Փաշինյանը երկմտում է՝ հանձնել Սյունիքը, թե քայլեր ձեռնարկել

Մայիսի 12-ի վաղ առավոտից լրատվամիջոցները գուժեցին Սյունիքի սահմանին թշնամու ոտնձգությունների, 2-3 կիլոմետր դեպի մեր սահման առաջխաղացման մասին։
Համաձայն այդ լուրերի՝ թշնամին դիրքերը առաջ է բերել, հենակետ է գրավել, մարտեր են, վիրավորներ կան, ՀՀ այլ զորամասերից զորք են տեղափոխում Սյունիք, եւ ռուս խաղաղապահները եւ տեղի իշխանություններն են բանակցում ադրբեջանցիների հետ, փորձում կանխել առաջխաղացումը:

44 դժոխային օրերից հետո այս ահասարսուռ ինֆորմացիան խախտեց բոլորի անդորը, ամենուր վայնասուն ու տագնապ էր, մինչդեռ պատկան մարմինները տեւակա ժամանակ օլիմպիական լռություն էին պահպանում: Խոսում եւ ահազանգում էին միայն Սյունիքի համայնքապետերը, քաղաքապետարանների պաշտոնյաները՝ հաստատելով, ԶԼՄ-ների տարածած ինֆորմացիան՝ հավելումով, որ թշնամին զորք է կուտակում: Պաշտպանության նախարարությունը հարկ համարեց հայտարարություն տարածել այն ժամանակ, երբ խուճապն արդեն հասել էր գագաթնակետին. Իսկ արձագանքը հետեւյալն էր՝ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ «Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ, կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց»: Սակայն մինչեւ օրվա վերջ այդպես էլ պարզ չդարձավ, թե ՊՆ-ից կամ պատկան կառույցներից կոնկրետ ով եւ կոնկրետ ում հետ է բանակցում, ինչ կա ընդհանրապես բանացելու, եթե ինչպես իշխանության տարբեր չինովնիկներ արդեն հասցրել էին <հավաստիացնել>, թե թշնամին առաջխաղացում չունի, չկան վիրավորներ եւ սա կազմակերպված մեդիատեռոր է:Հատկապես գերակտիվ էին իմքայլական պատգամավորները, Սյունիքի մարզպետը, մարզից ընտրված իշխանական պատգամավորները, ովքեր արծրունհովանիսյանական դպրոցի գերազանցիկ հետեւորդներ շարունակում էին 44-օրյա պատերազմի ընթացքում դրսեւորած ստի հաղթարշավը, երբ ամեն ինչ լավ է, ոչնչ էլ չի եղել, կամ պատկերավոր ասած՝ <հաղթում ենք> գոռալով փորձում էին հանձնել նաեւ Սյունիքը…

ՊՆ-ն չպարզաբանեց ՝որն էր չշտված տեղեկատվությունը, որ զորքն առանց դիմադրության հանդիպելու է անցե՞լ Սև լիճն ու Իշխանասարը և մոտեցել Վերիշեն բնակավայրերին եւ փոխհրաձգություն չի եղել, թե՞ առաջ չեն եկել եւ եղել է փոխհրաձգություն, կարեւորը հայտարարելն էր, թե հորդորում են <<չճշտված>> տեղեկատվություն չտարածել:

Ավելի ուշ արծրունհովանիսյանական ոճով հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԱԱԾ-ն՝ ապատեղեկատվության, սպառնալիքների ու հոխորտանքների մի մեծ չափաբաժնով, թե «զերծ մնացեք ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից , նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ: Ազգային անվտանգության մարմինները դարձյալ հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից և ապավինել բացառապես պաշտոնական լրահոսին»։
ԱԱԾ-ն, փոխանակ իր <գործիքակազմն> օգտագործեր եւ թույլ չտար սահմանային միջադեպը, մասնավորապես մի քանի կիլոմետրի առաջխաղացում, որոշեց սպառնալ լրատվամիջոցներին եւ բոլոր նրանց, ովքեր ի հեճուկս իշխանավորների այս անգամ էլ չվարանեցին հայտնել իրականության մասին: Ժամեր անց ՀՀ ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ գործընկերոջ հետ, ապա ՊՆ նախարարը իր ռուս գործընկերոջ հետ, իսկ արդեն ուշ գիշերին, երբ արդեն բանը բանից անցել էր, Սյունիքում ստեղծված ճգնաժամային վիճակի մասին չկարողաց թաքցնել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նա կեսգիշերին մոտ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ եւ խոստովանել, որ վիճակներս լավ չէ: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Այսօրվա Անվտանգության խորհրդի նիստը նվիրված է Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը>>: Նաեւ խոստովանել.<<իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային: Եվ եթե այդպես չլիներ, մենք Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու առիթ չէինք ունենա: Բայց ամեն դեպքում այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ»: Փաստորեն Նիկոլ Փաշինյանը ճգնաժամային իրավիճակում երկմտում է հանձնել Սյունիքը,թե որեւէ գործողություն ձեռնարկել, որովհետեւ Սեւ լիճն ու Իշխանասարը ռազմավարական նշանակություն ունեն եւ ինչպես Արցախի հերոս Արշավիր Ղարամյանն է նկատում՝ զիջել Իշխանասարը, նշանակում է զիջել Սյունիքը

ԱԽ նիստի հաղորդագրությունն ըստ էության հաղորդում է հանցագործության մասին, իշխանությունը փաստորեն, խոստովանում է, որ անտեր է թողել ՀՀ սահմանները եւ առանց կրակոցի հակառակորդը ներխուժել է մեր տարածք, իսկ ԱԱԾ-ն սահմանախախտներին ձերբակալելու փոխարեն դասեր էր տալիս ԶԼՄ-ներին:

Անի Սահակյան

դիտվել է 2389 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am