Ոչ թե պաշտպանության, այլ` փորձանքի նախարար

Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրով Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում։ Այս մասին հայտնի դարձավ Ազգային ժողովի պատգամավորներին՝ Պաշտպանության նախարարության կողմից տրված գրավոր պատասխանից։
Պարզվում է՝ ԱԺ երեք անկախ պատգամավորներ՝ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը և Աննա Գրիգորյանը, գրությամբ դիմել են Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով հանդիպում՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիներին առնչվող խնդիրները քննարկելու համար։

Պաշտպանության նախարարությունից ի պատասխան պատգամավորների գրության՝ հայտնել են, որ Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցով չի զբաղվում, ուստի պատգամավորների առաջարկած հանդիպումը գտնվել է ոչ նպատակահարմար։
Ինչ է ստացվում, ստացվում է այն, որ պատերազմից հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ի դեմս իր դեկորատիվ նախարարի, ոչ այնքան պաշտպանության, որքան փորձանքի առաքելություն է իրականացնում: Մեր զինվորներին բրախում է սահման, որտեղից նրանք գերի են ընկնում Ադրբեջանին, իսկ ինքը հայտարարում է, թե գերիների հարցով չի զբաղվում, ավելին` ձեռքերները չորով լվանում է խնդրից: Եթե ոչ բանակի եւ հատկապես առաջնագծի վերազինմամբ է զբաղվում, ու մենք տեսնում ենք, թե ինչ սոսկալի պայմաններում են մեր զինծառայողները պահում պատերազմից հետո առաջացած առաջնագիծը, մեր դիրքերը, ոչ զորամաս ունեն, ոչ նորմալ պայմաններ եւ ապաստանում են խարխուլ վրանների տակ, ոչ գերիների հարցով է զբաղվում, ուրեմն ինչին է պետք այդ կառույցը:

Լավ, ընդունենք, որ դրանով զբաղվում է ԱԱԾ-ն։ Ու վե՞րջ։ Պաշտպանության նախարարությունն իրեն պատասխանատու չի՞ համարում կատարվածում:
Ադրբեջանում գերեվարված անձինք՝ ժամկետային, պահեստազորային, թե կամավորական, պետք է առաջնային գտնվեն ձեր ուշադրության ներքո, քանզի ձեր փնթի եւ անկազմակերպ աշխատանքնաների արդյունքում է, որ մեր քաղաքացիները տարբեր հանգամանքներում գերեվարվել են։
Իսկ ՊՆ-ն իրեն այնքան անհոգ եւ անպատասխանատու է զգում, որ նույնիսկ պատգամավորների հանդիպման առաջարկն է մերժում։
Մի քանի օր առաջ էլ Արավուս գյուղի հովվի հայտնի դեպքի առթիվ, որին ադրբեջանցի զինծառայողները քաշքշել էին, պաշտպանության նախարարի աթոռը զբաղենող Վաղարշակ Հարությունյանն անվրդով մեղքը գցեց հովվի վրա, մոտ է գտնվել ադրբեջանական դիրքերին, ինչի պատճառով էլ քաշքշուկ է հրարվել:
Միգուցե Վաղարշակ Հարությունյանը մի ձեռնարկ գրի սահմանամերձ կովերի եւ մնացած կենդանիների համար, կամ անձամբ գնա եւ կենդանիներին սովորեցնի, որ չի կարելի մոտենալ ադրբեջանական դիրքերին, այս մարդն այն կարգի անադեկվատ է, որ մոռացել է իրենց շնորհիվ այդ մարդկանց տներն արդեն իսկ ադրբեջանցիների դիրքերի մատույցներում են, այդ մարդիկ իրենց ուժերով ամեն օր տարաբնույթ բանակցությունների մեջ են ադրբեջանցիների հետ՝ արտ անելու, անասուններ արածացնելու, իրենց գյուղում հանգիստ քայլելու համար։

Անի Սահակյան

դիտվել է 4060 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am