Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ իրեն կպայթեցնեն

Անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումը Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդարանում վերածեց նախընտրական մարաթոնի եւ հանդես եկավ որպես մինչ օրս չգերազանցված հեքիաթասացի ու այնքան ստեր, միմյանց հակասող հայտարարություններ արեց, որ ընդմիջումների ժամանակ անգամ սեփական թիմակիցներն էին դա քննարկում։ Ինչպես երեք տարի, նա ամեն ինչի, բոլոր ձախողումների մեղքը բարդեց նախկինների վրա՝ տպավորություն ձեւավորելով, թե բոլորը սխալ են, մենակ ինքն է ճիշտ։ Նախ անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի 2020 դեկտեմբերի 4-ին իր հարցազրույցում արած հայտարարությանը. «․․․Այս ամենը համադրության մեջ միասին ստեղծվել է մի վիճակ, երբ դու Ադրբեջանին շանս չես թողել՝ հույս պահելու, որ դիվանագիտական ճանապարհով ինքը կարող է որևէ բանի հասնել։ Իսկ եթե այդպիսի շանս չես թողնում, մնում է պատերազմը»։ «Սա ուղղակի հանճարեղ նախադասություն է, որն արտահայտում է հայկական կողմի 20-ամյա դիվանագիտության և բանակցային տրամաբանությունը։ Այսինքն՝ հայկական կողմը բանակցությունների շուրջ ունեցել է մի խնդիր՝ անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցությունների արդյունքում կհասնի էն բանին, ինչ ինքն ուզում է»,- ասաց Փաշինյանը շարունակելով․ «Իսկ ինքն ուզում է, որ Ղարաբաղը լինի իր կազմում՝ մշակութային կամ որևէ ինքնավարության կարգավիճակում, իսկ եթե հնարավոր է՝ նույնիսկ առանց դրա։ Իսկ եթե դու 20 տարի անընդհատ հույս ես տալիս, գալիս է պահը, երբ այդ հույսը պիտի արդարացնես։ Չի կարող լինել այնպես, որ դու 20 տարի հույս տաս ու չարդարացնես»,- անհեթեթ եզրահանգման եկավ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա ամենամեծ ձախողումն է, երբ ամբողջ հայ ժողովրդին ներշնչվել է, որ մենք պետք է հրաժարվենք մեր բոլոր իրավունքներից։ «Էլ չեմ ասում, որ հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում՝ 1997-98 թվականին, ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, այլ նաև երաշխիք։ Եվ այդ երաշխիքը Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողելն էր։ Հիմա Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր –Պետրոսյանը մի երկու տարի առաջ վիճում էին՝ ով է իրենցից դուրս թողել։ Բայց առանց Ղարաբաղի բանակցությունների գնալը հույս ու երաշխիք է եղել Ադրբեջանին, որ նրանք պիտի հասնեն իրենց նպատակին»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ 2019 թվականին հայտարարել է՝ առանց Ղարաբաղի չենք պատկերացնում բանակցություն ու հարցի լուծում։ Այնինչ, դա նախկին իշխանությունները պետք է անեին՝ 1997-98 թվականներին, որովհետև այն ժամանակ Ադրբեջանը պատրաստ չէր ռազմական ճանապարհով լուծել հարցը։
«Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է։ Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ և եթե 1997-98 թվականներին Հայաստանը ղեկավարեին թուրքական գործակալներ, ամենամեծ ծառայությունը, որ նրանք կարող էին մատուցել Ադրբեջանին, Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն էր՝ երաշխիք տալով, որ նրանք ներքուստ Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս։ Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո, նրա օրոք Հայաստանի խորհրդարանում կգնադակահերին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին։ Եթե ԱԱԾ-ն 1999 թվականին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, այո, կգնդակահարեին խորհրդարանում արցախյան հաղթանակի ղեկավարին և Հայաստանը արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին։ Էլ չեմ ասում, որ իշխանության հասնելով՝ Քոչարյան-Սարգսյան զույգը դավաճանություն էր համարում Ղարաբաղի հարցը փուլային եղանակով լուծելու հնարավորությունը, նույնիսկ դա քննարկելը։ 1998 թվականին նրանք համարում էին, որ Ղարաբաղի հարցը չի կարող փուլային լուծվել, և նրանց գործունեության հետևանքով հասանք մի կետի, որ 2018 թվականին սեղանին դրված էր մի փաստաթուղթ՝ Декларация о первом этапе и о дальнейших шагах Нагорно Карабахского урегулирования. Որտեղ է եզրակացությունը, վճիռը, որ, այո, Քոչարյան-Սարգսյանը զույգը 1998 թվականին Ղարաբաղի հարցը օգտագործելով իշխանության հասնելու համար՝ 20 տարվա ընթացքում տանուլ է տվել ԼՂ բանակցային գործընթացը, առաջին պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակը տանուլ են տվել, խուրդել են բադեն-բադեններում, հունական կղզիներում, փարիզներում ու հռոմներում հյուրանոցներ ու առանձնատներ կառուցելով ու ձեռք բերելով։ Տանուլ են տվել դիվանագիտության դաշտում, բանակաշինության դաշտում՝ ոտքի վրա զինվորի կենացը խմելով, զինվորի հացը գողանալով։ Տանուլ են տվել ընդհանրապես պետության զարգացման հարցում»,- հայտարարեց Փաշինյանը։

