Նիկոլ Փաշինյանը կոլեկտիվ հանցագործության մեջ է ներքաշել Իմ Քայլին

Նիկոլ Փաշինյանին հաջողվեց կոլեկտիվ հանցագործության մեջ ներքաշել Իմ Քայլի իր պատգամավորներին: Կապիտուլացիայի խայտառակ ակտը ստորագրելուց հետո տեւական ժամանակ իշխանական պատգամավորների իզնութոզը չէր երեւում, նրանք մի քանի շաբաթ մկան ծակը հազար թումանով առել ու իջել էին ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը:
Գաղտնիք չէ, որ «Իմ քայլը» դաշինքը ստեղծվել էր մեկ մարդու շուրջ, մեկ մարդու սպասարկման համար։ Եվ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն էր։
Օգտվելով էյֆորիկ վիճակից՝ նա ապօրինաբար հասավ արտահերթ ընտրությունների, հեղափոխական քողի տակ կեղծեց ընտրությունները և ստացավ 88 հնազանդ ուսապարկեր։ Այդ ուսապարկերը ըստ էության առոչինչ են, մոտ երեք տարի նրան եղել են Փաշինյանի խամաճիկները, կամ կնոպկա սեղմողները, որոնք կյանքի են կոչել իրենց խաղավարի ցանկությունները:44-օրյա պատերազմի ընթացքում էլ շատերն ըստ էության մեկուսացած էին իրական պրոցեսներից եւ ճիշտ չէ պնդել, որ բոլորն անմիջապես մասնակցություն են ունեցել դավաճանական ակտին: Նրանք շանս ունեին պատերազմից հետո մաքրվել կատարվածից, առանձնանալ Նիկոլ Փաշինյանից՝ ցույց տալով, որ իրենք մասնակիցը չեն եղել տեղի ունեցած հանցագործության: Սակայն ինչպես տեսնում ենք Փաշինյանին հաջողվեց բոլորին հանել իրենց թաքստոցներից եւ հիմա սրանց բերանը հնարավոր չէ փակել, նրանք նոր եռանդով են մեծարում Նիկոլ Փաշինյանին, իրենց գոյությունը քաղաքական արենայում,իսկ շատերն էլ յոթհարկանի ստեր են հայտնում՝ ասելով, որ հեչ պարտադիր չէ ամեն ասածն ապացուցել:
Նրանց մոտ անցնող շաբաթվա ընթացքում ակնհայտ սրացումներ էին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, երբեմնի դերասան Արթուր Մանուկյանը իր հարցազրույցում օրինակ ասում է, որ պետությունն ու գերիների վերադարձը տարբեր հարցեր են և, եթե իրենք հեռանան, ապա պետությունը կքանդվի։ Ինչպես ասում են կան տհասներ, տհասների տհասներ եւ կան իմքայլական պատգամավորներ: Հավանաբար այս քայլիստը պետությունը շփոթել է սեփական գրպանի, սեփական կենսամակարդակի հետ, եւ այո, իրենք հեռանալուն պես նախկին բոմժերն են դառնալու:

Մեկ ուրիշը, ամենադեգեներատն էլ, թե բա քաղաաքական գործիչ եմ, ինչ ուզեմ կասեմ, դա չի նշաակում, որ ամեն ասածս պետք է ապացուցեմ.<< Ես քաղաքական գործիչ եմ, երբ միտք եմ արտահայտում, պարտավոր չեմ նաեւ փաստարկներ ներկայացնել, այլ հարց է, թե իմ միտքն ինչքանով ընդունելի կլինի հանրության համար>> ասում է Հովիկ Աղազարյանը:
Երրորդ մանկուրդը, մտավոր հետամնացն էլ ընդհանրապես չի հասկանում, թե ինչ է ասում: Խոսքը, անշուշտ, Արփի Դավոյանի մասին է:

Խոսելով Լիլիթ Մակունցի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու լուրերի մասին սույն պատգամավորը , մասնավորապես, անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուն պես թերագնահատել էր դեսպանների աշխատանքը՝ ասելով, թե լավ չեն աշխատում, դիվանագիտական փորձ չունեն, և արդյո՞ք այս նշանակմամբ չի հակասում կադրային քաղաքականությանը,
Դավոյանն արձագանքում է․ «Իմ կարծիքով՝ երբ դեսպանը երկար է պաշտոնավարում և կապեր է հաստատում, իհարկե ավելի ծանրակշիռ է դառնում»,-ապա շարունակում, թե նոր որոշում ընդունելը ճիշտ է, գուցե կան խնդիրներ, հարցեր, որոնք այս որոշմամբ կլուծվեն։
Ինչպես ասում են համբերություն մեզ բոլորիս…

Անի Սահակյան

դիտվել է 5359 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am