Անդրանիկ Քոչարյանն իր երազած տղայի դերում է զգում

Իշխանությունն ու խորհրդարանական ԲՀԿ-ն Ազգային ժողովն այսօր վերածել էին ռինգի ու վերջին ամիսների ներքաղաքական մարտը տեղափոխել խորհրդարան։ Ընդդիմադիր պատգամավորները քննադատեցին իշխանության մարտի մեկի հանրահավաքը, որը իշխանությունը վերածեց տոնի: Նաիրա Զոհրաբյանի տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասես Երեւանում Ալիեւի հաղթանակն էր տոնում՝ վուվուզելներով, դըմ-դըմփ հու-երով: «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ իրեն հատուկ տհասությամբ հակակշիռ ներկայացրեց Բաղրամյանում զոհերի հիշատակի համար արված համերգը.«Այսպես որ շարունակվի, կդառնան երգի ու պարի համույթ։ Չի կարելի, ժողովրդի նյարդերի հետ են խաղում» ցինիկաբար հայտարարեց նա: Արման Աբովյանը հունից դուրս եկավ՝ պարի համույթը դուք եք եւ տրնգի եք պարում։
«Պարոն Աբովյան, կներեք, բայց իմ մոտ տպավորություն է, որ դուք հաճախ խոսում եք՝ ուղղակի խոսելու համար», հակադարձեց Ալեն Սիմոնյանը: Ընդդիմության եւ իշխանության դուելը Սերժ Սարգսյանով կտրեց Իմ Քայլից վերջերս դուրս եկած Սոֆիա Հհովսեփյանը՝ որքա՞ն կարելի է մերժել Սերժին եւ անկարողության անունը թավիշ դնել։
Իսկ մի ծեր խորամանկ էլ հին երգը երգեց: Անդրանիկ Քոչարյանի մոտ քրոնիկ փորացավը կրկին գլուխ բարձրացրեց եւ նա երեւակայեց իրեն ՊՆ նախարար ու փորձեց նախկին-ներկա հրամկազմի ներկայացուցիչներին իրենց տեղը ցույց տալ: Եւ այնքան էր տարվել իր երազանքներով, որ անամոթաբար հայտարարեց, թե ապրիլյան պատերազմում մենք պարտվել ենք: Իհարկե, նման բան ասելն ակտուալ էր մինչեւ սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում, բայց, այն ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում,դրա համեմատությամբ ապրիլյանը ոչ միայն պարտություն չէր, այլ պատվով հաղթանակ էր ստեղծված իրավիճակից:
«Ընդդիմության կողմից վերջին օրերին հրավիրված հանրահավաքների ընթացքում Յուրի Խաչատուրովը ողջունում էր գլխավոր շտաբի՝ վարչապետի հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարությունը։ Երեկվա հավաքին նա ելույթը սկսեց «ազգ-բանակ-հաղթանակ» վանկարկումներով։ Այս կարգախոսն իրապես ընկած էր արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտման հիմքում, որոնցում իր ներդրումն է ունեցել նաեւ Խաչատուրովը եւ այլ գեներալներ»,-իր հայտարարությունն այսպես սկսեց Անդրանիկ Քոչարյանը։ Նա նշեց․ «Այդ կարգախոսը, սակայն, փոխվեց հոկտեմբերի 27-ից հետո, եւ տարբեր առիթներով զինված ուժերը քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից դարձան: Այդ ժամանակ էլ բանակ ներթափանցեցին անտարբերությունն ու կոռուպցիան, որոնք էլ հանգեցրին 2016թ․-ի ապրիլյան պատերազմի պարտությանը եւ 2020թ.-ի երկրորդ պատերազմի ընթացքում ԶՈՒ-ի ղեկավարության կողմից բանակի ոչ պրոֆեսիոնալ կառավարմանը: Ինչպես Խաչատուրովը, այնպես էլ բազմաթիվ գեներալներ իրենց ծառայության ընթացքում բանակը քաղաքական նպատակների սպասարկու դարձնելու համար խրախուսվեցին ավելի բարձր կոչումներով եւ իրենց ուսադիրներին ավելացրին նոր աստղեր: Այժմ էլ այս նույն գեներալներից ոմանք եւս մեկ անգամ ապացուցում են, որ մարտի 1-ի դեպքերի ընթացքում «0038» հրամանով ուղղակիորեն մասնակցել են քաղաքական դրդապատճառներով բանակի օգտագործմանը: Եվ հիմա քաղաքական նպատակներով բանակը չօգտագործելու կոչեր անելու փոխարեն Խաչատուրովը, փաստորեն, ողջունում է դրանք: Ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելը նախապես մտածված է եւ դիտավորյալ է արվում՝ ներքին անկայունություն ստեղծելու նպատակով»։
Փաստորեն մի մարդ, ով հոկտեմբերի 27-ը փորձել է ծառայեցնել սեփական բարօրության, սակայն այդպես էլ չի հաջողացրել, այսօր խոսում է այդ օրվանից սկիզբ առած շրջադարձի մասին:

Անի Սահակյան

դիտվել է 1322 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am