Մոլեգին պայքարը շարունակվում է՝ պողոսներին գոհացնելու օրակարգով

Մինչ հայ ժողովուրդը պայքարում է Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության դեմ, որպեսզի Արցախը թուրքին հանձնելուց հետո Սյունիքի հանձնումը կարողանան գոնե կանխել,
Նիկոլ Փաշինյանի «քայլական» իշխանությունը շարունակում է անզիջում, կարելի է ասել՝ կատաղի պայքարը կոռուպցիայի դեմ: Փաշինյանի «հակակոռուպցիոն» մոլեգին պայքարը ծավալվում է, բնականաբար, վիրտուալ տիրույթում եւ բնականաբար, պողոսների համար:
Արդեն ամփոփել են 2020-ը՝ <<կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի ձեռքբերումները>>: Ըստ տարածված հաղորդագրության, իշխանությունն անխնա տեմպերով առաջ է շարժվել քաղաքական կոռուպցիայի բացահայտման ուղղությամբ, թերեւս նկատի ունեն հայտարարագրերի ստուգում, ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ չորս գործ է հարուցվել, ստուգել են դատավորների բարեվարքությունը եւ այլն: Մի խոսքով՝ վարչապետի կայքում մի քանի էջանոց լավաշի բովանդակությամբ կարող եք ինքներդ սադոմազոխիզմով զբաղվել: Նախապես ասենք, որ այդ այսպես կոչված ամփոփաթերթում ոչ մի տող չեք կարդա ներկա իշխանությունների վերաբերյալ արձանագրումների:

Այո, նաև կոռուպցիայի դեմ պայքարի դրոշներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն «իր քայլականները» այնքան ինքնամոռաց են պայքարում կոռուպցիայի դեմ, որ իրենք էլ երևի լավ չնկատեցին, թե ինչպես են բավականին սահուն ու հարմարավետ հայտնվել նույն այդ կոռուպցիայի գրկում: Մամուլում առնվազն տասնյակ նյութեր կան իրենցքայլականների բարձրահարկ ձեռքբերումների մասին: Ու մնչև պաշտոնական հաղորդագրությամբ փորձեցին թմբկահարել իրենց բացահայտումները, լրատվամիջոցները բացահայտեցին վարչապետի տիկնոջ 600 դոլարանոց շարֆի մասին, որը նա կրել էր զոհվածի տուն այցելելիս: Բա կոռուպցիան պոզով պոչով է լինելու, ինչպես եւ ինչ միջոցներով է Փաշինյանի տիկինը իրեն նման ճոխություններ թույլ տալիս:

Ավելի վաղ գրվել է Փաշինյանի աներձագը լինելու հետևանքով ԱԺ պատգամավոր դարձած Հրաչյա Հակոբյանի 25 հազար դոլարանոց ձորաղբյուրյան առանձնատան մասին: ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի թանկանոց բնակարանների, վերջինի ավտոմեքենաների մասին: Շիշ բռնողի բիզնես կայսրության, մյուսների թռիչքային աճի մասին: Հենց միայն համակարգված պարգեւավճարներն արդեն տեղով մեկ կոռուպցիա են, գումարած՝ ընկեր-ծանոթ-բարեկամներին պառլամենտում և գործադիր իշխանության մարմիններում կամ այլ կառույցներում տեղավորելը:

Բայց ոչ իշխանությունների օրակարգում անգամ հետպատերազմական ժամանակաշրջանում նախկիններն են, նրանց <<վնգստացող>> դատավորները: Այնինչ եթե կուզեք, իշխանության թիվ մեկ խնդիրն այսօր հակակոռուպցիոն շոուների փոխարեն պետք է լիներ Հայաստանի անվտանգության ապահովումը, նախեւառաջ Սյունիքի հարցը, իսկ այստեղ ամեն օր ինչպես Բագրատյանը կասեր՝ տալաշ-տալաշ հանձնում ենք Փաշինյանի կիրթ ու կառուցողական գործընկերոջը:

Անի Սահակյան

դիտվել է 1701 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am