Հանգուցալուծումը մոտ է

Նիկոլ Փաշինյանն, այդուհանդերձ, որոշեց չընդառաջել ընդդիմադիր գործընկերներին եւ ընտրություններից երկու ամիս առաջ փոխել խաղի կանոնները, հրաժարվել հին օրենսգրքից, ընտրությունների գնալ նոր՝ համամասնական ընտրակարգով:
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որպեսզի միանգամից երկու ընթերցումով ընդունի ԸՕ-ում փոփոխությունները: Իշխանությունը գաղտնի է պահում փոփոխությունների նախագիծը, որոշել են, որ անգամ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն էլ պետք չէ, թե ինչու, դեռեւս հայտնի չէ: Պարզ է մեկ բան , որ փոխվելու է ընտրական մոդելը եւ ինչպես նշել էր Նիկոլ Փաշինյանը, անցում են կատարելու համամասնական ընտրակարգին: Հիշեցնենք, որ մարտի 24-ին Փաշինյանը խորհրդարանում անսպասելիորեն հայտարարեց, թե Իմ Քայլում որոշել են, որ ռեյտինգային ընտրակարգից կհրաժարվեն: Դրանից հետո խորհրդարանական եւ արտախորհրդարանական մի շարք ուժեր արձագանքեցին եւ հորդորեցին զերծ մնալ այդ քայլից, հատկապես առաջամարտիկ Էդմոն Մարուքյանն էր իր Լուսավոր Հայաստանի գործընկերներով: Ավելի ուշ Փաշինյանը պատասխանեց իրեն ուղղված քննադատություններին, ասելով, որ արտահերթ ընտրությունների շուրջ համաձայնություն կայացնելից ընտրական մոդելը պայմանավորվածության կետ չի հանդիսացել, ավելին թե ԲՀԿ-ն, թե ԼՀԿ-ն հարցն այդ թողել են իշխող ուժի հայեցողությանը: Սակայն որպես կանոն սահմանադրական օրենքները, եւ հատկապես Ընտրական օրենսգրքերը որպես կանոն ընդունվում են քաղաքական դաշտի լայն կոնսենսուսով:
Մոտ տաս օր ծանրութեթեւ անելուց հետո Փաշինյանն այդուհանդերձ որոշել է գնալ փոփոխության: Այսօր խորհրդարանը կամ կընտրի, կամ կբոյկոտի Փաշինյանի այս նախաձեռնությունը: Խնդիրն այն է, որ իշխող ֆրակցիայի ռեյտինգայինով ընտրվածներից ոչ բոլորն են կողմ այս փոփոխությանը:
Իսկ Նիկոլ Փաշինյանին այն օդ ու ջրի պես են պետք, ինչու, այդ մասին արդեն խորը վերլուծություններ են արվել: Գելափի հարցումներն էլ եկան ապացուցելու, որ ընտրակարգի փոփոխությունը Փաշինյանի միակ փրկօղակն է դառնալու իշխանությունը վերարտադրելու հարցում: Հիշեցնենք, որ երեկ Գելափի հարցումներից պարզ դարձավ, որ ընտրություններին պատրաստ են մասնակցել քաղաքացիների 41 տոկոսը, սա նշանակում է, որ ավելի քան հիսուն տոկոս տարբեր պատճառներով հետաքրքրություններ չունի ընտրությունների նկատմամբ, այլ կերպ ասած՝ այդքան չկողմնորոշված զանգված կա:

Ռեյտինգային թեկնածուների բացակայության պարագայում չկողմնորոշվածները կայուն կպահպանեն իրենց կարգավիճակը, իսկ հակառակ դեպքում թեկնածուները տարբեր խոստումներով նրանց կտանեն ընտրատեղամասեր:
Իսկ ռեյտինգային կարգով ակնհայտ է, որ մեծ առավելություն ունի ոչ թե իշխանությունը, ում այսօր վարկանիշ ունեցող որեւէ անձ չի աջակցի, այլ ընդդիմությունը: Սա է գլխավոր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանին օդուջրի պես հարկավոր է փոխել ընտրակարգը:

Անի Սահակյան

դիտվել է 4836 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am