Վախի ու տգիտության թատրոն

Օնիկ Գասպարյանի հեռանալուց անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում ներկայացրել է Արտակ Դավթյանի թեկնածությունը: Միջնորդությունը նա ուղարկել է Արմեն Սարգսյանի հաստատմանը, սակայն մինչեւ այս պահը նախագահը չի ստորագրել այն՝ դեռեւս անհայտ պատճառներով: Բայց կարելի է վստահ լինել, որ դա չի արվում պետության եւ ժողովրդի շահից դրդված, այլապես Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանի ազատման հակասահմանադրական որոշումը կներկայացներ ՍԴ:
Ինչեւէ, չնայած դրան՝ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ խախտելով ՀՀ Սահմանադրությունը, երեկ շտապեց ԳՇ եւ ներկայացրեց Արտակ Դավթյանին։
Բայց երբ նրան տեղեկացրեցին, որ դրա իրավունքը չունի, իր արածը հակաօրինական, հակասահմանադրական քայլ է, նոր հայտարարությամբ խմբագրվեց իշխանության անգրագիտությունը:
ՊՆ-ից հայտնեցին, որ համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում Գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։ Իսկ կառավարությունից տեղեկացրեցին, որ Փաշինյանը ընդամենը ԳՇ-ում խորհրդակցության է մասնակցել:
Ի դեպ, համացանցում այդ <խորհրդակցության> կադրերը տարաբնույթ քննարկումների առիթ դարձան: ԳՇ սպաները, որոնք օրերս տարածած հայտարարությամբ տեղեկացնում էին, <<Զինված ուժերի ղեկավարությունը արձանագրում է, որ Փաշինյանը ի վիճակի չէ ադեկվատ որոշումներ ընդունել, և որ նրա լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին>>, այսօր իրենց հարկի տակ հոտնկայս դիմավորեցին այդ նույն՝ ադեկվատ որոշումներ կայացնելու ունակություն չունեցող Փաշինյանին եւ կլոր սեղանի շուրջ
լռակյաց եւ գլխիկոր լսեցին դաստիարակի տոնով իրենց ուղղված քծնանքը, որն անշուշտ, պահի քաղաքական թելադրանքից էր բխում:
Ոմանք այդ տեսարանը վերնագրեցին հայկական բանակի հրամկազմի հրապարակային ստորացման ակտի եւ այն էլ՝ կամավորության սկզբունքով: Եւ չնայած տելեգրամյան այլ ալիքների համաձայն հրամկազմը պետության շահից դրդված է ընդունել Փաշինյանին, իսկ տեսախցիկներից անդին զգուշացրել, որ իրենց տեսակետը չի փոխվել, սակայն գեներալի ուսադիրներ կրող տղամարդիկ պիտի որ փոքր-ինչ վճռականություն դրսեւորեին եւ առնվազն պահանջեին չհրապարակել հանդիպման կադրերը:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ բոլորը վախենում են պատասխանատվություն վերցնելուց, երբ ամեն մեկն իր նեղ անձնական շահով է առաջնորդվում՝ մոռանալով, որ սեղանին դրված է հայրենիքի փրկությունը:

Անի Սահակյան

դիտվել է 1169 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am