Քոչարյանի պլան Բ-ն

Հունիսի 20-ին, Հայաստանի քվեարկելու իրավունք ունեցող բնակիչները թեեւ իրական հնարավորություն ունեին՝ ընտրել արժանապատիվ ապրելը, սակայն ընտրությունների պաշտոնական արդյունքներով Հայաստանում բնակվող ավելի քան 660 հազար մարդ ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին՝ նրան տալով միանձնյա կառավարություն ձեւավորելու հնարավորություն: Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքն արդեն հայտարարել է, որ համաձայն չէ ընտրությունների արդյունքների եւ ստացած քվեների հետ, որ տեղի է ունեցել համատարած կեղծիք ու ընտրությունների արդյունքները վիճարկելու են Սահմանադրական դատարանում: Պարզ ասած՝ ընտրություններն անցան, իսկ Հայաստանում առկա ճգնաժամը՝ ոչ: Դեռեւս ընտրություններից առաջ շատերն էին կանխատեսում, որ ընտրություններով հնարավոր չի լինելու հաղթահարել ճգնաժամը եւ չի կարելի շարժվել Նիկոլ Փաշինյանի օրակարգով, մասնակիցը դառնալ նրա կազմակերպած ընտրություններին: Ռոբերտ Քոչարյանն առաջիններից մեկն էր, ով որոշեց վերջ դնել անվերջանալի թվացող քաոսին, մանավանդ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու ոչնչի առջեւ, հակասահմանադրական քայլերով եւ գործողություններով երկիրը տանելու է նոր ցնցումների, ինչն արել է անցած երեք տարիներին: Ուստի որոշեց նահանջել փողոցային պայքարից, թեեւ շատ շատերը շարժման ներսում կողմ էին բաց խաղի, այն է՝ Ռոբերտ Քոչարյանն իր ձեռքը պետք է վերցներ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդությունը եւ ներկայանար որպես վարչապետի թեկնածու, այլ ոչ թե այլ թեկնածություն առաջադրեր ի դմես Վազգեն Մանուկյանի:

Պահը բաց թողնվեց, իսկ Նիկոլ Փաշինյանը ընտրություններ անցկացնելու համաձայնություն ձեռք բերեց, որը բոյկոտելը քաղաքական ուժի համար մեծագույն սխալ կլիներ: Բայց այստեղ էլ Ռոբերտ Քոչարյանը չկարեւորեց, թե ինչպիսի քաղաքական կապիտալով է մասնակցում ընտրություններին, նախընտրեց երկու ուժի, որոնցից մեկի ղեկավարը՝ Վահե Հակոբյանը միանշանակ ընկալում չունի հանրային եւ քաղաքական շրջանակներում: Բացի Սյունիքի մարզպետ աշխատելու ընթացքում տխրահռչակ համբավի, նա հեղափոխությունից հետո փորձել է համագործակցել նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ, առաջին ընտրություններին աջակցել է իմքայlական թեկնածուներին եւ նրա անձի նկատմամբ հակակրանքի պատճառով է, որ Սյունիքում դաշինքն առաջատար չէր, ինչպես փորձ էր արվում նախապես ներկայացնել: Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերը լինելով` նա անգամ այդ քաղաքում չկարողացավ տպավորիչ արդյունքներ գրանցել: Իհարկե, նա կարողացավ մոբիլիզացնել սյունեցիների մի խմբի, Փաշինյանի երեսին նետված <<Սյունյաց ողջունները>>, նախընտրական գործընթացների ամենահիշարժան դրվագներից էր, այդուհանդերձ հարցերն ու հարցականները շատ էին, թե ինչպես Վահե Հակոբյանը հայտնվեց Քոչարյանի կողքին, այն պարագայում, երբ բազում կայացած ուժեր կան եւ փորձում էին միավորվել, բայց մերժում ստացան երկրորդ նախագահից:
Երկրորդը ՀՅԴ-ի անհաջող գործոնն էր, թեպետ դաշնակցությունն էր մոբիլիզացնում հետնոյեմբերյան փողոցային ակցիաները, բայց այդպես էլ հասկանալի չդարձավ՝ ինչպես հնարավոր եղավ մաշեցնել ցասման ահռելի մեծ ալիքը: ՀՅԴ-ի հետ գործակցությունն էլ միանշանակ չէ, ինչպես ընդունեց մի ուժի, որն առաջինը նետվեց հրապարակ՝ աջակցելու հեղափոխական Փաշինյանին, բայց կարճ ժամանակ հետո դուրս վռնդվեց կառավարական համակարգից: Մի ուժի, որը անտարբեր էր Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների նկատմամբ, մի ղեկավարի, որի պաշտոնավարման ընթացքում է կուսակցությունն ազատություն ու իշխանություն ստացել, բայց հին ընկերներն այդ ամենը մոռացել էին Փաշինյանի իշխանության ժամանակ եւ դարձել քաղաքական պրոցեսների ծպտյալ հետեւողներ: Ավելորդ է խոսել ՀՅԴ-ի նկատմամբ վստահության մասին, ով ով, բայց Ռոբերտ Քոչարյանը պետք է հասկանար, որ այս ուժը առնվազն վերջին մի քանի ընտրություններին տոկոսի չի ձգում: Ճիշտ հաշվարկը կլիներ այն, որ Ռոբերտ Քոչարյանն իր առանցքի շուրջ համախմբեր դաշտի բոլոր արմատական ընդդիմադիրներին եւ ոչ թե անհասկանալի երկու ուժի հետ դաշինք կազմվեր, ընտրացուցակն էլ ձեւավորվեր հավասարը հավասարի սկզբունքով: Կարելի է շնորհավորել ՀՅԴ-ին եւ Վահե Հակոբյանին, որոնց հաջողվեց Ռոբերտ Քոչարյանի հետ միեւնույն հարթությունում տեղավորվել, այն պարագայում, երբ կասկած չկա, որ դաշինքի ստացած մոտ 22 տոկոս ձայների գերակշիռ մասը Քոչարյանի շնորհիվ է, իսկ ՀՅԴ-ն կրկնում ենք՝ 3-4 տոկոս է վերջին ընտրություններին ստացել, դե, իսկ Վահե Հակոբյանն անգամ Սյունիքում չկարողացավ հաջողության հասնել: Իսկ ցուցակում առհասարակ քոչարյանականներ գրեթե չկան, կան թիմի անդամներ, բայց մարդիկ, որոնք անցած երեք տարիներին երկրորդ նախագահի նկատմամբ կատարվող անարդարությունների նկատմամբ աչք չեն փակել, որոնք չվախենալով հեղափոխական զանգվածներից քննադատել են իշխանություններին նախագահի նկատմամբ իրականացվող հետապնդումների համար, որոնք, ունենալով հստակ սկզբունքներ, չեն վարանել խոսել ճշմարտության մասին, միակ բացառությունը Աղվան Վարդանյանն է:

