Վստահիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր

Քաղաքական ուժերի ընտրացուցակները գաղտնազերծված են, թեեւ մասնակի, բայց արդեն իսկ խոսուն են: Որքան էլ տարակուսելի է, հայրենիքի փրկությամբ մտահոգ քաղաքական այրերն անգամ իրենց ցուցակները ձեւավորել են ոչ թե փորձառու, ճանապարհ անցած քաղաքական, պետական եւ ռազմական գործիչներով, այլ ինչ-որ անհասկանալի թրենդով, անհասկանալի սկզբունքով: Մինչդեռ մինչնախընտրական իրենց քարոզարշավների ժամանակ կարմիր գծի նման տանում են եյն թելը, որ սա ոչ այնքան քաղաքական, սովորական պայքար է հանուն իշխանության, այլ սա ազգային-ազատագրական պայքար է պետությունն ու պետականությունը փրկելուն ուղղված:

Հատկապես անընկալելի է նախկին, կամ երբեմնի իմքայականների ներկայությունը տարբեր ցուցակներում եւ հատկապես ռադիկալ ընդդիմադիրների շարքերում՝ Հայաստան, Պատիվ ունեմ դաշինքներում: Համենայն դեպս, կար ակնկալիք, որ այս ուժերի առնվազն առաջին տասնյակներում պետք է ընդգրկվեին սկզբունքային, դիմագիծ ունեցող, պայքարի առաջին օրից շարքերում անսասան կանգնած մարդկանց, որոնք տարբերվում են իրենց ազնվությամբ, կամային հատկանիշներով, վտանգից չվախեցող, ընդվզող, մարտնչողներին: Ավաղ, այդ ցուցակները մեծ հիասթափություններ առաջացրեցին, դրանք, մեղմ ասած, երկիր փրկողների կազմ չէ:

Թեեւ քաղաքական առաջնագծում էլ հայտնվել են այն ուժերը, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ թեկուզ կարճաժամկետ, բայց համագործակցության մեջ էին, պաշտոններ էին ստացել նրանից, պատրաստ էին շարունակել համատեղ իշխանությունը, բայց եղավ այն, ինչ բոլորին է հայտնի… Բացի այդ , առաջին պլան են եկել մարդիկ, որոնք ոչ հեռավոր անցյալում գաղտնի, կամ գուցե բացահայտ աշխատել էին իմքայլականների համար, նպաստել նիկոլիզմի տարածմանը, իսկ նիկոլիզմը ավերիչ, քայքայիչ, երկիրը փլատակների վերածող շարժում է, եւ այդ շարժումը մեկ օրում, կամ սեպտեմբերի 27-ին չէ, որ սկսվել է: Այս պրոցեսը սկսվել է 2018-ից, երբ այս տեսակը եկավ իշխանության եւ շատերը իշխանության հոտն առած ակտիվ մղվեցին նիկոլիզմի պաշտպանությանը, երկրի փլատակների վերածելու շարժմանն աջակցությանը:
Մենք բազմիցս են գրել այդ մասին, թե երեք տարվա ընթացքում ինչպիսի ավերիչ գործողություններով նա իրավիճակը հանգեցրեց աղետալի պատերազմի՝ նախագահներին մեղադրյալի աթոռին դնելով, Արցախի հերոսներին վարկաբեկելով, պետական կառույցերը ոչնչացնելով, արկածախնդիր հայտարարություններով, ու այդ ժամանակ չգտնվեց կամիկաձեների խումբ, որը կմղվեր այս ընթացքը կասեցնելու: Այդ աշխատանքը իրենց վրա էին վերցրել մի քանի լրատվամիջոց, իսկ շատերը իրենց ապահով թաքստոցներից անգամ գլուխները չէին հանում, իսկ ոմանք շարունակում էին ծածուկ աջակցել թիվ մեկ հոգեկան հիվանդին: Հիմա այդ տեսակը ջրի երես է դուրս եկել, իր վրա է վերցրել երկրի փրկության հարցը: Դավաճան սրիկայի կողքին թեկուզ մեկ օր կանգնածը, եթե անգամ մեղքերի թողություն էլ անի, ապաշխարի, միեւնույն է ինքը վստահության դեֆիցիտ ունի հանրային ընկալումներում: Միայն ժամանակը ցույց կտա՝ արդյոք այս մարդիկ, իսկապես, խելքի են եկել, թե սա այն տեսակն է, երբ նժարը որտեղ ծանր է, այդ կողմն է գնում, նրանք զգացել են, որ Նիկոլի նավը խորտակվում է, հերոսբար փախչել են այդ նավից:

Իսկ նմաններին փրկիչների նավում տեղ տալը այն հաշվարկով, որ սրիկաներին կօգտագործենք, հետո դեն կշպրտենք, կարող է չաշխատող տարբերակ լինել: Նախկիններն էլ նույն սկզբունքով էին Նիկոլ Փաշինյանին վերաբերում, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ տեսակը միշտ հարմար պահը գտնում է տիրոջ թիկունքից հարվածելու համար: Այնպես որ ամեն ժամ,ամեն վայրկյան է պետք սրանց գլխին փայտը պահել:

Անի Սահակյան

դիտվել է 2091 անգամ
Լրահոս
Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորը Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց են փոխանակել Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»․ Աբովյան Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am