Գեներալները` Փաշինյանի հանցակից

Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը զբաղված է պարտության, սպանության, դավաճանության, հայրենիքի հանձնման մեղսակից փայատերերի փնտրտուքով: Մի քանիսի, գուցե տասնյակների նա արդեն գտել է ի դեմս ի շարքային այն քաղաքացիների, որոնք Շուշին ադրբեջանական են համարում, ինչպես Նիկոլ Փաշինյանը, ի դեմս քաղաքական գործընկերների՝ Արամ Սարգսյանի եւ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ: Բայց որ նա իր հանցանքների փայատեր ու մեղսակից կկարողանար դարձնել նաեւ բանակի գեներալիտետին, մեր անվտանգության երաշխավոր Զինված ուժերի հրամկազմին, սա որեւէ բանական ուղեղում թերեւս չէր տեղավորվի: Նոյեմբերի 25-ից հետո Հայաստանում ծավալվող իրադարձություններն, իսկապես, աներեւակայելի են: Օնիկ Գասպարյանի ու ԳՇ-ի հայտնի հայտարարությունից հետո, որով պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թվում էր, թե պատերազմի բովով անցած եւ պատիվ ունեցող մեր սպաները վերջապես գետնից վերցնում են ընկած զենքը եւ հայրենիքը, պետականությունը փրկելու վճռականություն դրսեւորում: Բայց այն, ինչ տեղի ունեցավ վերջին մեկ ամսվա ընդացքում զզվանքի ու տհաճության ապրումներ են միայն առաջացնում:
Նախ անեւերակայելի էր անձամբ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի անգործությունը, հայտարարել, որ պետությանդ ղեկավարը չի կարող ադեկվատ որոշումներ ընդունել ու դրանից հետո քայլ չանել, չփորձել կանխել այդ անադեկվատ մարդու ընթացքը, կնշանակի մի բան՝ ճանապարհ բացել նրա ապօրինի եւ ադեկվատ որոշումների առջեւ: Իմանալ, որ երկրիդ վարչապետը սպառնում է պետության անվտանգությանը, որ նա ունակ չէ անվտանգային շահերից բխող որոշումներ կայացնել, որ նրա իշխանության մնալու ամեն օրը նշանակում է զիջել հայրենիքիդ սահմանները ու հեռանալ սեփական կաբինետից նրա ստորագրած ապօրինի, հակասահմանադրական որոշման հիման վրա, կնշանակի հանձնվել ներքին թշնամուն, վայր դնել զենքերը, ինչը հարիր չէ ուսադիր կրող գեներալին: Բնական է, որ այս պահվածքից հետո ԳՇ կազմը պետք է հոտնկայս դիմավորեր հողատու կապիտուլանտին, պատիվ տար նրան ու լռակյաց լսեր Նիկոլ Փաշինյանի ելույթը, որով առաջ էր մղում կոլեկտիվ պատասխանատվության հարցը:
Թվում էր նաեւ, Վարչական դատարանի օրերս կայացրած որոշումը , որով Օնիկ Գասպարյանին վերադարձվեց իր պաշտոնին, կլինի բեկումնային եւ գեներալը ժամ առաջ կյանքի կկոչի կիսատ մնացած գործը: Բայց Օնիկ Գասպարյանի ու ԳՇ-ի անգործության պարագայում Նիկոլ Փաշինյանը հերթական ապօրինությունը թույլ տվեց, ԳՇ պետի պաշտոնում հաստատեց Արտակ Դավթյանի թեկնածությունը՝ անձամբ ներկայանալով եւ վերջնականապես ոչնչացնելով ԶՈՒ հրամկազմին, որոնք կրկին հոտնկայս ընդունեցին այն մարդուն, ում հրաժարականն էին պահանջում: Այսպիսով՝ այլեւս պատերազմի մեր հազարավոր զոհերի արյունը միայն Նիկոլ Փաշինյանի խղճին չէ, այս սպաները փայատեր են Արցախի 75 տոկոսի հանձնման, մեր գերիներ, անհետ կորածների, Սյունիքի նահանջի եւ բոլոր այն հարցերում, որոնց համար մեղադրում էին Նիկոլ Փաշինյանին: Իսկ վերջինս թքած ունենալով Հայաստանի՝ Սահմանադրությամբ հռչակված իրավական պետության վրա խաչ քաշեց դատարանի որոշման վրա , հրաժարվեց այն կատարել՝ գերադասելով առաջ մղել իր քաղաքական շահը: Եւ եթե այսքանից հետո կլինեն մարդիկ, ովքեր կպնդեն, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի ներքաղաքական իրավիճակը պետք է լուծել բացառապես սահմանադրական ճանապարհով, առնվազն Նիկոլ Փաշինյանի հանցակիցներն են: Ինչ Սահմանադրություն, ինչ իրավունք, եթե պետությանդ ղեկավարն ինքն է հրաժարվում այդ ճանապարհից եւ բեսպրեդելով առաջ գնում: Ու ոչ մեկ վաղը թող չզարմանա, որ ընտրություններից հետո այս մարդը հայտարարի, թե ոչ թե 30 տոկոս ձայն հավաքած ուժն է հաղթել, այլ նրանից մի քանի անգամ պակաս իր թիմը, որովհետեւ այս մարդը թքած ունի ՀՀ օրենսդրության, դատական իշխանության եւ առհասարակ իրավունքի վրա:

Անի Սահակյան

դիտվել է 2336 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am