«Իմ վախը». հայտնի է ուսապարկերի նախընտրական կարգախոսը

Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկային իշխանությունը բառի բուն իմաստով ցնցումների մեջ են ընկել՝ հասկանալով, որ հունիսի 20-ը կարող է բեկումնային լինել իշխանափոխության առումով: Նրանց թիվ մեկ սարսափն էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ում անցած երեք տարիներին անընդմեջ հետապնդել են, փորձել բանտարկել, բայց այդպես էլ չստացվեց:
Եւ, ահա, այսօր , երբ հայկական սահմանը շարունակում է զավթված մնալ ադրբեջանցիների կողմից, երբ նոր գերիներ ունենք, երբ այս իշանությունն ի վիճակի չէ անգամ լուծել պատերազմում նահատակված տղաների աճյունները պատշաճ պահելու հարցերը, իշխանական ողջ խորհրդարանական գվարդիան բանուգործը թողած արշավում էր Ռոբերտ Քոչարյանի դեմ, նույն գործով էր զբաղվում նաեւ իրենց կապիտուլանտ ղեկավարը աշխատանքային ժամին քարոզարշավ իրականացնելիս:
Օրերս Արագածոտնի մարզում ընտրողների հետ հանդիպմանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե առաջիկայում պետք է հասարակությանը պատվաստել «նիկոլիզմի դեմ»: Մեկ այլ տեղ էլ ասել, որ ոչ մեկ չի փախչելու արդարադատությունից, բոլորի փեշերից բռնելու են բերեն պատասխանատվության:
Այս հայտարարություններից հատկապես խոցվել էր խորհրդարանի գլխավոր ուսապարկը՝ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության ցուցակով պատգամավոր ընտրված, սակայն խմբակցությունից դուրս եկած եւ այժմ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին կին թեկնածու Աննա Գրիգորյանին, ժամանակին Ծառուկյանից ալյուր գողացող սույն քառակուսի անձնավորությունը նշեց.
«Տիկին Գրիգորյան, Ձեր առաջնորդի ինչից պետք է վախենա այս խորհրդարանը, «Իզմիրլյանի» տված խիստ սպեցիֆիկ տեղեկանքների՞ց, թե՞ Հայաստանի պատմության մեջ բացառիկ տգիտությունից: Ձեր առաջնորդին կտանեք ինչ-որ մի թերապևտի մոտ վախի հաղթահարման ու կուղարկեք Հանրային հեռուստաընկերություն` բանավեճի, անպայման կուղարկեք»,- ասաց նա՝ նկատի ունենալով բանավեճի Նիկոլ Փաշինյանի հրավերը:
«Վահագն Ալեքսանյանն այն պատգամավորն է, որին լայն հանրությունը ճանաչում է բացառապես այն պատճառով, որ իր գործընկերներին ուսապարկ էր անվանել, նա այսօր ասաց, թե ինքը չի վախենում Ռոբերտ Քոչարյանից։ Ես ձեզ շնորհավորում եմ»,- ի պատասխան ասաց Աննա Գրիգորյանը եւ շարունակեց.
«Խիստ ձայնով այստեղից ասում եք, թե չեք վախենում։ Իսկ ո՞ւր էիք պատերազմի ժամանակ՝ բացի այն, որ փափուկ «կամուֆլյաժով» սելֆիներ էինք անում ոչ առաջնագծում։ Նոյեմբերի 9-10-ին ո՞ր բունկերներում էիք։ Ասում եք, թե Ռոբերտ Քոչարյանը չի գնում բանավեճի։ Ո՞ւմ հետ բանավիճի՝ մի իշխանության, ում օրոք հանձնվել է Արցախի 70 տոկո՞սը, ում օրոք ունենք 5000 զոհ, որը մինչեւ հիմա թաքցնում է զոհերի թիվը։ Կամ, մի իշխանության հետ, որի օրոք ՀՀ սուվերեն տարածք են մտնում ադրբեջանցիները։ Ա՞յս իշխանության հետ եք ուզում բանավիճենք։ Չենք պատրաստվում։ Սա այն իշխանությունն է, որն ասում էր, թե սիրում է ժողովրդին, բայց մեջքի հետեւում հակապետական փաստաթղթեր է ստորագրում։ Վախեցեք ժողովրդի իրական ցասումից։ Կառավարեք ձեր վախերը, որովհետեւ արդարադատությանը քիչ է մնացել»։
