Հակառուսականությունը նոր թափ է առնում. սորոսականները կիսատ ծրագիրն են կյանքի կոչում

44-օրյա ավերիչ պատերազմից հետո էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն այս ճամբարից այն ճամբարը գցել. մե՛կ սիրաշահում է Ռուսաստանին, մե՛կ՝ Արեւմուտքին ու Բայդենի նորընտիր վարչակազմին, բայց մեծ հաշվով Հայաստանում կրկին մոլեգնում են արեւմտյան, ավելի կոնկրետ սորոսական հոսանքները: Ռուսաստանի միջնորդությամբ 44-օրյա աղետը կանխելուց հետո թվում էր, թե մեր թերհաս իշխանությունները կվերանայեն իրենց արկածախնդիր վերաբերմունքը դաշնակից պետությունների նկատմամբ, թվում էր, թե Ռուսաստանի ետ գործակցությունն այլեւս երբեք չի զիջելու իր դիրքերը, հատկապես, որ պատերազմի օրերին եվրոպան առանձնակի սառնասրտությամբ աչք փակեց մեր երկրի հետ կատարվող սարսափի նկատմամբ, երբ 21-րդ դարում մարդկության դեմ կիրառվեցին չթույլատվող զենքեր՝ ֆոսֆորային ու կասետային դիսկեր, իսկ երկնքից թափվող այդ կրակը որեւէ վայրկյան չհուզեց ժողովրդավարության, մարդու իրավունքների իբր պաշտպան հանդիսացող Եվրոպային:
Սակայն արիուտես, որ դավաճան թերհասները կատարվածից դասեր չեն քաղել, եւ շատ փորձագետներ են նկատում՝ հակառուսականությունը գլուխ է բարձրացնում:
Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի` Weekblad Elseveir պարբերականին տված հարցազրույցը, որում նա դրական է գնահատել Արևմուտքի կողմից Նավալնու հարցով պատժամիջոցների սահմանումը, թեեւ փորձեցին լղոզել, ասելով, որ իրականում կոնտեքստից կտրված է այդ արտահայտությունը: Սակայն մենք չտեսանք դեսպանի եւ ՀՀ արտգործնախարարության կողմից որեւէ բողոքի նոտա: Եթե որեւէ պարբերական, իսկապես, կոնտեքստից կտրել էր դեսպանի խոսքերը՝ չգիտակցելով, որ դրանով լուրջ վտանգի տակ է դրել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ապա ստացվում է, որ մերոնց էլ ձեռք է տվել, որ հենց այդպես էլ տարածվի: Ի դեպ, Տիգրան Բալայանը ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանի որդին է, ով կապիտուլացիայի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո կառավարության շենքի առջեւ մեկ շաբաթից ավելի նստացույց արեց՝ ի նշան բողոքի:
Պատահական չէ, որ ռուսական thisnews.ru պարբերականն այս դեպքից հետո «Ահա եւ դաշնակիցները․ Հայաստանը ողջունում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները» վերնագրով մի վրդովված նյութ է տպագրում։ «Ռուսաստանը, փրկելով Հայաստանին Լեռնային Ղարաբաղում տոտալ ջախջախումից, չէր սպասում, որ երեկվա դաշնակիցն այդքան արագ ու այդքան բացեիբաց կդիրքավորվի հակառուսական դաշտում։ Բարեկամության եւ բարիդրացիական հարաբերությունների բոլոր վստահեցումները վայրկենապես հօդս ցնդեցին՝ ցույց տալով երևանյան իսթեբլիշմենթի իրական դեմքը՝ իր դաշնակցային պարտավորությունների մասով»,- գրել է վրդովված հոդվածագիրը։
Վրդովմունքի ալիքին միացել են նաև նախկին զինվորականները։ Պահեստազորի գնդապետ, «Комсомольская правда» թերթի ռազմական մեկնաբան Վիկտոր Բարանեցն ընդգծել է, որ Հայաստանի հակառուսական հայտարարությունները կարող են նրան զրկել Ռուսաստանի աջակցությունից։
Վիկտոր Բարանեցը հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանը բացեիբաց հրաժարվեց ռուսական սպառազինությունից ու դա այն դեպքում, երբ հանդիսանում է Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն ու ՀԱՊԿ անդամ։ Ըստ նրա, Մոսկվան պարտավոր է նման իրավիճակում հետևություններ անել, և պետք է հրաժարավի դաշնակցի պարտավորություններից, ընդհուպ մինչև ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելը։ Եւ որքան էլ զարմանալի է, բայց այս հրապարակմանն էլ ՀՀ ԱԳՆ-ն որեւէ կերպ չանդրադարձավ: Դրա փոխարեն Հայաստանում ամեն օր սորոսականների նախաձեռնությամբ նոր ծրագրերի մասին է խոսվում: Երեկ օրինակ ՀՀ արտարադատության նախարար Ռռուստամ Բադասյանը սորոսական ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում էր դատական համակարգի բարեփոխումների հարցը: Իշխանության այս վարքագիծը խոսում է մի բանի մասին, որ Ննիկոլ Փաշինյանն ու իր թիմը Հայաստանում իշխանության են բերվել արեւմտամետ ապազգային ուժերի կողմից եւ անգամ պատերազմից հետո մեր երկրում դասեր չեն քաղում ու շարունակում են կիսատ թողած գործը:

Անի Սահակյան

դիտվել է 4233 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am