Ապա ասաց, որ Սերժ Սարգսյանն էր 2018-ին այս ամբիոնից ասում, որ բանակցությունները ձախողվել են եւ պատերազմի շեմին ենք կանգնած, հետո պատմեց, թե հեղափոխությունից հետո էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն է իրեն ասել, որ բոլոր հողերը պիտի տաս։ Գեներալիտետին էլ մեղադրեց պարտության, պատերազմի ձախողումների հարցում։ Մի խոսքով՝ ում հիշեց, մեղադրեց:
Նա չպատասխանեց, եւ ուրեմն ինչու են այդ «հանցագործները մինչ օրս ազատության մեջ գտնվում։ Սակայն կարծում ենք չարժե բովանդակային քննարկել դավաճան կապիտուլանտ շակալի վերջին թպրտոցները։ Նիկոլ Փաշինյանը թերեւս հասկանում է,որ հայտնվել է փակուղում, անելանելի իրավիճակում։ Եւ թվացյալ է իրավիճակը, թե ընդդիմությունը պարտվել է, պայքար չկա, որ հասարակությունը համակերպվել է իրենց դավաճանության հետ, թույլ է ու պարտվողական։ Համաշխարհային պատմությունն է վկայում, որ ցանկացած ժողովուրդ երբեք չի ներել իր դավաճաններին, եւ երբ էլ լինի նրանց իրենց արժանի դատաստանին է արժանացրել։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ թվացյալ է հարաբերական այս անդորրը եւ այն մտայնությունը, թե իրեն հաջողվել է գործարքի գնալ խորհրդարանական ընդդիմության հետ, մյուսներին պարտադրել խաղի իր կանոնները, այն է՝ գնալ արտահերթ ընտրություններին, նա հասկանում է, որ մեծ աղմուկին էլ նախորդում է լռությունը եւ ի վերջո պայթյունն անխուսափելի է լինելու։ Մարդ արարածն անգամ իր բնազդային զգացողություններով ինչ-որ պահի հասկանալու է, որ կամ ինքն է ոչնչացնում դավաճան ստահակին, կամ պետությունն է հիմնահատակ ավերվում։ Նիկոլ Փաշինյանն ու իր անբարո թիմը այս սանձարձակ հրավառության համար իրենց պատիժը ստանալու են՝ որտեղից եւ ինչպես, դժվար է ասել, բայց որ դատաստանը մոտ է, դա է վկայում նաեւ սրանց հիստերիկ ճչոցները։

Երկիրը խաղաղ ու անվտանգ պահած նախկիններն անգամ չկարողացան պահպանել իրենց իշխանությունները, քանի որ կորցրել էին իրականության զգացողությունը, էլ ուր մնաց, որ հայրենիքը հանձնած, սերունդներ կործանած այս ազգակործան պատուհասը կարողանա շարունակել իր իշխանությունը։ Նրկոլ Փաշինյանը իր պահվածքով թերեւս արագացրեց իր վերջը՝ կամ իրեն կպայթեցնեն, կամ ինքը կպայթի։

Անի Սահակյան

դիտվել է 6044 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am