Ինչեւէ, եղածը եղած է, բայց պարզ է մի բան, որ Ռոբերտ Քոչարյանը դժվար թե լիակատար վերահսկողություն ունենա իր ղեկավարած դաշինքի պատգամավորների վրա: Ամեն պահի ՀՅԴ-ն կարող է իրեն դաշնակցության պես պահել՝ իշխանությանը մերժելով համագործակցել: Այս պահին եւս սփյուռքյան կառույցներն այլ ճանապարհ չեն տեսնում, քան իշխանության հետ համագործակցությունը: Կամ չի բացառվում, որ ՀՅԴ-ն մի օր կկանգնի եւ կասի, որ մեր շնորհիվ է դաշինքն այդքան ձայն ստացել եւ մենք էլ պետք է կառավարենք այն, նույն պահանջը կարող է դնել նաեւ Վահե Հակոբյանը: Ուստի այս փուլում ժամանակն է, որ Ռոբերտ Քոչարյանը վերանայի անցած ութ ամիսները եւ հասկանա, թե այդ ովքեր էին, որ վստահեցնում էին, թե կրած ունեն, այնինչ ունեն 21 տոկոս եւ մի քիչ ավելի ձայն: Քոչարյանը պետք է վերանայի թե հետագա քայլերի ռազմավարությունը, թե դաշնակցության հետ հարաբերությունները, թե ցանկացած հարց: Ժամանակը գնում է, իսկ եթե նրա նպատակն իսկապես իշխանության տապալումն ու իշխանափոխությունն է, ապա պետք է գործել անհապաղ: Կյանքը ցույց տվեց, որ Քոչարյանի ամենամեծ սխալը կուսակցություն, սեփական թիմ չունենալն է, ինչի հետեւանքով էլ հայտնվեց անհասկանալի միջավայրում: Այս առումով օրախնդիր է կուսակցություն հիմնելն ու սեփական հենման կետն ունենալը, եւ իր շուրջը համախմբել բոլոր իրական նվիրյալներին, որոնք ինչ-ինչ պատճառով դուրս են մնացել ցուցակից: Պետք է արագ մոբիլիզացնել սեփական ուժերը, քանի դեռ չի մսխվել ընտրություններով ստացած քաղաքական կապիտալը եւ շարժվել առաջ՝ իրական հաղթանակի հետեւից: Այսինքն Քոչարյանը պետք է արագ անցնի պլան Բ-ին՝ պարտությունից հետո պահանջվող քայլերին,որքան էլ չէր ուզում տեսնել պարտություն:

Անի Սահակյան

դիտվել է 7929 անգամ
Լրահոս
Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video) Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ «Հերիքա՛ այ շիստյորկա, հերիքա՛ այ չմո՛․ ես ինձ հազիվ եմ զսպում»․ ՊՆ նախկին նախարարը՝ Փաշինյանին (video) Երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյայի Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք»․ քաղաքագետ 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը․ տղան տեղափոխվել է ԲԿ Հայաստանում նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ․ ՌԴ ԱԽ Պարզվեց՝ անհայտ կորածների հարազատները տեղյակ չեն եղել, որ իրենց ԴՆԹ տվյալները հանձնվել են Բաքվին (video) Նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում. Բագրատ Միկոյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am