիկ, Իտալիա), որի համար արժանացել է հուշամեդալի, Հայկական ազգային մշակույթի թանգարանում (Մոսկվա), ինչպես նաև աշխարհի 17 երկրների անհատ կոլեկցիոներների անձնական հավաքածուներում:

Միքայել Հարությունյանը ստացել է տարկետում՝ մինչև 2022 թվականի ամառային զորակոչը, ապա նաեւ միչև նրա 26 տարին լրանալը:

Միքայել Հարությունյանը 2022 թվականին տարկետում ստանալուց հետո շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը, մասնավորապես՝

2022 թվականի Catholic Art Institut-ի կողմից կազմակերպված «Sacred Art Prize-2022»միջազգային մրցույթին արժանացել է 3-րդ մրցանակի, Չիկագո, ԱՄՆ.

2023 թվականին Portrait Society of America-ի կողմից կազմակերպված «Future Generation» միջազգային հեղինակավոր մրցույթին արժանացել է 3-րդ մրցանակի, ինչպես նաև անդամակցումություն նշյալ կազմակերպությանը, իսկիր աշխատանքը տպագրվել էհանրահայտ International Artist և American Art Collector ամսագրերում, Վաշինգտոն, ԱՄՆ.

2023 թվականին «Art Seasons»միջազգային մրցույթին արժանացել է 1-ին մրցանակի «Ձմեռը հայկական գյուղում» կտավի համար, Մոսկվա, ՌԴ.

Միքայել Հարությունյանը մասնակցել է նաև բազմաթիվ այլ հայկական, համահայկական և միջազգային մրցույթների, ցուցահանդեսների:

2017 թվականին իր հեղինակած նկարներից մեկը Ֆլորիդա նահանգում դարձել է ամերիկյան Man in the hat սիգարների լոգոտիպը և օգտագործվել դրա հետ կապված տարբեր այլ իրերի վրա:

Միքայել Հարությունյանը 2021 թվականին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի համար հեղինակել է նկար, իսկ 2022 թվականին մասնակցել է այդ նկարի օծման արարողությանը: Արժանացել է Երուսաղեմի Հայոց Պարիարք Նուրհան Արքեպիսկոպոսի շնորհակալական գրությանը:

2022 թվականին դեկտեմբերի Բաղրամյան պողոտայում գտնվող Մարշալ Բաղրամյանի արձանի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի միջև գտնվող բարձունքում հին եռագույնի փոխարեն տեղադրվել է Միքայել Հարությունյանի նախագծած նոր եռագույնի տարբերակը:

Կոմիտաս Վարդապետին և Խրիմյան Հայրիկին նվիրված նկարներով ԱրցախՓոստը տարբեր տարիներին թողարկել է նամականիշներ և փոստային բացիկներ:

2024 թվականի հունվարին ՀայՓոստի կողմից նախատեսվում է թողարկել նամականիշ և փոստային բացիկ նվիրված բարերար Հրանտ Վարդանյանին(դիմանկարի աշխատանքները ընթացքի մեջ են):

Միքայել Հարությունյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ժողովրդական նկարիչներ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս), Փարավոն Միրզոյանը, Վլադիմիր Մարգարյանը (Վալմար), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը, Փարիզի դեկորատիվ արվեստների ազգային բարձրագույն ակադեմիայի պրոֆեսոր Ջիուզեպպե Կակկավալեն, իտալացի արվեստի խորհրդատու Կլաուդիո Կոմպոստին (Միլան), արվեստագետ, քանդակագործ, Art for the World ժամանակակից արվեստի միջազգային կազմակերպության անդամ Միքայել Օհանջանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավիկ Իսահակյանը և Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող, Չարենցի թոռնուհի Անահիտ Չարենցը:

Միքայել Հարությունյանը առաջիկայում հրավեր ունի Շվեյցարիայում հանդես գալու անհատական ցուցահանդեսով՝ տեղի պատկերասրահի հետ համագործակցելու հեռանկարով: Հրավերներ ունի նաև ցուցահանդեսներով հանդես գալու Իտալիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում:

Հաշվի առնելով Միքայել Հարությունյանի անցած ստեղծագործական ուղին, նրա ներդրումը հայ մշակույթում, ինչպես նաև Հայաստանն ու հայ մշակույթը միջազգային հարթակներում ըստ արժանավույն ներկայացնելը և խոստումնալից ապագան՝ առաջարկվել է Միքայել Հարությունյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

 

դիտվել է 1035 անգամ
Լրահոս
ՊՆ «Ուրալի»՝ 4 զինծառայողի մահվան ելքով ողբերգական վթարի վարույթով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս երկու պաշտոնյայի Երբ 15 զինվոր վառվում էր Փաշինյանն ինչու՞ էր խնջույք անում․ ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի «փախուստը» (video) Դուք հայ չե՞ք, արա՛, դուք դավաճաննե՞ր եք․ հայրենիք ա հանձնվում․ քաղաքացին՝ բերետներին (video) Երևանում ժամը 10.10–ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 196 մասնակից Հրատապ. Բագրատ Սրբազանի մեքենայի մասնակցությամբ վաղ առավոտյան ՃՏՊ է գրանցվել, բերետավորները փորձում են մեքենան «բերման ենթարկել» Կարմիրբերետավորները բերման են ենթարկում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին Մի հատ էլ ենք մտնում, տղերք․ ոստիկանները որոշում են հարձակվել ցուցարարների վրա Բաժիններում այլևս տեղ չկա Ինչպես են կարմիրբերետավորները բերման ենթարկում Իգոր Խաչատուրովին եւ մյուս քաղաքացիներին (video) Քննչական կոմիտեն՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանավորվման մասին Քեզ հետ շատ վատ բաներ կլինեն․ Ջոմարդյանը սպառնաց Գառնիկ Դանիելյանին (video) Լարված իրավիճակ ՀՅԴ գրասենյակի մոտ. ոստիկանները բռնություն են գործադրել ԳՄ նախագահի նկատմամբ Բերման ենթարկվածների թիվը հասավ 196-ի Ոստիկանները կամերաների առաջ առանձնակի դաժանություն են ցուցաբերում, որ պարգեւավճար ստանան. ընդդիմադիր (video) Փորձում են քաշքշել Բագրատ Սրբազանին (video) Ստեփանակերտի քաղաքապետը կալանավորվեց՝ 20 օր ժամկետով Իրավիճակը շարունակում է լարված մնալ․ Երևանում փողոցները փակ են (video) Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը հրաման է տվել ցուցադրական բռնություն կիրառելով բռնել ցույցերի մասնակիցներին Ռուսական 1-ին ալիքը անդրադարձել է երևանյան այսօրվա ցույցին․ 100.000 մասնակից է դուրս եկել փողոցներ. տավուշյան հանձնվող տարածքները ռուս լրագրողը համարել է հայկական Դատարանը քննարկում է Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կալանքի հարցը Նիկո՛լ, րյուկզակդ հավաքի, գնում ես․ Նաիրա Զոհրաբյանը մյուս քաղաքացիների հետ ճանապարհ է փակում (video) Զինծառայող Արարատ Արոյանը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել․ ՊՆ Ծովագյուղի մոտակայքում ավտոմեքենաները ընկել են գետը Փլուզվել է նաև Հոբարձի գյուղի կամուրջը Ժամը 8։55-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 67 մասնակից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am