Կրակել են Թուրքիայի նախագահի կեցավայրի մոտակայքում
Թուրքական «Հաբերլեր»-ը հայտնում է,որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անհայտ անձը կամ անձինք կրակ են բացել Յենիմահալե թաղամասում, որտեղ տեղակայված է երկրի նախագահի կեցավայրը: Նույն թաղամասում են նաև քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության գլխավոր կենտրոնն ու Անկարայի ոստիկանությունը: Կրակ բացողները եղել են մեքենայով: Նրանց հայտնաբերելու նպատակով իրավապահները գործողություն են սկսել:
