ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան առայժմ չունի ռուսական օդուժի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի հնարավոր ոչնչացման հաստատումը:
Այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով կոալիցիայի հրամանատարության հայտարարությանը: Կոալիցիան չի կարող հաստատել ալ Բաղդադիի վերաբերյալ ՌԴ-ի արած հայտարարությունը, նշել է հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը տարբեր կապուղիներով ստուգում է ռուսական օդուժի հարվածով ԴԱԻՇ-ի պարագլուխ ալ Բաղդադիի հնարավոր ոչնչացման վերաբերյալ տեղեկատվությունը:
Նշվում է, որ ահաբեկիչների ղեկավարին կարող էին ոչնչացնել մայիսի 28-ին Ռաքքայի հարավային արվարձանում կայացած խորհրդակցության ժամանակ: Ռուսական օդուժի այդ հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինյալներ։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից