Արարատ Միրզոյանը դուրս է հանում իրենց կեղտոտ սպիտակեղենը

Ազգային ժողովում կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ, ի թիվս այլ պատգամավորների, գործադիրի անդամներին հարցեր էին պատրաստել նաեւ նոյեմբերի 9-ից հետո Իմ Քայլը լքած եւ այսպես կոչված անկախների շարքերը համալրած պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը եւ Գոռ Հովհաննիսյանը, սակայն Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կաբինետի անդամներն անպատասխան թողեցին նրանց հարցերը՝ ոմանց առաջարկեցին գրավոր դիմել կառավարությանը:

Երեկ Թագուհի Թովմասյանը ԱԺ ղեկավարությունից հաշիվ պահանջեց՝ ինչու չմիջամտեցին, երբ կառավարությունն իրենց բացահայտ արհամարհում էր.«Ես ուզում եմ անդրադառնալ Կառավարության երեկվա վարքագծին, մասնավորապես՝ պարոն Միրզոյան, որպես ԱԺ նախագահ, կարծում եմ, դուք առնվազն պետք է միջամտեիք, որ մեր՝ երեք անկախ պատգամավորների հարցերին Կառավարությունը քմահաճ ձևով չպատասխանեց»:

Նրա խոսքով՝ իրենք այնպիսի հարցեր էին բարձրաձայնել, որոնց պատասխանները հաստատ Կառավարությունն ուներ։ «Սա ոչ միայն իմ, այլ նաև հանրության կողմից դիտարկվում է որպես դիտավորյալ քմահաճ վերաբերմունք՝ ուղղված հենց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներին։ Դուք՝ որպես ԱԺ նախագահ պետք է ապահովեք ԱԺ բնականոն գործունեությունը։ Ես Ձեզ հորդորում եմ այսուհետ ավելի ուշադիր լինել բոլոր պատգամավորների նկատմամբ, քանի որ դուք բոլոր պատգամավորներին եք այստեղ ներկայացնում, և նիստը վարում եք արդարության հիմքով»,- նշեց պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ ԿԳՄՍՆ-ին հարցրել էր Հրանտ Մաթեւոսյանի թանգարանի մասին, որպեսզի առեղծվածը հրապարակային բացահայտվեր․ «Երկու տարուց ավելի թանգարանի հիմնադրամի եւ պետական գերատեսչությունների միջեւ գրագրություն է ընթանում։ Մաթեւոսյանի որդուն շատերն են ճանաչում՝ պարկեշտագույն անձնավորություն, եւ եթե նա ասում է, որ այդ հարաբերություններում այլեւս մանանեխի հատիկի չափ տրամաբանություն չկա, ուրեմն կառավարությունը պետք է հետեւություն անի»։

Իր հարցին չպատասխանելով, ըստ Թովմասյանի, կառավարությունը ոչ մի բան չի շահել։
«Կուզեմ հիշեցնել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ուղղված այդ ժամանակ գործող վարչապետին, որ ասում էր՝ աշխարհի որ ծայրում լինեք, որտեղ լինեք, ինչ պայմաններ էլ լինեն, պարտավոր եք գալ ԱԺ ու պատասխանել պատգամավորների հարցերին։ Հիմա ես հիշեցնում եմ՝ Կառավարությունը պարտավոր է պատասխանել մեր հարցերին»,- շեշտեց Թագուհի Թովմասյանը։

Սակայն շատ ավելի ուշագրավ էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի պատասխանը. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսպես արձագանքեց․ «Անկախ պատգամավոր չկա, կան խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ»։

Ինչ էր ակնարկում Արարատ Միրզոյանը, դժվար չէ հասկանալ՝ դիտարկելով խորհրդարանում վերջին քվեարկությունների պատկերը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ից հետո 88 հոգանոց Իմ Քայլը խմբակցությունից հինգ պատգամավոր է հեռացել, նշված երեքից բացի Վարդան Աթաբեկյանը եւ Աննա Գրիգորյանը, սակայն վերջին շրջանում փակ գաղտնի քվեարկությունների արդյունքները ցույց են տալիս, որ իրականում իշխող ֆրակցիան, ըստ էության, չի տրոհվել, կամ առնվազն, ըստ պատկերի, մեկ-երկու պատգամավոր են լքել, որովհետեւ դիցուք ԲԴԽ նախագահի պաշտոնում աղմկահարույց Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 86 պատգամավոր, գրանցվեց 3 դեմ, կամ օրերս Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանն ընտրվեց 87 կողմով, ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն երկու դեպքում էլ չէին մասնակցում: Ենթադրենք, որ Արման Բաբաջանյանը եւ Սերգեյ Բագրատյանը եւս իշխանամետ դաշտում են, բայց ստացվում է, որ նրանցից բացի եւս մեկ-երկու <<անկախ> իրականում այնքան էլ անկախ չէ եւ գտնվում է իշխանության վերահսկողության ներքո, թե ինչու, դա էլ կարելի է կռահել, հավանաբար Նիկոլ Փաշինյանի իրավապահները նրանց սպառնացել են քրեական գործերով, կամ անցյալով: Թերեւս Արարատ Միրզոյանի ակնարկը սրան էր ուղղված, որ ձեզնից ինչ անկախ, դուք միայն հայտարարել եք դուրս գալու մասին, իսկ իրականում վճռական պահերին չեք կարող չկատարել իշխանության կամքը:

Անի Սահակյան

դիտվել է 2935 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am