Փաշինյանը «քցո՞ւմ» է ընդդիմադիրներին, արտահերթ ընտրությունները կչեղարկվե՞ն

Մի քանի օր առաջ՝ մարտի 18–ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ համաձայնությունը կայացվել է հին օրենսգրքով ընտրությունների գնալու նախապայմանով, որի ջատագովը նախեւառաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Գործող օրենսգրքով ընտրությունները կկայանան ռեյտինգային ընտրակարգով: Մի քանի օր շրջանառության մեջ դրված նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ վերջին օրերին իրենց առարկություններն են ներկայացնում նաեւ Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչները: Նրանք քննադատում են գործող իշխանությանը իր քաղաքական շահերը սպասարկող ԸՕ գրելու համար եւ կարծում են, որ եթե նման հում ԸՕ-ն ընդունվի եւ դրանով գնան ընտրությունների, ապա Հայաստանում վերջին ամիսներին հասունացած ներքաղաքական ճգնաժամն էլ ավելի կխորանա:

Չնայած ընդդիմության հետ պայմանավորվածությանը, Նիկոլ Փաշինյանի թիմը ակնհայտ դեմարշ է սկսել նրա դեմ եւ հատկապես սորոսական հատվածը պահանջում են ընտրությունների գնալ նոր ԸՕ-ով: Դանիել Իոաննիսյանը, բնականաբար, այս շերտի ամենաակտիվ ներկայացուցիչներից է: Հեղափոխության բաժնետերերն ուզում են, որ լինի կանխատեսելի համակարգ եւ հավասարը հավասարի ներկայացված լինեն ընտրացուցակում, ոչ թե խորհրդարան գործուղվեն օլիգարխները կամ նրանց հովանավորյալները:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ մինչև հունիս հնարավոր է ընդունել նորն ու նոր կարգով գնալ ընտրությունների. «Կուսակցությունների խաղի կանոններին պատրաստ լինելու մասով խնդիր չեմ տեսնում, որովհետև ակնհայտ է, որ կուսակցությունը պետք է ունենա իր համապետական ցուցակը, այսինքն` իրենց համար կանխատեսելի է, և հենց առաջինն ու ամենագլխավորը նման համապետական ցուցակ ունենալն ու ներկայացնելն է»:

Ընտրական օրենսգրքի առանցքային փոփոխությունը ռեյտինգային ընտրակարգից անցումն է ամբողջական համամասնական ընտրակարգի, այսինքն` փոփոխությունից հետո քաղաքական ուժերը ընտրողին կներկայանան միայն կուսակցությամբ։ Քաղաքացին ընտրելու է քաղաքական ուժին, ոչ թե իր հարևան թեկնածուին կամ թաղի հայտնիին:
«Գիտեք, որ տարիներ շարունակ ռեյտինգային համակարգը համարվել է քողարկված մեծամասնական համակարգ։ Հայաստանի նման երկրի համար ավելի ճիշտ է մաքուր համամասնական համակարգը»,–ասել է նախարարը։

Հարցին, թե հնարավո՞ր է հունիսի 20-ի ընտրություններն անցկացվեն նոր ընտրակարգով, Բադասյանը պատասխանեց, որ եթե փոփոխությունները տեղի ունենան հնարավորինս արագ, որևէ խոչընդոտ չի լինի, որպեսզի արտահերթ ընտրություններն անցկացվեն հենց համամասնական համակարգով` կուսակցական ցուցակներով։

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշնյանը հերթական բլեֆն է փորձել իրականացնել՝ հայտարարելով արտահերթ ընտրությունների մասին: Չի բացատվում, որ նա այսպիսի հայտարարություններով հող է նախապատրաստվում հերթական անգամ հրաժարվել արտահերթ ընտրություններից: Եթե խախտի պայմանավորվածությունը եւ ընտրությունների գնա նոր ԸՕ-ով, ապա ընդդիմադիր կուսակցությունները հնարավոր է չեղարկեն համաձայնությունը, կամ էլ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների կգնա իր ֆիլյալ ուժերի հետ, որոնք եւս պահանջում են նոր ԸՕ-ով գնալ ընտրությունների: Բայց միթե այսպիով կվերանա ներքաղաքական ճգնաժամը, դժվար է ասել:

Անի Սահակյան

դիտվել է 5100 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am