«Փաշինյանը չի ցանկանում բաց թողնել իշխանությունը. նա քրեական հետապնդման մտավախություն ունի, ինչը գրեթե անխուսափելի է լինելու». Военное Обозрение

Ադրբեջանի հետ պատերազմում պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանն արագորեն կորցրել է ժողովրդականությունը: Այս մասին գրում է Военное Обозрение կայքը` նշելով, որ նրա վարկանիշը գործնականում անկում է ապրել:

«Փաշինյանը դարձել է ամենից շատ քննադատվող քաղաքական գործիչը հայկական աշխարհում. Փաշինյանին նախատում և անիծում են ամենուր` սկսած Լեռնային Ղարաբաղից ու Հայաստանից և վերջացրած աշխարհով մեկ տարածված սփյուռքով: Փաշինյանին չեն ներում պարտությունը պատերազմում և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքի զգալի մասի զավթումը»,-ասվում է հոդվածում:

Աղբյուրը նկատում է, որ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ հրաժարական կտա 2021 թվականի ապրիլին, որպեսզի թույլ տա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: «Սակայն ամեն ինչ այնպես է թվում, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ցանկանում բաց թողնել իշխանությունը: Եվ նրան կարելի է հասկանալ. նա քրեական հետապնդման մտավախություն ունի, ինչը գրեթե անխուսափելի է լինելու»,-գրում է հոդվածագիրը:

«Ի դեպ, խոսքն այժմ Փաշինյանի ճակատագրի մասին չէ, որն, իրականում, քչերին է հետաքրքիր, այլ առավել գլոբալ խնդրի` ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղին, եթե Փաշինյանը հեռանա պաշտոնից այս գարնանը: Գաղտնիք չէ, որ ԼՂՀ-ում Փաշինյանին, մեղմ ասած, չեն սիրում, այդ թվում և նրա համար, որ պատշաճ օգնություն չի հատկացրել Ղարաբաղին Ադրբեջանի հետ առճակատման պահին:

Փաշինյանի հրաժարականով որոշակի շրջանակներ Լեռնային Ղարաբաղում կարող են նաև ռևանշ իրականացնել, սակայն միայն Հայաստանի համակողմանի ներգրավվածության պայմանով` փորձելով վերադարձնել կորսված տարածքները: Սակայն եթե նույնիսկ Փաշինյանը հրաժարական տա, և Երևանի իշխանություններն անցնեն առավել վճռական և ռազմատենչ քաղաքականանության, քիչ հավանական է, որ ԼՂՀ-ն և Հայաստանն առաջինը կսկսեն նոր հակամարտությունը»,-գրում է աղբյուրը՝ նկատելով, որ ներկայում կողմերի ուժերը չափազանց անհավասար են:

Военное Обозрение-ն նաև կարևոր գործոն է համարում այն, որ նոր պատերազմին կտրականապես դեմ է տրամադրված Մոսկվան, իսկ ռուս խաղաղապահները, որոնք տեղակայված են Ղարաբաղում, Կրեմլի մտադրությունների լրջության լավագույն հաստատումն են: «Իհարկե, ռուս խաղաղապահների ներկայության մանդատը պետք է պարբերաբար երկարաձգել, սակայն այստեղ ևս շատ ավելին կախված կլինի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններից»,-վերլուծում է հոդվածագիրը:

Հեղինակը նշում է, որ Ղարաբաղում ներկա պահին տիրող իրավիճակի պահպանումն իրադարձությունների առավել հավանական զարգացումն է, և այդ իրավիճակի պահպանումը կտևի տարիներ, համենայն դեպս, եթե նոր գլոբալ իրադարձություններ տեղի չունենան կամ Ադրբեջանը չորոշի հարձակվել Ղարաբաղի` հայերի վերահսկողության տակ մնացած մասի վրա:

«Նման իրավիճակը կպահպանվի անկախ նրանից, թե ինչ ուժեր են գտնվում իշխանության ղեկին Երևանում` Փաշինյան կամ նրա հակառակորդները կամ նույնիսկ ԼՂՀ ռազմաքաղաքական շրջանակների ներկայացուցիչները: Իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե Երևանում իշխանության գան ուլտրաազգայնական ուժեր, սակայն դա քիչ հավանական է, և Մոսկվան էլ, ամենայն հավանականությամբ, թույլ չի տա նման սցենարի իրագործումը` պարզապես հայտնելով իր դիրքորոշումը:

