«Մաքուրով» ծլկողները

Վերջին օրերին լուրեր էին տարածվել, որ արտգործնախարար Արա Այվազյանը չի մասնակցել սկանդալային երրորդ փաստաթղթի մշակմանն ու քննարմանը, որովհետեւ նախ, որ դեմ է դրան,եւ երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ է իր ձեռքը վերցրել Հայաստանի սահմաններից մի քանի համայնքների՝ Ադրբեջանին փոխանցելու գործընթացը: Լուրեր էին հասնում, թե Արա Այվազյանը վրդովված է կատարվածից, իրերն է հավաքում, որ հեռանա, եւ որ նրա հետ հրաժարական կտան դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ եւս:
Սրանով էին բացատրում Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության հինգշաբթի օրվա նիստում Նազարյանի մասին ընդգծված դրական հիշատակումը: Փաշինյանն, անդրադառնալով սկանդալային փաստաղթին, ասաց, թե այն ստորագրելու է, ապա այս համատեքստում անդրադարձավ սահմանային միջադեպերին, նշեց, թե միջազգային հանրության հետ ունեն կոնսեսուս, որ ադրբեջանցիները պիտի հեռանան Սեւ լճից, մեր ԱԳՆ-ն ակտիվ ջանքեր է դնում այդ աշխատանքներում եւ որ այս րոպեներին էլ աշխատում են, դրա համար նիստին նախարարը ներկա չէ:

Հաջորդիվ պարզ դարձավ, որ ԱԳՆ-ն ընդհանրապես տեղյակ չէ ստորագրվելիք փաստաթղթի մասին, փոխնախարար Ավետ Ադոնցն ուղիղ հայտարարեց, թե չգիտի ինչի մասին է խոսքը, իրենց նման փաստաթուղթ ծանոթ չէ:

Փաշինյանի ու ԱԳՆ-ի դիրքորոշումների սկզբունքային տարբերությունը առավել տեսանելի դարձավ երեկ գերատեսչության տարածած հայտարարությամբ:
Այդ հայտարարությունից հասկացվեց, որ եթե Փաշինյանն այդ գործընթացը տեսնում է եռակողմ ձևաչափով, որտեղ ստորադասվում է ինչպես եռանախագահության ինստիտուտը, այնպես էլ՝ ԼՂ խնդրի քաղաքական կարգավորումը։
ԱԳՆ-ն շեշտը դնում է հակամարտության կարգավորման գերակայության վրա՝ միայն այդ համատեքստում դիտարկելով դելիմիտացիայի ու դեմարկացիայի խնդիրները ու, բնականաբար, առաջին առաջին պլան է բերվում ԵԱՀԿ ՄԽ-ն։
«Ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքի օգտագործմամբ պայմանների առաջադրումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Հայաստանը չի տրվելու նմանօրինակ ճնշումներին: Հայաստանը մերժում է նաև այսպես կոչված «վիճելի տարածքներ» կեղծ օրակարգի ներմուծումը, ինչը վտանգավոր նախադեպ կարող է հանդիսանալ ուժի կիրառման արդարացման համար նաև այլ տարածաշրջաններում:
Չկատարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման և այլ հումանիտար հարցերի առնչությամբ՝ Ադրբեջանը կրկին ի ցույց է դրել միջազգային հանձնառությունների միտումնավոր դրժման իր վարքագիծը:
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո», ասվում է ԱԳՆ-ի դիրքորոշման մեջ:

Տպավորություն է, թե ՀՀ դիվանագիտական կորպուսը ի դեմս Նազարյանի վերջապես ուշքի է գալիս, փորձում է հակադրվել հողատու կապիտուլանտին, ով ըստ ամենայնի պատրաստ է Հհայաստանն ամբողջությամբ հանձնել, միայն թե պահել յուր իշխանությունը թեկուզ թուրքական վիլայեթի խան նշանակվելով: Դա այդպես չէ, եւ Արա Նազարյանն ու իր ենթակաները, եւ առհասրակ բոլոր նրանք, ովքեր հանձնառություն են ստացել երեք տարի քանդել երկիրը, ովքեր հատկապես պատերազմից հետո են համաձայնել հանցակցել այս կապիտուլանտին, կատարվածի համար ամբողջական պատասխանատվություն են կիսում: Այո, նաեւ նրանց պատճառով է, որ Հայաստանն այսօր կանգնած է ինքնաոչնչացման, լուծարման շեմին: Փաստ է, չէ՞, որ վեց ամիս է արտաքին հարաբերություններում բանակցողն Արա Այվազյանն է, եւ բնական է, որ հակահայ լուծումները մեկ օրում կամ մեկ ժամում չեն ծնվում: Ով ասաց, որ կարող եք գալ, հողատուի հետ աշխատել, հակահայկական լուծումներ բերել, հետո վերջին պահին փորձել ծլկել, իբր մաքուր էիք, իբր հայրենասեր էիք:
Իբրեւ պետության թիվ մեկ դիվանագետ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի չեզոքացման ժամանակ պետք էր հասկանալ, թե ինչ է նախապատրաստվում եւ ընդհանրապես պետք էր միահամուռ վայր դնել մանդատները ՝ թույլ չտալով բռնապետության հաստատմանը: Եթե ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը կարողացավ իր ուզածը կյանքի կոչել եւ արանքից հանել բանակի հրամկազմին, դա կանի բոլորի հետ միայն թե լավ օգտագործելուց հետո կշպրտի:

Անի Սահակյան

դիտվել է 1700 անգամ
Լրահոս
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am