Նիկոլական իրականությունն ու ֆեյք ապագայի ջատագովները

Մինչ միջին վիճակագրական հայաստանցիներից ամեն երկրորդի համար մշուշոտ է Հայաստանի ապագան, քանզի Արցախից հետո ՀՀ ապիկար իշխանությունները զոհասեղանին են դրել Հայաստանի հանրապետությունը եւ աչքներիս առաջ մեր սուվերեն տարածքի դռներն են բացել թշնամու առաջ, մեր հայրենիքը կտոր-կտոր հանձնում են հրոսակներին, Հանրայինի եթերում երկու անվանի գործարարներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը օրերս երկար-բարակ խոսում-քննարկում էին մեր երկրի ապագայի տեսլականը՝ ինչ-որ դեմոկրատական սխեմաներով փորձում ներկայացնել Հայաստանի ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումները, իսկ ավելի պարզ ասած ապագային ուղղված հերթական «Ապագան Հայաստան» նախաձեռնությունը, որը Վարդանյանի նմանօրինակ հերթական ձեռնարկներից է: Գաղտնիք չէ, որ այս գործարարը վերջին տասնյակներում հաճախ է լրատվադաշտում նման ճռճռան ծրագրերով ֆուրոր անում, իսկ հետո տարիների հետ դրանք մոռացվում են, բայց այդպես էլ Հայաստանը չի դառնում այն կատարյալ, պայծառ ապագայով պետությունը, որի մասին մեզ խոստանում է նախաձեռնության հեղինակները: Եւ, ահա, պատերազմից հետո, երբ Հայաստանի գլխին դամոկլյան սրի պես կախվել էր իշխանությունը, իսկ քաղաքական դաշտը բաժանվել դավաճա կապիտուլանտի կողմնակիցների եւ նրանից Հայաստանը ազատագրել ցանկացողների, Վարդանյանը իր խառնվազծին բնորոշ հարմար տեղավորվեղ մատի ու մատանու արանքում ու ասպարեզ նետեց իր հերթական՝ Ապագան Հայաստան նախաձեռնությունը, որի նախաձեռնող խմբի անդամներից է նաեւ Նուբար Աֆեյանը:
Արդեն մի քանի ամիս է ներկայացնում են, թե որոնք են այս նախաձեռնության նպատակները, հնչում են ֆեյք լոզունգներ, անիրական կոչեր, թե հիմա առավել քան կարեւոր է հասարակական համերաշխությունը, որպեսզի հնարավոր լինի հետպատերազմյան Հայաստանում առկա բացասական մթնոլորտը, քաղաքական լարված հարաբերությունները, հանրության շրջանում առաջացած հիասթափությունը ցրել ու կառուցել Հայաստանի հզոր ապագան, առաջիկա 20 տարվա ապագան:
Խոսել Հայաստանի ու հայության ապագայի մասին ու լռել առնվազ մի քանի բանի մասին, պարզապես աբսուրդ է: Սակայն Աֆեյան ու Վարդանյանն այդ աբսուրդի թատրոնից ասես լինեն եւ ոչ մի կերպ չեն ուզում իջնել իրականություն ու հստակ ասել՝ որպեսզի Հայաստանն ապագա ունենա, այս անհայրենիք, անսեռ, ապազգային եւ անփորձ լակոտակրատիան պետք է դուրս շպրտվի պետական համակարգից: Դժվար թե, որեւէ իշխանություն այսքան վնաս հացներ պետությանն ու պետականությանը, քան արել է Նիկոլ Փաշինյանը իր լակոտակրատիայի հետ, հիմնահատակ քանդել բոլոր կայացած ինստիտուտները, հասարակությանը երկփեղկել, հանձնել Արցախի 75 տոկոսը ու սկուտեղի վրա դրել նաեւ Հայաստանը: Այս օրերին, երբ պատերազմը հասել է Գեղարքունիք, որեւէ մեկը անգամ չի կարող երազել վաղվա օրվա մասին, ուր մնաց՝ առաջիկա 20 տարվա ապագայի: Եթե որեւէ մեկը դեռ չի հասկացել, թե որն է Հայաստանի այսօրվա աղետալի վիճակի պատճառը ու չի հասկանում, որ որեւէ խնդիր չի լուծվելու,չկա ապագա, քանի իշխանության ղեկը նմանների ձեռքում է եւ որպես Հայաստանի զարգացման հիմնախնդիր չի խոսում իշխանության հեռացման մասին, մնացյալը դառնում է անկարեւոր, անլուրջ եւ ինչու ոչ՝ նաեւ ծիծաղելի: Ինչ խոսք, Ռուբեն Վարդանյանը նման «խոստումնալից» նախաձեռնությունների սիրահար է: 20 տարի առաջ Մոսկվայում մի հավաքույթի ժամանակ, երբ Անդրանիկ Միհրանյանը նրան փորձել է բացատրել, որ Հայաստանի պես անվտանգային խնդիրներ ունեցող պետության համար նման երկարաժամկետ ծրագրերը անիրագործելի են ու պետք է արագ եւ անվտանգային խնդիրներով զբաղվել, սթափ հասկանալ, որ ցանկացած պահի հնարավոր է կատաստրոֆա: Սակայն Վարդանյանը վրդովված հակադարձել է, որ, այ, դուք եք կատաստրոֆաների կողմնակիցը, իսկ ինքը ինստիտուցիոնալ պայքարով կապացուցի հակառակը: Կյանքը, դժբախտաբար ապացուցեց Միհրանյանի խոսքերի ճշմարտացիությունը,բայց ցավալիորեն այսօր էլ այս ռոմանտիկ եւ անիրական գործարարները չեն ուզում սթափ նայել իրականության աչքերին, տեսնել, մատնանշել այն աղետը, որում Հայտնվել է Հայաստանը եւ որը կարող վաղը հիմնահատակ կործանարար դառնալ: Իսկ սա նշանակում է անթաքույց ջուր լցնել այն մահաբեր ջրաղացին, որը պտտեցնում է այս իշխանությունը:

Անի Սահակյան

դիտվել է 3595 անգամ
Լրահոս
Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am