Ինչ վերաբերում է առավել երկարաժամկետ հեռանկարին, ապա այստեղ ամեն ինչ կախված կլինի ոչ այնքան Հայաստանում տիրող իրավիճակից, որքան, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային և անգամ համաշխարհային քաղաքական իրավիճակից: Ղարաբաղի ճակատագիրն այս առումով կլուծվի Մոսկվայում, Անկարայում, Վաշինգտոնում, բայց հաստատ ո՛չ Երևանում, ո՛չ էլ Բաքվում: Եվ Փաշինյանի քաղաքական ապագան ոչ մի կապ չի ունենա չճանաչված հանրապետության խնդիրների կարգավորման հետ»,- եզրափակում է աղբյուրը:

Աղբյուր՝ Tert.am

դիտվել է 1155 անգամ
Լրահոս
Գոռ Պետրոսյանին առանց ապացույցի, միայն հին ձևերով, այն է՝ ոստիկանի ցուցմունքով, ցանկանում են տանել կալանքի. Ռուբեն Մելիքյան Էդ թուրք հատուկջոկատայինները Նիկոլի համար մտնեն մեր երկի՞ր․ քաղաքացին ՌԴ-ից միացել է շարժմանը (video) Կիրանցի երկու բնակչի վերջնաժամկետ է տրվել. Նրանց սեփականությունը հանձնում են Ադրբեջանին «Իր բոլոր աշակերտները լացելով պետական քննություն են հանձնել»․ Երաժշտական դպրոցի տնօրենը՝ ջրահեղձ եղած աղջկա մասին Ամենասարսափելի բանն է, որ այսօր տեղի է ունենում մեր կյանքում․ խոսելու եմ դրա մասին․ Բագրատ Սրբազան (video) Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. Սրբազան ՄԻՊ-ը «չկարողացավ դուրս գալ Բագրատ Սրբազանի հարցերի տակից» (video) Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Գնել Սանոսյանի մոր առանձնատուն կառուցելու փաստով․ «Հետք» Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել պատմական հայտնի իրադարձությունը՝ կատարելով կեղծում Դատախազի ընկերուհի ՄԻՊ-ը ո՞նց կարող է քաղաքացիների իրավունքները պաշտպանել․ Էդգար Ղազարյան (video) Վահագն Խաչատուրյանը ուրախ-զվարթ բաներ էր ասում այս վարչապետի հասցեին, ձեռք էին առնում. Սրբազան Հովհաննես Ազոյանն ո՞վ ա … վայ, լավ էլի, նման անուններ մի’ տվեք․ Սրբազանը՝ լրագրողին (video) Այս շարժումը ձեր «տապանաքարերի վրա գրելու է մահվան թվերը»․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Հենց երեկ ԱԱԾ-ն «վառեց Նիկոլին»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանը Սրբազանին (video) Բագրատ Սրբազանը մանրամասներ է հայտնում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից (video) «Ով դեմ է Հայաստանում ընդերքի շահագործմանը, ուզում է մեր պետությանը լրջագույն վնաս տալ» ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի ներկայացուցիչ (տեսանյութ) Ու՞ր եք դուք․․․ Էլինար Վարդանյանը «մերկացնում է» ՄԻՊ Անահիտ Մանասյանին (video) Մոլեռանդ նիկոլական Թաթուլ Ասիլյանը «պայթեց» (video) Ինչպես են ՔՊ-ականները նորից փորձում ստերով կերակրել (video) Մեզ «պիղծ, թուրք եք ասում»․ լարված զրույց Արծվիկ Մինասյանի ու Արարատ Միրզոյանի միջև (video) Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից կաշառք ստանալու մեջ Նիկոլի Սասուն Խաչատրյանը չկարողացավ «դուրս գալ Սերժ Սարգսյանի գործի տակից» (video) ՄԻՊ-ը խուսափում է Բագրատ սրբազանի հետ բաց հանդիպումից Սրբազանը խոսում է իր «թիկունքի» մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am