Քոչարյանից հավերժ վառվածը

Երեկ տեղի ունեցավ ՀԱԿ-ի համագումարը եւ ազդարարվեց, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժը եւս հայտ կներկայացնի հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրություններին: Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրություններին մասնակցելու որոշումը միայն մեկ նպատակ ունի՝ պայքարել Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Սա վրեժխնդիր լինելու նրա ամենավերջին հնարավորությունն է, ինչն ակնհայտ դարձավ առաջին նախագահի ելույթից կամ ինչպես ինքն այն ձեւակերպեց՝ ինքնահարցազրույցից:
Ազգային-պետական շահի բացարձակ բացակայություն, մեղքի զրո գիտակցում ստեղծված իրավիճակի հարցում, ճիշտ հակառակը՝ խառնակչության եւ մանիպուլիացիաների միջոցով փորձ արվեց իր հոգեզավականին՝ այսօրվա աղետի մեղավորի Նիկոլ Փաշինյանին <<գցել>> այլոց գրպանների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի: Մարդ, ով կերտել է այսօրվա դավաճանի քաղաքական ճանապարհը , Փաշինյանի առջեւ բացել այդ ճանապարհի դռները, արցախյան հարցի հետ կապված իր պարտվողական եւ թուրքի հետ բարիդրացիականության գաղափարներով սնել վերջինիս, այսօր մեղքի զրո գիտակցում ունի:

Անհերքելի փաստ է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում ոչ միայն անհնարին չդարձավ պահպանել ստատուս-քվոն, ինչի մասին իր հրաժարականից առաջ եւ հրաժարական տալիս թմբկահարում էր Տեր-Պետրոսյանը, (պատահական չէ, որ երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին սխալականության ամոթից էր, որ ինքը ծպտունը չէր լսվում) այլեւ ծաղկուն, տնտեսապես հզոր Հայաստան եւ Արցախ էր ժառանգվում հաջորդին, քանի դեռ 2008-ին չհայտնվեց ինքը՝ ազգի մեծ խառնակիչն իր հոգեկան հիվանդ հոգեզավակով, եւ մարտի 1-ի իր վրեժխնդրությունից էր, որ պետությունը տեւական շրջան ոտքի չէր կանգնում:

Ավելին՝ իր ելույթից տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանի միակ մեղքն էլ մեն մի հատիկ սադրիչ արտահայտությունն է, թե Արցախը Հայաստանը է եւ վերջ: Մնացյալը անցած 23 տարիների քաղաքականության եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանի մեղքն է:<<Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին, վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետեւանքով: Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին, այդ իշխանությունների կողմից որդեգրված ստատուս-քվոյի պահպանման եւ ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա: Իսկ պարտության ավարտը նշանավորվել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» սադրիչ հայտարարությամբ:
23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարեւորագույն գործոնները, որոնք են՝ ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության կամ բացակայության հանգամանքը եւ երրորդ, ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը: Այսինքն՝ այն պարզ ճշմարտությունը, որ, եթե մի բան հնարավոր է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը: Պատկերավոր ասած՝ նրանք դրսեւորել են խաղամոլի վարքագիծ, այսինքն՝ ավելին շահելու ձգտումով նոր խաղադրույքներ են կատարել՝ կորցրելով նաեւ արդեն շահածը>>,- ասում է Տեր-Պետրոսյանը :
Մի բան փաստ է, որ անցած 23 տարիներին ոչ միայն հաջողվել է պահել ստատուս-քվոն, այլեւ զարգացնել Հայաստանն ու Արցախը այնքան ժամանակ, քանի իշխանություն ոտք չէի դրել երիտթուքական նկրտումներով լակոտակրատիան եւ հանձնել ոչ միայ Արցախի 75 տոկոսը, այլեւ ավերել Հայաստանի ազգային արժեհամակարգը:
Խոսելով երկրորդ եւ երրորդ նախագահներին ուղղված միասնաբար ընտրություններին մասնակցելու իր մերժված առաջարկի մասին, նա եզրահանգում է. << Քոչարյանի կողմից իմ առաջարկի մերժումը նշանակում է, որ նա առաջնորդվում է ոչ թե պետական շահի գիտակցությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով: Սերժ Սարգսյանի պարագան այլ է՝ նա իշխանության վերադառնալու նպատակ չի հետապնդում եւ, մասնակցելով ընտրություններին, պարզապես ուզում է իր պարտքը կատարել սեփական կուսակցության նկատմամբ եւ հանրապետականների թեկուզ մի փոքրիկ խմբի ներկայացված տեսնել Ազգային ժողովում: Սա, թեեւ մարդկային տեսակետից գնահատելի քայլ է, այնուամենայնիվ նույնպես որեւէ կապ չունի պետական շահի գիտակցության հետ>>: Մինչդեռ , ինքը ուզում էր տեխնոկրատների կառավարություն ձեւավորեին եւ իրենցից ոչ մեկն էլ չմասնակցեր պետության կառավարմանը: Տեր-Պետրոսյանը մոռացել է, որ իր ասած տեխնոկրատ կառավարությունը Վազգեն Մանուկյանի ժամանակավոր վարչապետությամբ առաջարկվող մոդելն էր լինելու։ Բնականաբար, ոչ միայն չի աջակցել, նույն վրեժխնդրությամբ խանգարել է՝ պարբերաբար բոթելով վերահաս քաղաքացիական պատերազմի մասին:
Իսկ առաջին նախագահի՝ երրորդ նախագահի նկատմամբ մեղմ վերաբերմունքի մասին թերեւս պետք է բացատրություններ տա ինքը:

Ցավալի արձանագրում է, բայց առաջին նախագահի ելույթում ոչ այնքան ցավ կար ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որքան չարամտորեն հեգնանք, թե ինքը ճիշտ էր, մյուսները սխալվեցին, ի կատար ածվեցին իր թեզերը, եւ այս դիրքերից էլ նա իր, գուցե, ամենավերջին խառնակչության միսիան է փորձում ի կատար ածել՝ փորձելով խանգարել ազգային-պահպանողական ուժերի իշխանության գալը:

Անի Սահակյան

դիտվել է 4856 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am