Հը, Նիկոլ, փոզմիշլա՞ր

Երկուսուկես տարի առաջ գրեթե ամեն օր նոր քաղաքական իշխանությունը, նրա ԱԱԾ-ն, դատախազն ու ՀՔԾ պետը, նրա պատգամավորները, այլ պաշտոնյաներ հայտնում էին հերթական բացահայտված թալանի ու այլ ծանր հանցագործությունների մասին։ Իսկ լայն զանգվածները սպասում էին, որ եթե ոչ այսօր, ապա վաղը Նիկոլը թալանը հետ է բերելու և արդարաբար բաժանելու է ժողովրդին։

Երկու տարվա ընթացքում ամենաբարձր ամբիոններից, հեռուստաընկերություններով, սոցիալական ցանցերով և լայվերով հայտարարվեցին բազմաթիվ քրեական գործերի մասին, որոնցից շատերի ճակատագիրը մինչ այժմ անհասկանալի է, մյուսների մասին հասարակությունը պարզապես մոռացել է, երրորդներն էլ մնացին զուտ աղմուկի մակարդակում։ Չկան դատավճիռներ. դրանք մարդկանց վարկաբեկելու, հանրության մոտ կեղծ պատկերացումներ ձևավորելու գործիքներ են:

 ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի առնչությամբ քրեական գործը առանձնահատուկ էր թերեւս այն առումով, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող ասել թե դատարանները գտնվում են նախկինների ազդեցության ներքո ու դրա համար էլ արդար վճիռներ չեն կայացնում: Սանասարյանը 2018-ի հեղափոխության սիմվոլներից մեկն էր՝ Նիկոլ Փաշինյանից հետո, որը կառավարությունում ստացավ յուղոտ պաշտոն՝ ՊՎԾ պետ նշանակվեց: Քրեական գործը դիալիզների սարքերի մրցույթին էր վերաբերում: Ըստ մեղադրանքի Սանասարյանը միջնորդել էր, որ իր ընկեր Այդյան եղբայրները շահեն տենդերը՝ չունենալով ոլորտում փորձ:

Ի դեմս Սանասարյանի եւ առողջապահության այլեւս նախկի նախարար Արսեն Թորոսյանի միյանց մեղադրեցին մեկը՝ կոռուպցիոն գործարքի մեջ մտնելու, մյուսը՝ իր գլխին գործ սարքելու մասին, բայց մինչ օրս դատարանը վճիռ չի կայացրել ու այդպես էլ պարզ չէ, թե կողմերից որն էր ճիշտ: Քանզի խոսակցություններ կային, որ այն պարունակում է քաղաքական բաղադրիչ եւ Նիկոլ Փաշինյանն այս գործով պարզապես չեզոքացնում Դավիթ Սանասարյանին, ում վարկանիշը քիչ էր զիջում Փաշինյանին:
Այս գործը նոր Հայաստանի իրական պատկերի արտացոլումն է:
Ինչպես որ Ռոբերտ Քոչարյանի գործն է: Երկու տարի է նրան Մարտ 1-ի գործով մեղադրում են սահմանադրական կարգի տապալման մեջ, դատավարությունը ձգվում է մինչ օրս, ու չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարվում է, որ Մարտի 1-ը բացահայտված է, բայց ոչ տասը զոհերի սպանությունն է բացահայտված, ոչ էլ Քոչարյանի մասով կա դատավճիռ:

Նոր Հայաստանի քրեական ամենամեծ աղմուկը բարձրացավ Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» գործով։ Մանվել Գրիգորյանը մեղադրվեց 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցները վատնելու և շորթմամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Խնդիր էր դրված՝ բարոյապես, որպես մարդ ոչնչացնել Մանվել Գրիգորյանին։ Եթե նույնիսկ բոլոր մեղադրանքները ճիշտ էին, դա այնքան պարզ գործ էր, որ վաղուց պետք է դատավճիռ եղած լիներ։
Արդյունքում՝ հիվանդ մարդուն երկար ժամանակ պահեցին կալանքի տակ՝ մինչև առողջության վատթարացման հիմքով կալանքից ազատելը, իսկ ինչ եղավ հետո, պարզ է բոլորին:
Նույնը Գագիկ Խաչատրյանի, Գագիկ Բեգլարյանի, Սերժի Վաչոյի եւ այլոց վերաբերյալ գործերով: Նույնը լինելու է Դավիթ Տոնոյանի, Պատրոն Դավոյի եւ մյուսների գործերով:

Անի Սահակյան

դիտվել է 12912 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am