WikiLeaks-ը տվյալներ է հրապարակել ԿՀՎ-ի կողմից ստեղծված «Պանդեմիա» վիրուսի մասին
WikiLeaks պորտալը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի նոր չափաբաժին է հրապարակել Vault 7 ընդհանուր վերտառությամբ հրապարակումների շարքի շրջանակներում։ Կիբեռլրտեսության միջոցների վերաբերյալ փաստաթղթերի նախորդ փաթեթը՝ «Աթենասը» (Athena) հրապարակվել է մայիսի 19-ին: Ծրագիրը թույլ է տալիս հեռավոր օգտատերերի համակարգիչները «վարակել» տեղային ցանցի ներսում ֆայլերի հաղորդման գործընթացում:
