Սասունի փռթելու ժամանակն է…

«Պատերազմը ոչ վաճառված էր, ոչ դավաճանված, համաձայն չեմ այդ եզրակացությունների հետ: Դավաճանության մեղադրանքը բացարձակ անհիմն եմ համարում: Բանակն է պարտվել, ի՞նչ դավաճանություն>> հայտարարել է Իմ Քայլի պատգամավոր Վահե Ղալումյանը, ով երկրի թիվ մեկ քավորական ընտանիքից է, Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայրը: Նա ասել է, որ պատերազմի պարտության ողջ մեղքը բանակինն է, նա է պարտվել: Կարելի է, իհարկե, անտեսել այս թերհաս ուղեղների փայլատակումները՝ նկատի ունենալով, որ սրանց համար բանակը մայկա-տռուսիկի եւ ելակի էժանագին շոուներն են, դրա համար էլ երկուսուկես տարի իրական մարտահրավերները թողած, սրանք պողոսներին կերակրում էին ելակ փարթիով, մայկա-տռուսիկ շոուով: Եւ սա, որոշակիորեն բնական էր, քանի որ մարդիկ՝ ի դեմս իրենց ղեկավարի բանակի հետ որեւէ աղերս երբեք չեն ունեցել, իրենց տեսակով էլ ապազգային ու հակահայ:
Բայց լկտիությունն ու անբարտավանությունն էլ չափ ունի եւ եթե ինստիտուտների նկատմամբ չկա տարրական հարգանք եւ արժեւորում, ապա անգամ այս դավաճան խունտան պարտավորել է հարգել պատերազմում նահատակված մեր ավելի քան հինգ հազար հերոսների շիրիմները:
Այն, որ Հայաստանի անկախացումից հետո բոլոր պետական ինստիտուտներն ունեցել են լեգիտիմության կամ կայացվածության խնդիրներ, դա անհերքելի է, սակայն կասկածից դուրս է եղել բանակը։ Հայկական բանակը, որը կերտվել է պատերազմի միջոցով, արկերի ու փամփուշտների տակ՝ դառնալով, հաղթանակած եւ, այո, տարածաշրջանում՝ ամենամարտունակը։ Որքան էլ որոշ գրանտակեր սորոսական ՀԿ-ները տարիներ շարունակ փորձում էին նսեմացնել բանակը եւ բանակային միջադեպերով փորձելով ստվեր գցել կայացած այս ինստիտուտի վրա:
Սակայն Նիկոլ Փաշինյանն իր թիմով ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանի Հանրապետության լեգիտիմությունը կասկածի տակ դրվի ու Հայոց բանակը զրկվի մեր երկրի անվտանգության ապահովման թիվ մեկ երաշխավորը լինելու կարգավիճակից։

Հիմա էլ անբարոյական , անհայրենիք դեգեներատների այս խմբակից ով չի ալարում վեր է կենում ու հայտարարում, որ 44-օրյա պատերազմում պարտվել է բանակը, իսկ քաղաքական ղեկավարությունն ամեն ինչ ճիշտ է արել: Երկուսուկես տարի կայացած այս ինստիտուտը ներսից քանդելուց, աղետալի պատերազմի երկիրը տանելուց , հազարավոր զոհեր ու թուրքին հայրենիք տալուց հետո այդ ամենի մեղքն ու պատասխանատվությունը բանակի ուսերին առաջինը դրվեց ցեղասպան Նիկոլ Փաշինյանի կողմից, թերեւս սրանով է պայմանավորված, որ նման հայտարարություններն օրեցոր նոր թափ են առնում: Մինչդեռ պատերազմի օրերին Փաշինյանը գովերգում էր մեր <<փառապանծ>> բանակը, իսկ երբ ջրի երես դուրս եկավ իր դավաճանությունը, հայտարարեց, թե իբր բանակը չի կռվել, իբր դասալիքներ են եղել, ներսից դավաճաններ, բայց մինչ օրես որեւէ դասալիք ու դավաճան պատասխանատվության չի ենթարկվել:
Պարզ է, որ թիմն էլ Նիկոլ Փաշինյանի կաշին փրկելու եւ իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչ ոտատակ տալ,մաքրել իրենց արյոնոտ ոտքերը բանակի վրա, եւ չենք զարմանա, որ սրանք համաձայնեն հանձնել թուրքին անգամ հարազատ ծնողներին, բայց չհանձնել իշխանությունը:

Մեկ ուրիշ դեգեներատ՝ Սասուն Միքայելյանն էլ ասում է, թե սա պարտություն չէ, մենք չենք պարտվել: Դե, իհարկե, մի մարդ, ով իր հերթին էր լծվել բանակի կազմաքանդման գործին, ԵԿՄ-ն կազմաքանդելուց զատ հայտարարեց, որ թավշյա հեղափոխությունն ավելի կարեւոր իրադարձություն է եղել հայ ժողովրդի կյանքում, քան արցախյան պատերազմը, հիմա կարող է այս ամենը հաղթանակ համարել, քանզի ազատվել է ծանր բեռից, որ անունն Արցախ է, երեւի սրանք համար հազարավոր զոհերը հաղթանակ է: Սրանք անհուսալ պաթոլոգիկ դեգեներատներ են: Այ, տհաս Սասուն, բա պատերազմի օրերին շարել էիր ԵԿՄ ծերակույտիդ ու ասում էր, պիտի գնանք փռթենք, մենք հող տվող չենք, մենք հող պահող ենք. հիմա ինչու դու եւ ձեր իշխանությունը տվեցիք հող-հայրենին, հիմա ինչու վեր չես կենում ու գնաս հող հանձնողին փռթես:

Անի Սահակյան

դիտվել է 10152 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am