Նիկոլ Փաշինյանի հույսը քաղաքական թշվառներն են

Նիկոլ Փաշինյանը մնացել է քաղաքական թշվառների աջակցության հույսին: Լեւոն Շիրինյան, Գուրգեն Արսենյան, էլ մարդ կուսակցություն չմնաց, որ Փաշինյանը չհասցրեց կառավարություն, լուսանկարվեց նրանց հետ, որպեսզի իրենցից ոչինչ չներկայացնող իբր քաղգործիչները հետո վեր կենան ու պաշտպանեն հողատու դավաճանին:

Արցախը հանձնած Փաշինյանի ամենամոլի աջակիցն, այդուհանդերձ շարունակում է
մնալ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը: Արամ Սարգսյանը շաբաթվա բոլոր օրերին իշխանական եթերներ է գործուղվում ու շարունակում Նիկոլ Փաշինյանի հակահայ քաղաքականությունը: Երբ Փաշինյանը հանձնում էր Սյունիքի տարածքները, Սարգսյանը մինչեւ անգամ հայտարարեց, որ Շուռնուխը ադրբեջանական տարածք է: Մի մարդ, ում քաղաքական ամբողջ «գաղափարաբանությունը» և քաղաքական գոյությունը հենվում էր մի քանի թեզի վրա՝ «հոկտեմբերի 27», եւ այս կոնտեքստում՝ «Մեղրին ծախում էին, Ղարաբաղը տալիս են», այսօր պաշտպանում է Արցախը հանձնած դավաճանին, ու ոչ միայն Արցախը, Սյունիքը՝ Շուռնուխն ու Որոտանը, տեսանելի առաջիկայում՝ նաեւ Մեղրին: Նա նորից ասպարեզ է նետվել ու հիմա էլ ուզում է հավատացնել, թե գերիների վերադարձի հարցում ամենաշահագրգռվածը Նիկոլ Փաշինյանն է եւ սին էին ընդդիմադիրների այն մտահոգությունները, թե պարտված ղեկավարը չի կարող այսուհետ բանակցել: Արամ Սարգսյանն ասում է, թե տեսաք՝ ինչպես գնաց Մոսկվա ու բանակցեց, Պուտինի ու Ալիեւին ասաց, որ Արցախի կարգավիճակի հարցը դեռ պետք է լուծել:
Համաձայնեք, որ այս մարդու անմեղսունակության աստիճանը անչափելի է: Ինչ Արցախի կարգավիճակ, եթե, ըստ էության, Արցախն այսօր չկա, իր պաշտելի Փաշինյանը հանձնել է Արցախի 75 տոկոսը՝ ներառյալ Շուշին, Հադրութը եւ յոթ շրջաի մեջ չմտնող այլ տարածքներ: Ինչ է մնացել Արցախից, ո՞ր սահմաններով կարգավիճակի հարցն է բանակցելու:

Եթե Շուշին հանձնելուց եւ դա մարսելուց հետո Նիկոլ Փաշինյանը Շուշիի պատմությունն է խեղաթյուրում ու ասում, որ այն հայկական չէ, առնվազն խելապակաս է պետք լինել՝ հավատալու համար, որ Փաշինյանին առհասարակ հուզում է Արցախի կարգավիճակը:
Իսկ ընդհանրապես Արցախի կարգավիճակը ըստ էության լուծված էր, Փաշինյանն ընդամենը պետք է պահեր այն, այլ ոչ թե 10 հազար մարդկային կյանքերի գնով հանձնր Արցախը ու հետո հերոսաբար պայքարեր մի թիզ տարածքի կարգավիճակի համար: Այո, ստատուս քվոյի պահպանումն արդեն իսկ կարգավիճա էր եւ հեռու չէր այն օրը, որ այդ վիճակի տրամաբանական հանգուցալուծումը դառնալու էր ազգերի ինքնորոշման ճանապարհով հարցի կարգավորումը: Մինչեւ 2018 բանակցված փաստաթուղթը, լինելով փոխզիջումային, ներառում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխիքները։
Արցախին տրվելու էր միջանկյալ կարգավիճակ, որն անհամեմատ բարձր էր իր ունեցած դե ֆակտո կարգավիճակից։Ապա կար կետ Արցախի վերջնական կարգավիճակի մասին: Լաչինի եւ Քելբաջարի վերադարձի հարցը կարգավորվելու էր միայն Արցախի վերջնական կարգավիճակի խնդիրը լուծելուց հետո։ Այնինչ Փաշինյանը դրանք հանձնեց առանց թշնամու կողմից գրավված լինելու: Ոչ մի խոսք չի եղել երբեք Ադրբեջանին դեպի Նախիջեւան տրվող ճանապարհների եւ կոմունիկացիաների մասին։ Մինչեւ 2018 թվական եղել է կանոնավոր բանակցային գործընթաց, որը խաթարվեց Նիկոլ Փաշինյանի պատճառով, ինչը դարձավ աղետաբեր պատերազմի հիմնական պատճառը։ Ու այս ամենից հետո վեր կենալ ու հայտարարել, թե Նիկոլ Փաշինյանը շատ լավ էլ կարող է բանակցել, առնվազն կնշանակի խրախուսել, աջակցել Նիկոլ Փաշինյանի ցեղասպան քաղաքականությանը եւ ողջունել նոր պատերազմի հավանականությունն արդեն Հայաստանի տարածքում: Բոլոր ժամանակների հաճախորդաց հարեմի կարկառուն ներկայացուցիչն այլեւս ակնհայտ պրոադրբեջանական քարոզին է լծվել, քանզի այսօր Նիկոլ Փաշինյանին պաշտպանելը կնշանակի աջակցել Ալիեւի հայասպան նկրտումներին:

Անի Սահակյան

դիտվել է 1612 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am