Սակայն, ավելի քան տասը հազար երիտասարդ տղաների գլուխ կերած, հայրենիքը թուրքին հանձնած կապիտուլանտի ստրուկներից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը ոչ մի կերպ չէր հանգստանում: Երեք տարի իշխանության էին , ոչ Հոկտեմբերի 27, ոչ Մարտի 1 բացահայտվեց, փոխարենը շարունակեց հանիրավի մեղադրանքները, թե
այս դահլիճի պատերը դեռ ներծվված են Հոկտեմբերի 27-ի արյամբ, որը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, որը տեղի է ունեցել մի քանի օր հետո այն բանից, երբ Անվտանգության խորհրդի նիստում Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ են քվեարկել Մեղրին հանձնելու՝ Ռոբերտ Քոչարյանի ծրագրին…
Փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ Մեղրին է հանձնել, ոչ Արցախը, ոչ էլ նրա խղճին մի քանի սերնդի ոչնչացման մեղք ու արյուն է ծանրացած ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի: Իհարկե, խոսքերով ամեն ինչ հնարավոր է ասել, բայց այդ ամենն ապացուցել է պետք: Նիկոլ Փաշինյանի հոգեխանգարված թիմը, սակայն, չհանդարտվեց, Արփի Դավոյանը հայտարարեց. «Ձեր պատճառաբանությունները հիմնավոր ու արժանահավատ չեն։ Երբ ձեր դաշինքի առաջնորդը ՀՀ ղեկավարն էր, այս դահլիճում տեղի է ունեցել ոճրագործություն, սարսափելի Հոկտեմբերի 27։ Այս դահլիճում գլխատվել է ՀՀ-ն, որի համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել, իսկ ձեր առաջին համարն ասել է, թե դա սովորական «ուչաստկովի գործ» է...Եվ դուք դեռ երես ունեք այս ամբիոնից խոսելու Արցախը հանձնելու, դավաճանության մասին՝ խոսքը համեմելով մանր ու մեծ ստերով՝ ասելով, թե ունենք 5000 զոհ։ Հաճո՞ւյք եք ստանում սխալ թվեր ասելիս։ Հաճույք եք ստանո՞ւմ, որ ասում եք 5000 զոհ ունենք»,- ճչում էր այս կիսագրագետ կթվորուհին՝ մոռանալով, որ իր անադեկվատ շեֆն է զոհերի մասին «50 պլյուս-մինուսով խոսում»:
Թատրոնը թատրոն չէր լինի, եթե այնտեղ թեկուզ էպիզոդիկ դեր չունենար թիվ մեկ կամակատար Ալեն Սիմոնյանը.«Որովհետեւ Հոկտեմբերի 27 է եղել, երբ ինքը եղել է երկրի անվանգության երաշխավորը, ու հլը պատմության ընթացում կպարզենք՝ արդյոք անվտանգության երաշխավոր չլինելն իր միա՞կ մասնակցությունն է եղել այդ ամենում, թե՞ ոչ, որովհետեւ իր պաշտոնավարման տարիներին եղել է Մարտի 1, այո, Ռոբերտ Քոչարյանի օրոք Երեւանի փողոցներում գնդակահարվել է 10 մարդ, մարդու գլուխը զուգարանում էնքան են խփել լվացարանին, որ մահացել է, դրա համար է ասոցացվում մահվան հետ: Դրա համար են մարդիկ վախենում իրենից, մարդիկ չեն վախենում, որ ինքը գալու է իշխանության»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Կրկնում ենք՝ երեք տարի է այս մարդիկ իշխանությունն են, իրենց հնչեցրած ստերից եւ ոչ մեկը դատարանի օրինական վճռով չի ապացուցվել, բացարձակապես ոչ մեկը, այո, Ռոբերտ Քոչարյանի իխանության ժամանակ աղմկահարույց այս միջադեպերի թիվ մեկ քաղաքական պատասխանատուն ինքն է՝ որպես պետության ղեկավար, բայց միթե 10, 20, կամ նույնիսկ 100, հազար մահերն ավելին են, քան առնվազն պատերազմի 50 հազար զոհերն ու հայրենիքի հանձնումը:

Անի Սահակյան

դիտվել է 5165 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am