Ջալալ Հարությունյանը թուրքի՞ն էլ է պատրաստ ծառայել

Որքան զարմանալի էր ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նոր պաշտոն ստանալը, առավել քան տարակուսելի նրա վերջին հարցազրույցը:
Գեներալ-լեյտենանտ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ:

Հիշեցնենք, որ նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը՝ Մոսին, ով 44-օրյա պատերազմի ընթացքում իշխանությունների բացթողումների վերաբերյալ սկանդալային ասուլիսով հանդես եկավ: Ջալալ Հարությունյանը ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվեց 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորվելու պատճառով։ «Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա»,- հոկտեմբերի 26-ին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նրա հրամանով Ջալալին շնորհվեց Արցախի հերոս կոչումը՝ «հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար»։

Ջալալ Հարությունյանի նշանակումը ՊՆ-ում շոկային էր։ Կասկածելի հանգամանքներում նրա վիրավորումը բազում հարցեր էր առաջ բերել, ակտիվորեն քննարկվում էր հատկապես այն վարկածը, որ Ջալալ Հարությունյանը պատերազմի ընթացքում խանգարում էր Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան զույգին եւ այս համատեքստում համացանցը նրա վիրավորումը մահափորձ էր որակում: Մինչ պաշտոնի նշանակվելը Ջալալ Հարությունյանը տարօրինակ կերպով ոչ առեղծվածային վիրավորման վերաբերյալ է պարզաբանումներ ներկայացրել, ոչ էլ առավել եւս պատերազմի բացթողումների, պարտության եւ բազում այլ կասկածելի դրվագների վերաբերյալ, որոնց մասին խոսում են մյուսները:

Irakanum.am-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր լռում, Ջալալ Հարությունյանը ծիծաղելի պատասխան է տվել, թե լռել է, որովհետեւ չի ցանկացել ռազմական կամ պետական գաղտնիք հայտնել.<< Ոչ թե լռել եմ, այլ ասելիք չկար, քանի որ ես զինվորական եմ, և այն ինչ այդ ընթացքում և դրանից հետո հայտարարեի՝ պարունակելու էր ռազմական և պետական գաղտնիք, իսկ ես մտադրություն չունեմ այդ գաղտնիքները հրապարակել, քանի որ այդ նյութերը կարդում են նաեւ մեր հակառակորդները՝ թուրքերն ու ադրբեջանցիները և ակամայից ստացվելու էր թշնամու ջրաղացին ջուր լցնել: Այդ իսկ պատճառով ես տրամադրված չեմ որեւէ պարզաբանում, կամ մեկնաբանություն տրամադրելու>>:

Փաստորեն, Ջալալ Հարությունյանը նորմալ է համարում, որ իր հրամանատարությամբ երկիր ու հայրենիք հանձնվի, բայց չի ցանկանում խոսել՝ ինչպես դա տեղի ունեցավ, ով ինչ դերակատարություն է ունեցել, ճիշտ են տեղեկությունները, որ վարչապետի հայտնի տիկին Էրատոն է հրամանատարական բունկերում մարտը կառավարել:
Ջալալ Հարությունյանը պարզապես պարտավոր է խոսել ու պատմել, թե ինչպես է նախքան պատերազմի մեկնարկը կազմաքանդվել Արցախի ՊԲ-ն, կատարվել են չարդարացված նշանակումներ մարտական ստորաբաժանումների հրամանատարական կազմում: Ջալալ Հարությունյանը 2020-ի փետրվարի կեսերին նշանակվեց Արցախի ՊԲ հրամանատար, պաշտպանության նախարար: Ինչ էլ ասվի, նրա միջոցով են իրականացրել հայրենիքը հանձնելու ծրագիրը: Տեղի ունեցած աղետից հետո չխոսել, հանրության հետ չերկխոսել կատարվածի մասին, կնշանակի միանալ դավաճանների այն խմբին, որոնք Արցախը հանձնեցին թուրքին:
Ջալալ Հարությունյանն ասել է, որ ինքը զինվորական է, չունի կուսակցական պատկանելություն եւ իր նշանակումն էլ այս համատեքստում պետք է դիտարկել. <<Եթե ես ի վիճակի եմ այդ պաշտոնին նշանակվելով ծառայել հայրենիքին և տալ օգուտ, ապա կարծում եմ ճիշտ էր նման որոշում կայացնելը>>: Իհարկե, ցանկացած քայլ կարելի է արդարացնել, <<զինվորական>> կարգավիճակով, բայց խոսքը ոչ թե քաղաքական գործընթացների մասին է, այլ հայրենիքի պաշտպանության: <<Ես որեւէ քաղաքական պրոցեսների չեմ մասնակցում և ծառայում եմ բացառապես մեր երկրին, թե ով է պաշտոնի, և կամ ով ում է պաշտպանում ինձ համար երկրորդական է: Այդ սկզբունքով սկսել եմ իմ զինվորական ծառայությունը և այդպես միշտ շարունակելու եմ>>:

Փաստորեն, Ջալալ Հարությունյանը կարող է անգամ թուրքի վերադասությամբ պաշտոն զբաղեցնել, կամ դավաճանի, երկիր հանձնողի, կարեւորը իր ծառայությունն է, իր պաշտոնը եւ հիմա էլ գնում է ծառայելու:
Նա ասում է, որ բանակն իր առջեւ դրված խնդիրները կատարել է, իսկ լսե՞լ է Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները, որ պարտության մեղավորը բանակն է եղել, որը եղել է անկազմակերպ, դավաճան ու դասալիք սպաներ են եղել, բանակում կատարյալ բարդակ է եղել: Ընդ որում բանակը նվաստացնելու թեզը իշխանությունն առաջ է մղել թե պատերազմից առաջ, թե հետո, թե անգամ ընթացքում:

Շուշիի հանձնման մասին էլ Հարությունյանն ասում է, թե ինքը արդեն վիրավորված է եղել եւ ոչինչ չի կարող ասել: Իսկ գուցե ասի՝ ինչպես ստացվեց, որ թշնամին հասավ Շշուշի, ինչպես ադրբեջանական բանակն անարգել հասավ Շուշի ու շատ այլ հարցեր, ինչու ոմանք դարձան դասալիք, ինչու էր պատերազմի օրերին բանակում անկազմակերպ վիճակ, ինչու չի խոսում զորահավաքը դադարեցնելու մասին եւ ամենակարեւորը՝ ինչու է թույլ տվել, որ Աննա Հակովյանն իրեն ղեկավարել:

Անի Սահակյան

դիտվել է 12700 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am