Իշխանությունը նվաստացնում է իր հանցակիցներին

Եթե Նիկոլ Փաշինյանի հանցակիցնեին թվում է, որ Նիկոլ Փաշինյանը արժանին է գնահատելու
նրանց աջակցությունը եւ իշխանությունից մաս է հանելու նրանց համար, ապա չարաչար սխալվում են: Նրանք կամ լավ չեն ճանաչում Նիկոլ Փաշինյանին ու չգիտեն, որ նա հայտնի քցող է, կամ էլ անուղղելի ռոմանտիկներ են: Բնականաբար խոսք նախեւառաջ խորհրդարանական երկու ուժերի մասին է՝ Բարգավաճ Հայաստանի եւ Լուսավոր Հայաստանի, որոնց ղեկավարները Նիկոլ Փաշինյանի հետ հակասահմանադրական պայմանավորվածության են եկել, ընտրությունների օր պայմանավորվել, մինչդեռ պատերազմից ու երկիրը նման աղետի առջեւ կանգնացրած ղեկավարի ու նրա թիմի հետ անգամ խոսելիք չպետք է ունենային, նրանք պետք է ամբիոններ ու շենքեր գրավեին՝ թույլ չտալով Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին անգամ շնչել:

Մինչդեռ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը՝ համաձայնելով առաջնորդվել ոչ թե Սահմանադրությամբ, այլ Նիկոլ Փաշինյանի սահմանած խաղի կանոնով, հույս ունեն, որ վերջինս իրենց մասնաբաժին է հանելու ապագա իշխանությունից, քանի որ լավ գիտեն, որ իշխանությունը որոշվելու է ոչ թե ընտրությունների արդյունքներով, այլ Նիկոլ Փաշինյանի սահմանած համամասնություններով: Եւ թերեւս դրա համար է կայացել այս հանցավոր համաձայնությունը, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրելու :

Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո երկրի իրավաբանական հանրույթը զբաղված է Սահմանադրության մեջբերումներով, որոնք ապացուցում են, որ նա Սահմանադրության ու օրենքի ուժով չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար։ Բայց ընդդիմություն է այս հարցով էլ հետաքրքրված չէ, կարեւոր է շուտ ընտրություններ լինեն եւ իրենք Փաշինյանց ստանան իրենց հասանելիքը:

Սակայն գործընթացները հուշում են, որ իշխանությունը քցելու է նրանց , հիմիկվանից սկսել են ստորացնել: Երեկ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում վարման կարգով ձայն խնդրելով՝ «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին . «Արդեն երկար ժամանակ է՝ մեր երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները չեն գալիս ԱԺ խորհրդի նիստերին, իսկ լիագումար նիստերին լավագույն դեպքում առավոտյան գալիս, գրանցվում են, այսինքն ներկա են ստանում, որպեսզի աշխատավարձ ստանան եւ գնում են: Կարծես թե քաղաքական բոյկոտի մասին հայտարարություն չեն արել, նաեւ տրամաբանական չէր լինի, որովհետեւ, ինչպես ասացի, գալիս գրանցվում, գնում են: Ուզում էի իմանալ՝ որեւէ տեղեկություն ունե՞ք, թե ի վերջո ո՞ւր է կորում մեր ընդդիմությունը պարբերաբար»:

Այնպես որ սպասենք հաջորդիվ նվաստացումներին եւ քցելու վերջնական ակտին, հանուն արդարության այս ընդդիմությանը հասնում է:

Անի Սահակյան

դիտվել է 1005 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am