Փաշինյանը շարունակում է ցինիկ ծաղրը

1915 թվականից հետո ամենամեծ աղտեը հայ ազգի գլխին բերած ցեղասպան Նիկոլ Փաշինյանին ու իր ուսապարկային իշխանությանը թվում է, թե կարողացան մարսել իրենց ոճրագործությունը եւ կրկին սկսել են հին երգը երգել՝ ամեն ինչի մեղքը բարդելով նախկինների վրա: Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում կարելի է ասել նոր ռեկորդ սահմանեց՝ տասը հարկանի մանիպուլացիաներով փորձեց ջրից չոր դուրս գալ ու անգամ այս զարհուրելի պատերազմի ավերի համար մեղադրել բոլորին, բացի իրենից:

«Նախկինում ոչ մի անգամ էդպիսի ծավալով գերիների վերադարձ չի եղել»։ Այս անբարո մտքի հեղինակը նույն ինքը Նիկոլ Փաշինյանն է, ով վրդովված արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի` գերիներին վերաբերող հարցին։

Պատգամավորը հիշեցրեց, որ Փաշինյանը Մոսկվա էր գնում` հայտարարելով, որ առաջնահերթություններում գերիների վերադարձի հարցն է, բայց այս ուղղությամբ մենք որևէ ձեռքբերում չունեցանք։ «Սա ապացուցում է, որ դուք այլևս Հայաստան և Ադրբեջան բանակցություններում ունակ չեք լինելու այլևս պաշտպանել Հայաստանի շահերը»,- ասաց Գորգիսյանը՝ առաջարկելով Փաշինյանին հեռանալ եւ տեղը զիջել կարող ուժերին, ովքեր կգան եւ կլուծեն մեզ համար այս ցավոտ հարցը: Փաշնյանը սա լսելուն պես էքստազի մեջ ընկավ, ընդդիմությանը մեղադրեց հարցը շահարկելու մեջ.<< Ինչո՞ւ երկար տարիներ ԱԺ-ում չի հնչել այս նույն հարցը ու չի ուղղվել նախկին կառավարություններին։ Ինչո՞ւ նրանց չեն ասել` գնացիք բանակցելու, Ղարաբաղի հարցը չկարողացաք լուծել, դե հիմա ինչու հրաժարական չեք տալիս»:

Նիկոլ Փաշինյանի գլխավոր ասելիքը հետևյալն էր՝ «բա ինչի Սերժի ժամանակ չէիք հարցնում», ու հպարտանում, որ իր օրոք ավելի շատ գերիներ են վերադարձվել Հայաստան, քան նախկինում։ Բնականաբար Փաշինյանը գիտակցում է այս պատերազմի արդյունքում և դրանից առաջ տեղի ունեցածի մասշտաբն ու անհամեմատելիությունը, սակայն նպատակաուղղված ձևով հանրության մի հատվածին ակնհայտ մոլորության մեջ է գցում։ Գերիների ուղղությամբ տարվող աշխատանքի վերաբերյալ այսպիսի ինքնավստահ ցինիզմով է խոսում մի մարդ, ով Հայաստանն ու Արցախը ողբերգության է հասցրել, Արցախի տարածքի 75 տոկոսի կորստի, 10 հազարից ավելի մարդու մահվան, հազարավոր մարդկանց վիրավորվելու, անհետ կորելու և ռազմագերու կարգավիճակ ստանալու պատասխանատուն և մեղավորն է։ Նախկինացավ կպած այս ցեղասպանը, բնականաբար, չէր ասելու, որ նախկինում երբեք այսչափ գերի չի եղել, որ 90-ականների գերիների վերադարձը պատշաճ իրականացվել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, նախկինում այսպիսի ցեղասպան իշխանություն չի եղել, որ ընդդիմությունն էլ կոկորդից բռներ ու գերիների վերադարձ պահանջեր: Եւ, վերջապես, նախկինում մի ընդդիմություն էլ Նիկոլ Փաշինյանն է եղել, ով խոսելու եւ արտահայտվելու հնարավորություն է ունեցել օդում, ջրում, թե ցամաքում, բայց մենք չենք հիշում որեւէ դեպք, որ նրան հետաքրքրեր իր ասած այդքան շատ գերիների հարցը: Նիկոլ Փաշինյանի մտահոգությունները արագաչափերից ու կարմիր գծերից այն կողմ չէր անցնում, որոնցով քաղաքացիներից հիմա ինքն է գումար կլպում:

