Աներձագի դերասանությունը

Ամենաապզագային, ամենասորոսաթրքահպատակ, ամենաայլասերված իշխանություններն առաջիկա ընտրություններին ընդառաջ որոշել են ազգային, հայամետ դիրքերից հանդես գալ՝ մոռանալով, որ իրենք էին արշավում հայ առաքելական եկեղեցու դեմ, որ իրենք էին խրախուսում սեռափոխված սպորտսմենի մասին բյուջեի հաշվին ֆիլմի նկարահանմանը, որ իրենց նախարարն էր իր աշխատասենյակում ընդունում հայտնի Կարաբինային, որ հենց իրենց իշխանության ժամանակ է վավերացվել ստամբուլյան կոնվենցիան, եւ վերադառնալով մեր օրեր՝ իրենց վարչապետն էր երկրի թիվ մեկ ամբիոնից հայտարարում, որ Շուշին հայկական չէ: Այսօր ուսապարկերի խմբակցությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, ոհմակային գրոհ ձեռնարկել ընդդիմադիր պատգամավոր Տարոն Սիմոնյանի ուղղությամբ, ով Իմ Քայլի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ելույթից հետո իր ելույթում ռեպլիկ արեց, թե ուրախ է, որ վերջապես իշխանությունը որոշել է հայամետ դիրքերից հանդես գալ: Նշենք, որ Վարդանյանն անդրադարձավ Շուշի Ղազանչեցոցի պղծելու, այն մզկիթ դարձելու փաստին, որի մասին օրերս լուսանկարներ հայտնվեցին համացանցում:

Պատգամավորը նշեց, որ այդ բարբարոսությունները տեղի են ունենում հակառակորդին անցած տարածքների շինարարական և վերանորոգման շրջանակներում՝ նշելով, որ քանդվել է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը և վերադարձվել 1992 թվականի տեսքին:

«Գմբեթը դեռևս 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին ունեցել է այն տեսքը, որն ուներ մինչև քանդելը, ու սա արվում է մի շարք հստակ պատճառներով: Առաջին՝ վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նմուշ Ադրբեջանում և ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնել այն ճարտարապետական դոմինանտան, որը Շուշիում մշտապես լինելու էր բարձր և տեսանելի ամեն հատվածից և ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որևէ եղանակով հանդուրժել որևէ էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում»,-ասաց նա՝ ըստ էության Շուշին համարելով Ադրբեջան։

Բայց ուսապարկերը ոչ այնքան վրդովվեցին այն փաստից, որ իրենց կուսակիցը Շուշին համարեց Ադրբեջան, այլ սկսեցին պոպուլիստական արշավ ընդդիմության նկատմամբ:
«Պարո՛ն Տարոն Սիմոնյան և որոշ իր գործընկերներ, դուք ձեզ ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք, թե որտեղից ինչ եք խոսում: ԱԺ ամբիոնից դիմելով պատգամավոր Տարոն Սիմոնյանին, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, աներձագ Հրաչյա Հակոբյանը.«Ինչքա՞ն կարելի է գալ, կանգնել այս ամբիոնում, անել անպատասխանատու հայտարարություններ, խոսել հայանպաստությունից, բայց լինել ամենաանհայանպաստ հայտարարություն անողները: ԱԺ մեծամասնության պատգամավորները խոսում են, օրինակ, Ղազանչեցոց եկեղեցու մասին, իսկ դուք, որ չէիք հերթագրվել և չխոսեցիք, գալիս այստեղ ասում եք՝ ուրախ եք, որ իշխող մեծամասնությունը վերադարձել է հայանպաստ թեմաներին: Ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք ձեզ, թե որտեղ եք խոսում և ինչ եք խոսում: Ի տարբերություն ձեզ, իշխող մեծամասնությունն ունի պատասխանատվություն ՀՀ-ի նկատմամբ, մեր գերեվարվածների նկատմամբ և գիտի որտեղ և ինչ հայտարարություն անի, այլ ոչ գա էստեղ և խոսի իշխող մեծամասնության հայանպաստությունից: Հավաքե՛ք ձեզ, իմացե՛ք որտեղ եք խոսում, ինչ հայտարարություններ եք անում»,- ասաց երկրի թիվ մեկ աներձագը:

Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման մեկ այլ պատգամավոր՝ Արփի Դավոյանն էլ բաց չթողեց դիտողություն անելու իր սուրբ պարտականությունը:
«Հիշեցնեմ պարոն Սիմոնյանին, որ սա իր լսարանը չէ, եւ ինքն էլ մեր դասախոսը չէ, որ գա ու նման տոնով ելույթներ ունենա, ուսումնադաստիարակչական հայտարարություններ անի»,-ասաց նա:

«Պարոն Սիմոնյան, դուք մեզ մեղադրեցիք մինչեւ այսօր ոչ հայամետ գործունեություն ծավալելու մեջ։ Ուղղակի կխնդրեմ ձեր խմբակցությանը որեւէ ձեւաչափ որոշել եւ միասնական դիրքորոշում ընտրել, ու այդ մասին մեզ տեղյակ պահել։ Որովհետեւ չի կարելի առաջարկել ատելության խոսքը բացառող հուշագիր ստորագրել, ինչը մենք ողջունեցինք, ու հետո գալ այստեղից ու մեզ մեղադրել հայամետ գործունեություն չծավալելու մեջ»,-գործընկերներից ետ չմնաց նաեւ «Իմ քայլի» ամենաթարմ ուսապարկերից Վահագն Ալեքսանյանը։

Հայամետության դիրքերից հանդես եկող եւ ամբիոն ճոճող իշխանականները բառացիորեն րոպեներ առաջ մերժել էին ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան նախագիծը, որով առաջարկում էր պատգամավորների համար որպես նրանց գործունեության հատուցման վճար նախատեսված 50.000-ական դրամները հատկացնել Արցախյան երկրորդ պատերազմում վիրավորված զինծառայողներին։
Թեեւ Ուրիխանյանը փորձեց համոզել, որ դա բխում է պետության շահերից, նկատեց՝ իր առաջարկը շատ պարզ է, երկրում կա սոցիալական լուրջ խնդիր, ինչի համար էլ առաջարկում է պատգամավորներին տրվող գումարները, որոնք տարեկան մոտ 80 մլն դրամ են կազմում, հատկացնել վերջին պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին, սակայն իշխանությունը ծիծաղելի պատճառով մերժեց առաջարկը, նշելով, որ օրենսդրական բաց կա եւ հնարավոր չէ չստանալ այդ 50 հազարական դրամները, պետք է նոր օրենք ընդունել, որպեսզի այդ գումարը պատգամավորներին չտրվի, այլ բյուջեի այդ հատկացումը տրամադրվի նշված խմբին: Նշենք, որ Ուրիխանյանի նախագիծը արդեն մի քանի ամիս է շրջանառության մեջ է, եթե իշխանությունն իսկապես նման կամք ուներ, կարող էր ինքը նախաձեռնել նման նախագիծ: Այսպիսին է իշխանության հայամետությունը:

Իսկ Փաշինյանի աներձագը, հավանաբար, կարոտել էր իր իսկական մասնագիտությունը եւ որոշեց մի քիչ դերասանություն անել, խոստովանենք, որ այս հարցում էլ է անտաղանդ:

Անի Սահակյան

դիտվել է 4341 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am