Աներձագի ու Աշոտ Փաշինյանի հերթական դիսկոն (video)

Նիկոլենք Հայաստանի ու Արցախի գլխին աղետ ու մահ բերեցին։ Նրանք Եռաբլուրը լցրեցին երիտասարդ տղերքով, բայց քեֆներին քեֆ չի հասնի։

ԱԺ խոսնակ նշանակված Ալեն Սիմոնյանը հանդիպում է անհետ կորածների, գերիների հարազատներին, կոկորդիլոսի արցունքներ թափում, թե բա գիշերները չենք քնում, մենակ գերիների մասին ենք մտածում, բայց դրա հաջորդ օրը Նիկոլի աներձագի ու չկայացած դիջեյ Էդոյի հետ թռնում է Միկոնոս՝ ծովափնյա դիսկոտեկում տժժալու։

Սրանք չեն հասկացել, թե ինչ ողբերգության պատճառ են դարձել։ Այլապես այդպես չէին տժժա։ Կամ էլ հասկացել են, բայց հեչ վեջներին չի, քանզի այլ գծի մեջ են։

Նոր Հայաստան, նոր տժժիկներ

Նիկոլի աներձագ Հրաչի հերթական դիսկոտեկային տժժիկն արձանագրվել է օրերս։ Աներձագը, Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտը, ՔՊ–ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, մահաբեր նախկին նախարար Արսեն Թորոսյանը օրերս տժժացել են դիսկոտեկում (մեր ձեռքի տակ հայտնված տեսանյութում երևում է Սիսակ Գաբրիելյանը, բայց ականատեսները պնդում են, որ այնտեղ են եղել նաև աներձագ Հրաչը, Արսեն Թորոսյանը, Աշոտիկը, «Զիգզագի» Էդոն)։ Էս չտեսներն ինքնամոռաց տրջիկ են տվել՝ ըստ ականատեսների լինելով հարբած ու թմրանյութի ազդեցության տակ։

Հարցն այն չէ, որ Հայաստանում դիսկոտեկներ չպետք է լինեն ու մարդիկ չպետք է գնան դիսկոտեկ։ Կյանքն, անշուշտ, շարունակվում է։ Բայց երբ ամեն օր տրվելիք զոհերի, տուն չբերած գերիների ֆոնին դիսկոտեկում տժժում են Նիկոլի ընտանիքի անդամները և նրա կուսակիցները, դա արդեն խոսում է սրանց հոգեվիճակի մասին։ Իրենց չի հետաքրքրում իրենց բերած աղետը։ Իրենք իրենց մոր փորն են ընկել՝ ձեռքները մտցրել են բյուջեի մեջ, փող են կուտակում ու տժժում դիսկոտեկներում։

Սրանք եթե ամոթ ու խիղճ ունենային, ապա պետք է գլուխները ծակը մտցնեին, այլ ոչ թե դիսկոտեկներում թրև գային։ Հազարավոր երիտասարդների գլուխ կերան, բայց հեչ պետքները չի՝ գնացել ջահելություն են վայելում։ Ով ով, բայց իրանք դրա բարոյական ու քաղաքական իրավունքը չունեն։ Իրենք հազարավոր ջահելների զրկեցին դիսկոտեկ գնալու, կյանքը վայելելու հնարավորությունից, և պետք է հավերժ նզովյալ լինեն։ Իրենք տոպրակների մեջ ամիսներով պահում են զոհվածներին՝ գետնին գցած, ու այդքանից հետո հանգւստ սրտով տժժում դիսկոտեկներում։

Ի դեպ, նախկին իշխանությունների հանդեպ հանրային դժգոհություն էին առաջացնում իշխանական ճոխ քեֆերը, որոնք յուրօրինակ ռիտուալի էին վերածվել։ Նիկոլը դա քննադատելով ու մերժելով էր նաև աչոկներ հավաքում։ Հիմա իրենց մոտ է ռիտուալի վերածվում ինքնամոռաց տժժալը, ընդ որում՝ Արցախի կորցրած պետականության ու հազարավոր զոհերի ֆոնին։

«Թավշյա» հեղափոխությունն անբարոյական եղանակով իր համար ճանապարհ բացեց դեպի իշխանություն, և հիմա այդ անբարոյականությունը նոր նշաձողեր է սահմանում։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 668 անգամ
Լրահոս
Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել․ «Հրապարակ» Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ» Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am