Նիկոլ Փաշինյանը փորձում է քանդել շարժումը. Ծառուկյանը խայծը կուլ կտա՞

Դեկտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրեց խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում: «Հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը»,- գրում է Նիկոլ Փաշինյանը` շարունակելով, - «ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ և բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել իր պահանջների ժողովրդական աջակցություն ապահովել, այլև նրա աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման։ Ու ոչ ոք չի կարող ասել, թե մենք բիրտ ուժի կիրառմամբ պահել ենք իշխանությունը։ Ընդհակառակը՝ մեզ մեղադրում են անհարկի մեղմության մեջ»։
Հայտարարությունից մոտ երկու ամիս անց գործընթացը, սակայն, չի խմորվում: Արմատական ընդդիմությունը կտրականապեց մերժեց «դավաճանի» հետ խորհրդակցությունը: Աշխուժություն դրսեւորեցին Նիկոլ Փաշինյանի գրպանային ուժերը, որոնց շտապեցին կառավարություն, Փաշինյանի առաջարկած օրակարգը լեգիտիմացնելու:
Հայրենիքի փրկության շարժումը սա համարում է հաղթանակ, հիմնավորելով, որ իրենց ճնշման արդյունքում է, որ իշխանությունը մտադիր է արտահերթ ընտրություն կազմակերպել:
Իհարկե, ոմանք կտրականապես մերժում են Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրություննեի մասնակցելու հեռանկարը, իսկ ոմանք չեն բացառում, որ եթե 17-ի ֆորմատը սպառի իրեն եւ հնարավոր չլինի փողոցով հեռացնել Փաշինյանին ու իր թիմին, ապա իրենք պետք է բաց չթողնեն ընտրությունները: Սակայն անհասկանալի է, թե ընդդիմությունը ինչպես կարող է մասնակցել մի իշխանության կազմակերպած ընտրություններին, որն այսօր բացահայտ ստանձնել է թուրք-ադրբեջանական շահերի պաշտպանի դերը: Եւ պնդել, թե արտահերթի պարտադրանքն արդեն հաղթանակ է, դա էլ է աբսուրդ, քանի որ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը վարչապետի պաշտոնում արդեն իսկ պարտություն է, ամեն ժամ Հայաստանն ու Արցախը ստիպված են ինչ որ բան զիջել, չլուծված է մնում գերիների հարցը: Ընդ որում իշխանական թիմն այլեւս բացահայտ պաշտպանում է Թուրքիայի շահերը եւ վերջին օրերին իմքայլական պատգամավորներն իրենց հայտարարություններով ցույց տվեցին, որ կարծես մրցակցության մեջ են՝ ով է պատրաստ ամենաշատը ծառայել, պաշտպանել թուրք-ադրբեջանական շահը: Տպավորություն է, որ շուտով թուրքը մտնելու է Հայաստան եւ այս մարդիկ հիմիկվանից իրենց տեղն են պնդում, որ վաղը իրենց թուրք տերերին թանկով վաճառվեն, ցույց տան, որ մինչեւ թուրքի օրհնված ոտքը կմտներ Հայաստան, իրենք արդեն ճանապարհ են հարթել այդ ոտքի համար…

Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանը եւս կարծում է, որ պետք է մասնակցել արտահերթ ընտրություններին եւ «կրել»: Թեեւ մինչ այդ նա կարծում է, որ ամեն ինչ պետք է անել 17-ի ֆորմատով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, բայց եթե չհաջողվի, ապա պետք է մասնակցել ընտրություններին: Ըստ ամենայնի այս հայտարարությունը կարող է երկու նպատակով է արվում, առաջինը, որ իր առաջադրելու հեռանկարով ստիպի Նիկոլ Փաշինյանին հրաժարվել արտահերթ ընտրությունների գնալու մտադրությունից: Քանզի որեւէ մեկին համար գաղտնիք չէ, որ Հայաստանում ով կազմակերպում է ընտրություն, նա էլ հաղթում է ու գծում խորհրդարանի կազմը: Պատահական չեն խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Գագիկ Ծառուկյանին պոկել Շարժումից եւ կանխել իշխանափոխությունը:
Ըստ լուրերի՝ համագործակցության առաջարկ է արել Գագիկ Ծառուկյանին փողոցից վերադառնալ կառուցողական դաշտ, ընդունել իր օրակարգը, մասնակցել ընտրություններին՝ թերեւս դրա դիմաց ստանալով բիզնես արտոնություններ, թույլտվություն, որ ընտրություններին կարող է ֆինանսական ռեսուրսի գործոնով ձեւավորել իր կապիտալը եւ այլն: Այս սցենարի դեպքում Ծառուկյանը կդառնա իրական, արմատական ընդդիմության այլընտրանքը, ավելի ճիշտ կփակի նրանց ճանապարհը, սակայն արդյունքը կլինի այն, որ լավագույն դեպքում նա կրկին կստանձնի երկրորդ ուժը լինելու տիտղոսը: Իսկ թե ինչ կլինի դրանից հետո, կարելի է պատկերացնել: Նիկոլ Փաշինյանը կրկին կմտրակի նրան, ինչպես որ արեց հեղափոխությունից հետո:
Ով ով Գագիկ Ծառուկյանը շատերց լավ է ճանաչում Նիկոլ Փաշինյանին, գիտի, որ վերջինս որեւէ պայմանավորվածություն չի պահում: Բացի դա հայրենիք հանձնած, առնվազն հինգ հազար զոհերի պատասխանատու արյունոտ իշխանությության հետ ցանկացած համագործակցություն կնշանակի կիսել արյան պատասխանատվությունը եւ կնքել քաղաքական մահկանացուն:

Անի Սահակյան

դիտվել է 4509 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am