Նիժնի Նովգորոդից Բաքու ուղևորվող միկրոավտոբուսը շրջվել է. կա 11 ադրբեջանցի վիրավոր (լուսանկարներ)
Նիժնի Նովգորոդից Բաքու ուղևորվող միկրոավտոբուս է շրջվել, որի հետևանքով վիրավորվել է 11 մարդ։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, միկրոավտոբուսում գտնվել է 17 մարդ, այդ թվում՝ 9 երեխա, նրանք բոլորն Ադրբեջանի քաղաքացիներ են։
ՌԴ ՆԳՆ Կալմիկիայի Հանրապետության ներքին գործերի վարչության ներկայացուցչի խոսքով՝ վարորդը քնել է մեքենան վարելու ժամանակ։
