Երկու վախը մի մահ է. Փաշինյանը հոգեբանական թեստ է անցնում

«Թուրք», «դավաճան». Քաղաքացիների այս վանկարկումների, հարյուրավոր ոստիկանների կազմած պատնեշի ներքո Նիկոլ Փաշինյանը երեկ մտավ կառավարական 3-րդ մասնաշենք: Ինչու, ինչ է ուզում ապացուցել Նիկոլ Փաշինյանն իր այս քայլով: Որ ինքը չի վախենում, որ ի հեճուկս ընդդիմության հայտարարությունների, վայելում է քաղաքացիների վստահությունը, կարող է ազատ շրջել մայրաքաղաքի փողոցներում: Իհարկե, այս պարագայում ազատ շրջել հասկացողությունը, մեղմ ասած, հարաբերական է: Քանզի իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի հարյուր մետր քայլելու համար ստիպված է ոստիկանական ողջ համակարգը կենտրոնացնել այդ վայրում, բանուգործը թողած ոստիկանները արդեն երեք ամիս է զբաղված են նրա պաշտպանությամբ:

Եւ, այդումանեյանիվ, որն է ցուցադրաբար քայլելու Նիկոլ Փաշինյանի նպատակը, հատկապես՝ վախվորած, հայացքն աջուձախ նետելով: Գաղտնիք չէ, որ վախը հաղթահարելու հոգեբանական միջոցներից մեկն այն է, որ վախեցած մարդն այսպես ասած մոտիկից է շփվում այն իրականության հետ ինչից վախենում է: Նիկոլ Փաշինյանը մի կողմից սեփական վախերն է այսպես հաղթահարում, մյուս կողմից, ինչպես նշեցինք, հոգեբանական ճնշում է փորձում գործադրել լայն զանգվածների վրա՝ ցույց տալով, իբր ոչինչ էլ չի եղել, ինքը շարունակում է նախկին կենսակերպը, ոտքով քայլում է Երեւանի փողոցներում…

Իսկ որ ընդդիմության վերջին գործողություններն անհանգստություն են պատճառել նրան, ակնհայտ դարձավ իր վերջին հարցազրույցից: Ընդամենը տասն օր առաջ ընդդիմության առջեւ արտահերթ ընտրությունների դուռը շրըխկացրած Փաշինյանը այսօր սակարկությունների տեղ է թողնում: <<Տեսեք, մենք չասացինք՝ չէ որ չէ, պարտադիր ընտրություններ պետք է լինեն: Նույն կերպ մենք չենք կարող ասել՝ չէ որ չէ, ընտրություններ չպետք է լինեն> ,- ասում է նա շարունակելով.<<Եվ եթե մենք տեսնենք, որ կա հնարավորություն ձևակերպել համաձայնություն հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, մենք, իհարկե, այդտեղ, ինչպես ասում են՝ «երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի»:

Սակայն, ասում է, որ արտահերթ ընտրության հարցին կանդրադառնան հունիսից հետո, երբ ավարտվի իրեն Ճանապարհային քարտեզի ժամկետը: Նիկոլ Փաշինյանը մի կողմից հասկանում է պահի լրջությունը, մյուս կողմից փորձում է չցուցադրել ներքին վախերը, փորձելով ցույց տալ, թե ինքն է իրավիճակի տերը եւ ինքն է որոշելու ՝ երբ ու ինչ անել: Իրականությունից կտրված այս ռոմանտիկը, իհարկե, լավ կանի նախ արագ արձագանքի թուրք-ադրբեջանական՝ Արցախի դեմ ուղղված նոր աթաթուրքյան պլաններին, այլ ոչ անուղեղ ռոմանտիկի պես խոսի ճանապարհների ապաշրջափակման մասին, կամ էլ հանրությանը հիմարի տեղ դնի, թե ապաշրջափակումը բխում է մեր շահերից:

Անի Սահակյան

 

դիտվել է 1376 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am