Արամ Սարգսյանը հանուն Փաշինյանի կեղծում է եղբոր՝ Վազգենի պատմությունը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանում առաջացած ներքաղաքական խնդրին պետք է շտապ լուծում տրվի։ Ըստ Սարգսյանի՝ անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ 60-80 օրյա ժամկետում։ Սարգսյանը նման կոչով դիմեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, նաև՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին ու ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին, որպեսզի վերջիններս էլ նման պահանջով դիմեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ինչ վերաբերում է ԶՈւ Գլխավոր շտաբում առաջացած իրավիճակին, ապա  միայն Օնիկ Գասպարյանի հեռանալով քաղաքական ճգնաժամը չի հաղթահարվելու։ Սարգսյանը բացառում է նաև, որ Գասպարյանի վրա ռուսական ազդեցություն լինի։

Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո բանակի ու հայ գեներալների դեմ է հանել իր անձնական օգտագործման աղբանոցը: Մեկը մյուսին հաջորդելով վարկաբեկում են բանակի գեներալներին, դասեր տալիս, թե չի կարելի խառնվել քաղաքականություանը, թե սա ըստ էության ռազմական հեղաշրջման փորձ է ԳՇ կողմից, իսկ անբարոյականներն էլ վարկաբեկում են բարձրաստիճան զինվորականներին՝ նրանց անվանելով նախկին թալանչիներ, կոռումպացվածներ, պարտության հրամանատարներ եւ այլն: Հատկապես ակտիվ են սորոսական ապազգային տարրերը՝ իրավապաշտպաններ, ՀԿ ղեկավարներ եւ այլք: Արման Բաբաջանյանին թերեւս չարժե անգամ անդրադառնալ, այլ պետության շպիոնաժով զբաղվող այս հայրենադավը բոլոր իրավիճակներում առաջնորդվում է ոչ թե ՀՀ-ի, այլ իր տերերի շահերով: Ամենաամոթալին թերեւս կրկին սպարապետի եղբոր՝ Արամ Սարգսյանի պահվածքն է:
Այս մարդն այդպես էլ չսովորեց խոսելուց առաջ մտածել, հեռու ենք մտքից, որ պարոն Սարգսյանն ունակ չէ մտածել, բայց իրականությունը, ցավալիորեն դրա մասին է վկայում:

Նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլացիայի ստորագրումից հետո այս մարդու հայտարարությունները հակահայ են ու ապազգային:

Շաբաթներ առաջ նա հայտարարեց՝ ո՛չ Քարվաճառը, ո՛չ Քաշաթաղը՝ Բերձորով հանդերձ, հայկական չեն ու չեն եղել, այդ թվում Շուռնուխը հայկական տարածք չէ:

Փաստորեն, Սարգսյանն, որ իր հարազատ եղբորն էլ կդատափետի ժամանակին «ադրբեջանական տարածքները» ազատագրելու համար: Բայց հիմա դա չէ մեր նյութի թեման, այլ այն, որ զարմանալիորեն Զավենիչը եւս միացել է Օնիկ Գասպարյանի դեմ արշավին ու շահարկելով եղբոր անունը ասել, թե Վազգենի տեսակետն այն էր, որ բանակը չի խառնվում քաղաքական գործընթացներին եւ որ ինքը նման բանակի կողքին է:

Այս մարդը մոռացել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրած «հայտնի ուժերի» լոկոմոտիվը իր եղբայրն էր՝ այն ժամանակվա պաշտպանության նախարարը: Այս մարդը մոռացել է, որ Վազգենի համար պատվի հարց էր օր առաջ նախագահի աթոռից հեռացնել մի ղեկավարի, ով պատրաստվում էր զիջումների: Հիմա եկել աչքներիս առաջ պատմություն է փորձում նենգափոխել, թե Վազգենը կողմ էր, որ բանակը չխառնվի պետությանը: Ընդ որում Լեւոն Տեր- Պետրոսյանը ոչ հայրենիք էր հանձնել, ոչ էլ ՀՀ սահմանները գծելու հարցին էր նման արկածախնդրությամբ մոտենում: Արամ Սարգսյանը գուցե կարդա ՀՀ Սահմանադրություն կամ ուրեշներին խնդրի իրեն բացատրել, թե ինչ առաքելությամբ է օժտված բանակը: Եթե պետության ղեկավարը սպառնալիք է երկրի անվտանգությանը, եթե վտանգված են մեր տարածքները, այդ դեպքում ինչ անի ԳՇ պետը: Այո, նրան կարելի է մեղադրել, բայց միայն մեկ հարցում, որ տեր չի կանգնում իր հայտարարությանը եւ իրավական հետեւանքների չի հանգեցնում՝ հրահանգելով ձերբակալել Նիկոլ Փաշինյանին: Իսկ ամենաաբսուրդը ԵԽԽՎ-ի դատապարտումն էր: ԵԽԽՎ զեկուցողները այսօր ասել են, որ իրենց համար անընդունելի է բանակի հայտարարությունը: Այս կառույցը վաղուց արդեն սպառել է իրեն որպես Հայաստանի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք ու տեսակետ հայտնող լեգիտիմ մարմին: Մի պարզ պատճառով, որ լռում էր պատերազմի 44 օրերին, երբ հայ ժողովրդի դեմ չթույլատրվող զենքեր էին կիրառվում, լռում էր նաեւ պատերազմից հետո եւ անգամ գերիների վերադարձի հարցն օրակարգ չմտցրեց: Այնպես, որ թող կորչեն գրողի ծոցը:

Անի Սահակյան

դիտվել է 4027 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am