Ժուլիկ ավանտյուրիստի վերջին խռխռոցը

Վարչապետի հրաժարականը պահանջելու մասին ԳՇ հայտարարությունից հետո Հայաստանում ներքաղաքական լարումը հասավ բարձրակետին: Ամեն րոպե սպասվում էր, որ Նիկոլ Փաշնյանը հրաժարականի դիմում կգրի, քանզի իր հրաժարականը պահանջողների հոծ բանակն ավելացավ մոտ չորս տասնյակ գեներալներով, բայց հրաժարականի փոխարեն Փաշինյանը պատերազմ հայտարարեց պետությանն ու ընդդիմությանը` մի խայտառակ հանրահավաք կազմակերպելով մայրաքաղաքի սրտում: Մի մարդ, ով երկիրը վարի տվեց, մի մարդ, ով Արցախի մեծ մասը հանձնեց, ով տիկնոջ հետ միասին դարձավ ավելի քան հինգ հազար երիտասարդների մահվան պատճառ, մարդ, ով կոտրել է Հայաստանի որպես ինքնիշխան պետության ողնաշարը եւ փշրել շատերիս երազանքները, ծափ ու ծիծաղով հանրահավաք-երթ անցկացրեց, իսկ իրեն դավաճան անվանողներին անթաքույց սպառնաց, որ դեռ իրենց հետեւից կգան:

Անշուշտ, շատերի համար զարմանակի էր, որ մի քանի հազար քաղաքացի հավաքվեց հողատու դավաճանի կոչով, բայց իշխանությունն այդպիսի բան է, վարչական լծակների կիրառում, բյուջետային աշխատակիցների հավաքագրում եւ որ ամենակարեւորն է՝ օլիգարխիայի եւ թաղային խուժանի կենտրոնացում այս գործում:

Ըստ այդմ՝ բազում ահազանգեր հնչեցին, մասնավորապես Վիվառոյի սեփականատիրոջ՝ Վիգեն Բադալյանի, իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի, ինչպես նաեւ մի քանի այլ օլիգարխների մասին առ այն, որ վերջիններս պարտադրում են իրենց սեփականություն հանդիսացող հիմնարկների աշխատակիցներին մասնակցել հանրահավաքին, եւ որպես ապացույց լուսանկարվել ու ցույց տալ, թե որտեղ են կանգնել, ում կողքին եւ այլն:
Մեծ հաշվով սպասելի էր այս գործարարներից, սրանք վաշխառու այն կատեգորիան են, որոնց համար հայրենիքն էլ է վաշխառության ենթակա, այս մարդկանց համար միեւնույն է իր առեւտուրն ու բիզնեսը կանի հայկական, թե թուրքական միջավայրում, կարեւորը իրենց գործերը լավ լինի:

Նկատենք, որ մինչ այն պահը, երբ օլիգարխիան չէր ապահովել մասովկան, Նիկոլ Փաշինյանի հետեւց քայլում էին իր Շիշ բռնողը, եւս մի քանի թիմակից, եւ լավագույն հաշվարկներով մոտ 200 մարդ:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա այս մարդը փողոցային բոմժ եղել է, այդպես էլ մնացել է: Սա ոչ մի օրը իրեն չպահեց պետության ղեկավարի, երկրի վարչապետի պես: Հորթային հրճվանքը դեմքին նա իր ժեխի հետ քարշ եկավ մայրաքաղաքի փողոցներում, պարբերաբար կոչ էր անում իրեն ծափահարել՝ կարելի էր կարծել, թե պատերազմում հաղթել ենք եւ ավելի քան հինգ հազար զոհն էլ ոչ թե մենք , այլ Ադրբեջան է տվել: Ի դեպ, իր աթոռը անառիկ պահելու համար նա քաղաքացիներին հապշտապ կոչ արեց գալ հրապարակ, մինչդեռ պատերազմի եւ Արցախը հանձնելու օրերին լրիվ մոռացել էր ժողովրդի գոյության մասին, նա թքած ուներ ժողովդրի վրա, այն պարագայում, երբ խոսք էր տվել հենց հրապարակում ժողովրդի հետ լուծել հարցը:
Բնականաբար աչքի ընկավ իր ավանտյուրաներով, այս էժանագին ժուլիկը հայտարարեց՝ իբր մինչ ԳՇ հայտարարությունը Օնիկ Գասպարյանին ազատել է պաշտոնից, դրա համար էլ նման հայտարարություն են տարածել:
Իրականում դա կատարյալ սուտ է, հակառակ դեպքում ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի հրաժարականի հետ այդ մասին էլ կհայտարարվեր:
Փաշինյանը ռազմական հեղաշրջման փորձ որակեց ԳՇ հայտարարությունը, մինչդեռ խոսքն ընդամենը եւ միայն հայտարարության մասին է, այ, եթե ԳՇ-ն նախաձեռներ Փաշինյանի ձերբակալությունը, ապա՝ գուցե:

Հանրահավաք-երթի ամենանողկալի դրվագը թերեւս իր այլասերված ընտանիքի ներկայությունն էր, հատկապես՝ տիկնոջ: Տիկին Էռատոն, ով 44-օրյա պատերազմի օրերին հրամանատարական բունկերում ինքն է որոշել, թե ով պետք է մուտք գործի այդտեղ, ով եւ ինչպես պետք է ներգրավված լինի մարտին, թվում էր պետք է առժամանակ գետնի տակն անցնի թե խայտառակ պատմությունները մոռացնելու, թե ամոթի եւ մեղքի զգացումից, բայց կեսից դստեր հետ միացավ երթին ու վավաշոտ ժպիտով ամուսնուն թեւանցուկ քայլում էր ՝ ասես զբոսանքի էր դուրս եկել եւ ուզում էր ոմանց գերել իր ժպիտով: Դե, իհարկե, փողոցայինների դեպքում սա նորմալ է:

Անի Սահակյան

 

դիտվել է 2978 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am