Մի ամոթի պատմություն

Չորս ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանը երեկ Բաքվի բանտից տեղափոխվել է Ստամբուլ, ապա Բեյրութի չվերթով հասել ծննդավայր: Լիբանանահայ, Լիբանանի եւ Հայաստանի քաղաքացի Մարալ Նաջարյանը Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո Հայաստան ապահով ու խաղաղ կյանքի հետևից էր եկել. բայց Վիգեն Էուլջեքյանի հետ անհետացան Գորիս - Ստեփանակերտ ճանապարհին՝ խաղաղության հաստատումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին: Նրանք գնացել էին իրենց իրերի հետեւից եւ գերի էին ընկել Շուշիում:
Կնոջ վերադարձն իրականացվել է Լիբանանի կառավարության եւ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ջանքերով:

Հայաստանի իշխանությունն ու կառավարությունը զրո դերակատարում են ունեցել այս հարցում: Մինչ Իմ Քայլի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Երեւանում բողոքում էր, թե իբբ ներքաղաքական անկայունությունը խանգարում է գերիների վերադարձի հարցին, իբր անցած շաբաթ սպասում էին գերիների նոր խմբի վերադարձի, բայց ներքաղաքական գործընթացները խանգարեցին, այլ պետության կառավարությունը լուծեց իր քաղաքացու վերադարձի հարցը:
Մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղվում է իր աթոռի պաշտպանության գործով եւ պետական ողջ մեքենան ու ռեսուրսներն աշխատեցնում է հենց այս ուղղությամբ, այլ պետության կառավարությունը քաղաքացու ճակատագիր է փրկում:

Կատարում է որպես պետություն իր գործառույթը, Հայաստանի տգետ եւ ապիկար քայլիստ իշխանությունների պես չի հայտարարում, թե ներքաղաքական գործընթացները խանգարում են: Հայաստանում ներքաղաքական գործընթացները իրենց պիկին են, սակայն Ադրբեջանը մեզ է հանձնում մեր հայրենակիցներից մեկին, նրան, ում համար աշխատանքներ են տարվել, ինչը չի արվում մյուսների դեպքում, քանի որ մենք ոչ իշխանություն ունենք, ոչ կառավարություն: Միգուցե ֆիզիկապես դուք գոյություն ունեք, բայց պարտված ղեկավարին ոչ մեկ լուրջ չի ընդունում, հենց դրա համար են ասում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:
Հայաստանում պետք է ոչ թե շնորհակալություն հայտնեն Լիբանանի կառավարությանը Մարալին վերադարձնելու համար, այլ պետք է թքե´ն Հայաստանի կառավարության երեսին, որ իր դավաճանության արդյունքում գերության մեջ հայտնված հայուհուն ոչ թե ինքը, այլ` այս ամենի հետ ոչ մի կապ չունեցող Լիբանանն է ազատում:
Իսկ այստեղ որոշները փորձում են <վենա> մտնել կատարվածին, Արարատ Միրզոյանն օրինակ առաջարկում է պարգեւատրել Մատվիենկոյին:

Անի Սահակյան

դիտվել է 2239 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am