2021թվականի օգոստոսի սկզբից Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում էին գտնվում ռուս զինվորականներ։ Նրանք չէին հայտնում իրենց գտնվելու նպատակը, ենթադրվում էր, որ նրանք մասնակցելու էին Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանազատման աշխատանքներին, սակայն այդ գործում նրանց միջնորդության կարիքը չզգացվեց։ 2021թվականից , մոտ մեկ տարի ռուս զինվորականները զբաղված էին Ոսկեպարում իրենց կեցավայրի՝ գյուղի չբնակեցված առանձնատներից մեկի բարեկարգմամբ։ 2022թվականին Ոսկեպարում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող հարթեցված տարածքում հավաքովի մոդուլներից կառուցվեց զորանոց։ Նման մի զորանոց էլ կառուցվեց Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղում, ԽՍՀՄ ժամանակ գործած փոքր օդանավակայանի տարածքում։ Ռուսական կողմը առաջարկել էր Հայաստանին վաճառել Ոսկեպարում կառուցված զորանոցը, սակայն թանկ գնի պատճառով հայկական կողմը չի համաձայնվել; Իրազեկ աղբյուրից տեղեկացա,որ առաջիկա օրերին Ոսկեպարում գտնվող զորանոցը Ռուսաստանի զինուժը կքանդի, կապամոնտաժի։
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը