ԻՊ-ը պայթեցրել է Մոսուլի գլխավոր մզկիթը
BBC-ն՝ մեջբերելով Իրաքի զինված ուժերի հայտարարությունը հայտնում է,որ «ԻՊ»-ը պայթեցրել է Իրաքի Մոսուլ քաղաքի ան-Նուրի մզկիթը, որի համար արդեն 9 ամիս է՝ մարտեր էին ընթանում:
«ԻՊ»-ն իր հերթին նշում է, որ այն պայթեցրել են ոչ թե իրենք, այլ ԱՄՆ-ի օդուժը:
«ԻՊ»-ը այս քայլով փաստացի ընդունել է իր պարտությունը,նշել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին:
Հիշեցնենք, որ հենց այս մզկիթում 3 տարի առաջ «ԻՊ» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարեց «խալիֆայություն» հիմնելու մասին:
