Ադրբեջանում դեռ 120-ից ավել հայ ռազմագերիներ կան. դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը՝ Weekblad Elsevier-ին

Նիդերլանդական Weekblad Elsevier հեղինակավոր պարբերականը հրապարակել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը:

Ստորեւ ներկայացնում ենք այն.


«Եվրոպան փակում է աչքերը»

6 հարց Հայաստանի դեսպանին Ադրբեջանի հետ վերջին պատերազմի վերաբերյալ

1) Պատերազմն ավարտվեց նոյեմբերին, այնպես չէ՞

Տիգրան Բալայան. «Ադրբեջանում դեռ 120-ից ավել հայ ռազմագերիներ կան: Գերիներից մեկը պատմել է, որ իրեն ծեծի են ենթարկել՝ պարտադրելով «խոստովանել», որ մասնակցելով 1990-ականների առաջին ղարաբաղյան պատերազմին՝ ադրբեջանցիների է սպանել: Այդ ժամանակ նա տակավին ծնված չէր: Մինչ այժմ ադրբեջանցիները կատարում են ռազմական ծանր հանցագործություններ»:

2) Ի՞նչ ինկատի ունեք

Տիգրան Բալայան. «Խոսքը ոչ միայն ռազմագերիների խոշտանգման այլև եկեղեցիների ու գերեզմանատների սրբապղծման մասին է: Կան բազմաթիվ ապացույցներ, որ ադրբեջանցի զինվորականները գլխատել են հայերի և նրանք իսկ տեսանյութեր և լուսանկարներ են տեղադրել սոցիալական ցանցերում: Ադրբեջանական կողմը դրանով փորձում է ներկայանալ՝ որպես գերակայող ուժ հոգեբանական պատերազմ մղելով:

3) Ըստ հայկական կողմի` Թուրքիան նույնպես ներգրավված է եղել պատերազմում

Տիգրան Բալայան. Թուրքիայի կառավարությունը ջիհադիստներին Սիրիայից ուղարկեց կռվելու Հայաստանի դեմ, նրանք Սիրիայի սահմանակից շրջաններից օդանավերով տեղափոխվել են Ստամբուլ և Անկարա, որտեղից էլ ուղարկվել են Բաքու։ Նրանց քանակը 2000-ից ավելին էր, որոնցից երկու հարյուրը սպանվեցին: Էրդողանը բացահայտ հայտարարեց. «Մենք պատրաստվում ենք ավարտել այն, ինչ սկսել են մեր նախնիները»: Եվրոպան աչքերը փակում է կատարվողի վրա»:

4) Իսկ ինչո՞ւ պետք է Եվրոպան լռեր

Տիգրան Բալայան. «Ըստ ոմանց դրա պատճառը Եվրոպա մատակարարվող ադրբեջանական գազն ու նավթն են: Ռուսասատանը ևս գազ ու նավթ է մատակարարում Եվրոպա, սակայն դա չխանգարեց Ալեքսեյ Նավալնու ենթադրյալ թունավորման պատճառով Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառել»։

5) Այդ դեպքում ի՞նչ կարող է անել Եվրոպան

Տիգրան Բալայան. «Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի հրամանատարության դեմ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ դեմ։ Տիկին Ալիևան Ադրբեջանի փոխնախագահն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպանն է: Փարիզի և Միլանի բուտիկներում գնումներ կատարելու հնարավորությունից նրան զրկելը ուժեղ ազդակ կլիներ»:

6) Իսկ Նիդերլանդնե՞րը

Տիգրան Բալայան. «Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկն ասում է, որ ենթադրյալ ռազմական հանցագործությունները պետք է հետաքննվեն: Արդյո՞ք պետք է քննել, թե հայը, որին գլխատել են, իրոք մահացել է: Ինչո՞ւ Նիդերլանդները առաջատար դեր չի ստանձնում: Չէ՞ որ Նիդերլանդները աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության չեմպիոնն է»:

դիտվել է 514 անգամ
Լրահոս
Գավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում, նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Հերթը հասավ տղամարդկանց.Աննա Հակոբյանը հրավիրում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին Ոսկեպարում ռուսական զորանոցն առաջիկա օրերին քանդելու են Թուրքիայում որոնում են 3 հայի, որոնք հանդիսանում են հսկայական տարածքի սեփականատեր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին Ադրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց Վանաձորի բանտում հացադուլի մեջ գտնվող կալանավորը մեխեր ու բրիտվա է կուլ տվել. ահազանգ բանտից. ArmLur Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում Առևանգել էին Արցախից բռնահանված քաղաքացու «ԿամԱԶ»-ը, որով նա հանապազօրյա հացի խնդիր էր լուծում Վերջին հինգ է պակաս, դեռ ժամանակ կա փրկելու համար այն, ինչ այս պահին անդառնալի է․ թյուրքագետ Կուրսկի ուղղությամբ մարտերը շարունակվում են. Ռուսաստանի ՊՆ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել հութիների վերահսկողության տակ գտնվող Սանա և Հոդեյդա քաղաքներին Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպում առայժմ չի քննարկվում. Պեսկով Իսրայելի դեմ Իրանի գործողությունները լեգիտիմ են. Ալի Խամենեի Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասին Այսուհետ Սուրբ Պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին Երևանում հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը որոշ փողոցներ փակ կլինեն ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Հիմնանորոգման անվան տակ կարող են փակել Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական ցուցադրությունը․ Հայկ Դեմոյան Հարկավոր է ավելի ակտիվ պայքարել փողոցային իշխանությունների դեմ, որոնք չեն հասկանում, թե ինչ է հայրենասիրությունը. Արշակ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am