Ինչո՞ւ է Փաշինյանի հռետորաբանությունը Պուտինի հետ հանդիպման նախաշեմին այդքան հանկարծակիորեն փոխվել. Взгляд

Նիկոլ Փաշինյանը կրկին ժամանում է Մոսկվա և այս անգամ նորությունների ամբողջական փնջով, որոնք կոչված են դրական ֆոն ստեղծելու Ռուսաստանի նախագահի հետ նրա շփման համար: Դա վերաբերում է ինչպես ռուսական զենքի, այնպես էլ Հայաստանի գեներալական կազմի հանդեպ նրա վերաբերմունքին: Ինչո՞ւ է Փաշինյանի հռետորաբանությունն այդքան հանկարծակիորեն փոխվել, գրում է Взгляд պարբերականը` հիշեցնելով Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանի առաջնահերթ խնդիրներից մեկը զինված ուժերի զինանոցը ժամանակակից զենքերով համալրելն է: Նա նաև հայտնել էր, որ այսօր Պուտինի հետ կայանալիք բանակցություններին նախատեսում է քննարկել ռազմատեխնիկական համագործակցության հարցերը: Փոխանցում է Tert.am-ը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ ղեկավարները կքննարկեն Լեռնայի Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործմանն ու հունիսին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերը: Մինչդեռ Փաշինյանը շեշտադրումն արել էր հենց ռազմատեխնիկական թեմային:

Ինչպես աղբյուրը նկատում է, Փաշինյանը Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ հայտարարել է, որ երկրում բարեփոխումներ են սկսվել բանակում, «որոնք իրականացվում են ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»: Այս հայտարարությունները կտրուկ հակասում են Փաշինյանի` նախկինում արած հայտարարությանը «Իսկանդեր» համալիրների մասին, որից արձակած հրթիռը, ըստ Փաշինյանի, «պայթել էր 10 տոկոսով»:

Պարբերականը նշում է, որ Ռուսաստան այցի նախօրեին ՀՀ իշխանությունները ևս մեկ բարեկամական քայլ են կատարել միաժամանակ ինչպես ընդդիմության, այնպես էլ Մոսկվայի հանդեպ: Խոսքը 2008 թվականի մարտի մեկի գործի կարճումն է, որից հետո դադարեցվում է քրեական հետապնդումը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որը, ինչպես հայտնի է, բարեկամական հարաբերություններ ունի ՌԴ նախագահի հետ: Միևնույն ժամանակ դադարեցվել է քրեաական հետապնդումը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ:

«Ակնհայտ է, որ Փաշինյանը կարող է երկու տեսակի զենք խնդրել Ռուսաստանից` հակաօդային պաշտպանության համակարգ և ռադիոէլեկտրոնային պայքարի համար նախատեսված տեխնիկա»,-պարբերականի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին: Նրա կարծիքով` Երևանը կքննարկի սպառազինման ժամանակակից միջոցներ գնելու հավանականությունն այն մեխանիզմով, որը ստեղծվել էր Հայաստանի նախկին իշխանությունների օրոք` ռուսական վարկով վճարելու հաշվին:

«Ինչ վերաբերում է Փաշինյանի` Մոսկվա կատարելիք այցի քաղաքական բաղադրիչին, պետք է հասկանալ, որ նա շփումը ռուսաստանյան ղեկավարության հետ օգտագործում է իր վարկանիշը պահպանելու համար»,-նկատել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Գլխավոր հարցն այն է, թե ինչու է Մոսկվան համաձայնել ընդունել Փաշինյանին, որի հետ այս տարիներին ոչ հարթ հարաբերություններ են ձևավորվել: Այս հարցին անդրադառնալով` հոդվածագիրը նշում է, որ մի կողմից Կրեմլից հաստատել են, որ անցյալ շաբաթ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Քոչարյանի հետ, մյուս կողմից` Մոսկվան պատրաստվում է բարձրագույն մակարդակով ընդունել գործող ղեկավարին:

Զատուլինի կարծիքով` Նիկոլ Փաշինյանը փորձում է իր նպատակներին ծառայեցնել Մոսկվայի մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճակատագրով: «Մինույն ժամանակ Փաշինյանը գիտակցում է, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը հայերի համար փրկարար խարիսխ է: Գլխավոր հարցը վերջնական հաշվով այն է` վստահ է արդյոք Ռուսաստանի ղեկավարությունն այն հարցում, որ մեր դաշնակից Հայաստանը վստահելի ձեռքերում է գտնվում, երբ երկիրը ղեկավարում է Փաշինյանը»,-դիտարկում է պատգամավորը:

Վերջինս կասկածանք է հայտնել, որ Պուտինը նման վստահություն ունի: «Վլադիմիր Պուտինն արդեն դիրքորոշում է ընդունել, որի պարագայում չի պատրաստվում միջամտել Հայաստանի ներքին գործերին: Եվ դա ճիշտ է` հաշվի առնելով հայ ընտրազանգվածի քաղաքականացվածությունն ու զգացմունքայնությունը: Թեև Փաշինյանն այս հանդիպումն օգտագործելու է, որպեսզի իրեն ներկայացնի որպես միակ քաղաքական գործչը երկրում, որն ընդունակ է զրուցել Պուտինի հետ, դա բոլորովին չի երաշխավորում նրա հաղթանակն ընտրություններում»,-կարծում է Զատուլինը:

Նման դիտարկում է արել նաև ՌԴ Հասարակական պալատի անդամ Սերգեյ Մարկովը, որի կարծիքով` Փաշինյան երկու նպատակ է հետապնդում, որոնք ցանկանում է լուծել Մոսկվա այցի օգնությամբ:

«Առաջին հերթին, նա ձգտում է հասկանալ` արդյոք Ռուսաստանն աջակցում է իրեն կայանալիք ընտրություններում: Երկրորդ, նրա համար կարևոր է հաշտվել Մոսկվայի հայկական սփյուռքի հետ, որն այժմ Փաշինյանի դեմ է տրամադրված և աջակցում է Քոչարյանին»,-նշում է փորձագետը:

դիտվել է 729 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանի` Գյումրվա հանրահավաքը «վարկաբեկողները»․ Գագիկ Համբարյան Ես պատրաստ եմ Աննա Հակոբյանի համար ասմունքել․ Հովհաննես Շահինյան (video) «Միայն մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ կարող են նույնականացնել Ադրբեջանի պահանջը Հայաստանին՝ ճանաչել Խոջալուի «ցեղասպանությունը». Լևոն Զուրաբյանը՝ Արարատ Միրզոյանին ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձին ավելի քիչ եմ հարգում, քան ամենավերջին «բերետին». Ռուբեն Մելիքյան Սրանց նոր տականքությունը․ ակցիաներին մասնակցող արցախացիներին ստիպում են վարձով տներից հանել (video) Քաղաքացին բարձր ձայներ է արձակել, արջը փախել է, սակայն նա չի նկատել երկրորդ արջին, որն էլ հարձակվել է․ նոր մանրամասներ Ինչո՞ւ ՄԻՊ–ն այսօր չընդունեց Բագրատ Սրբազանին (video) Բագրատ Սրբազանը տվել է այս շարժման հաղթական բանաձևը․ պատմաբան (video) ԱԳՆ-ի դիմացից բերման ենթարկված քաղաքացին, ազատ արձակվելու օրը կրկին բերման է ենթարկվել՝ այլ հիմքով Հովհաննես Ազոյանն ո՞վ է, Հռիփսիմե, գնա բերանդ լվա․ սատանաների անունը մի տվեք. Բագրատ Սրբազանը՝ լրագրողին Աշխարհում շատ սիրելի պտուղ-բանջարեղեն կա, որոնց մեջ դդումն ամենաառաջիններից չէ. Սրբազանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. Բայդեն ՀՀ-ն այժմ շրջադարձային կետում է, որտեղ սխալվել չի կարելի. Մարատ Բաշիրով Մեր Ավետիսյան Ժորային ճանապարհից նորից գողացան․ Սրբազանին տեղեկություն փոխանցեցին (video) Կիրանցի բնակիչն իր ձեռքով քանդում է իր տունը, որ ադրբեջանցիներին չմնա Թեժ զրույց Արթուր Խաչատրյանի ու Արարատ Միրզոյանի միջև․ ազատավեցի՞ք էդ «աշեյնիկից ու պավադոկից» (video) Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2024» համատեղ զորավարժությունները Ծաղկաձորում գերեզմանների մոտ հայտնաբերվել է տղամարդու կիսամոխրացած մարմին Վաղը Վարդենիս ենք գնալու, Սոթքում հանրահավաք ունենք. Բագրատ սրբազան (video) ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձիՆք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբ Հանրայնացրել է ոչ հրապարակային քննարկումները. Արևիկ Պետրոսյանին հեռացրել են Արցախի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունից Հանրապետությունում հունիսը ևս տեղումնառատ է լինելու. Գագիկ Սուրենյանը եղանակի մասին Գոռ Պետրոսյանին առանց ապացույցի, միայն հին ձևերով, այն է՝ ոստիկանի ցուցմունքով, ցանկանում են տանել կալանքի. Ռուբեն Մելիքյան Էդ թուրք հատուկջոկատայինները Նիկոլի համար մտնեն մեր երկի՞ր․ քաղաքացին ՌԴ-ից միացել է շարժմանը (video) Կիրանցի երկու բնակչի վերջնաժամկետ է տրվել. Նրանց սեփականությունը հանձնում են Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am