Իսկ ընդհանրապես, ինչպես Գորգիսյանը հիշեցրեց, Նիկոլ Փաշինյանն անձամբ է ստանձնել գերիներին վերադարձնելու պատասխանատվություն, որն ամրագրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում: Թե ումից կամ ինչից է այսօր բողոքում իր անճարության, Ալիեւի ստրուկը լինելու համար, թերեւս հոգեբանների պարզելու խնդիրն է: Բայց որ Փաշինյանն անկարող է այս հարցը լուծել, ավելին իշխանությունն ակնհայտորեն մատը մատին չի խփում, իսկ եթե սպառված են բանակցային եւ այլ ճանապարհները, ապա իշխանության ներկայացուցիչները հատ-հատ թող փոխանակվեն մեր գերեվարված հայրենակիցներով:

Հաջորդ աբսուրդը պատերազմի պարտության համար ընդդիմության վրա մեղքը բարդելն էր: ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը կիսվեց իր տպավորություններով, որ անցած բոլոր պատերազմներին մասնակցել է, իսկ վերջինից տպավորությունն այն է, որ միտումնավոր մեզ տարել են պարտության, դրա համար ստեղծվել են բոլոր նպաստավոր պայմանները: Նիկոլ Փաշինյանն էլ, ում գրպանում են ուժային եւ իրավապահ մարմիններն, ինքնավստահ հայտարարեց, թե ունեք փաստեր, գնացեք ցուցմունք տվեք, ապա իր բրենդային հիստերիկ տոնով սկսեց բղավել, թե ուր էր Ծառուկյանի կամավորական ջոկատը, ինչու չհասավ պատերազմի դաշտ, միայն նկարվեցին ու դրանով հարցը փակվեց: Իհարկե, ընդդիմադիր պատգաավորը հակադարձեց, որ ջոկատը մեկնել է, պարզապես հետ են ուղակել, սակայն ինչ կապ ունի դա մեր պարտության հետ, այնքան էլ հասկանալի չէ: Ծառուկյանը ոչ բանակի հրամանատարն է, եւ ոչ էլ իր ջոկատն էր մեր էլիտար ստորաբաժանումներից մեկը, որոնք պետք է բեկում մտցնեին պատերազմում:
ԲՀԿ-ական Արթուր Դալլաքյանն էլ որպես <<տղամարդը տղամարդուն>> դիմեց. «Պատմությունը միշտ ասել է շատ կարեւոր մի բան, այսօր բոլորս ենք հասկանում, որ դուք, որպես գլխավոր հրամանատար, պարտվող հրամանատար եք: Դա հասկանալի է: Պատմությունն է ասում նման դեպքերում գլխավոր հրամանատարը ինչ պետք է անի, ես չպիտի ասեմ: Ես ուզում եմ իմանալ՝ դուք պատրաստվո՞ւմ եք գնալ Ստեփանակերտ, թե՞ ոչ: Եթե գնալու եք, ընդունո՞ւմ եք, որ դա մեր քաղաքն է իր բոլոր նախկին տարածքներով եւ Արցախը Հայաստա՞ն է: Ես որպես տղամարդ ուզում եմ պատասխանը ստանամ, կոնկրետ՝ Արցախը ձեզ համար Հայաստա՞ն է, թե՞ չէ»:

Փաշինյանը հոդաբաշխ միտք արտահայտելու փոխարեն բառակույտ նետեց. «Ես իմ դիրքորոշումը հստակ արտահայտել եմ եւ Ղարաբաղի շարժման ամբողջ տրամաբանությունը եւ նպատակը արտահայտված է ձեր հիշատակած նախադասության մեջ: Ինչպես նախկինում ասել եմ՝ մեր խնդիրն այսօր ՀՀ-ի եւ Արցախի շուրջ կայունություն, անվտանգություն ապահովելն է ու կարվեն բոլոր քայլերը՝ այդ անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»:

Անի Սահակյան

դիտվել է 2707 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am