ՌԴ ռազմանավերը հրթիռակոծել են «ԻՊ»-ի ահաբեկիչներին
«РИА Новости»-ն՝ հղում կատարելով ռուսական ՊՆ-ին հայտնում է,որ Միջերկրական ծովում գտնվող ռուսական «Ադմիրալ Էսսեն» ռազմանավը և «Կրասնոդար» սուզանավը սիրիական Պալմիրայում գտնվող «Իսլամական պետության» ահաբեկիչների ուղղությամբ արձակել են 4 «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռ։ Բոլոր հրթիռները հասել են իրենց նշանակակետին։ Հրթիռակոծման են ենթարկվել Ռաքայից այս տարածաշրջան տեղափոխված ծանր տեխնիկան և կենդանի ուժը։ Հաղորդվում է, որ գործողությունների մասին տեղեկացվել են ԱՄՆ, Թուրքիայի և Իսրայելի հրամանատարությունը։ «Կրասնոդարը» հրթիռները արձակել է սուզված ժամանակ,հայտնել են ՊՆ-ից:
