Ցեղասպան Նիկոլն ու ԲՀԿ-ի թամաշան

Բագավաճ Հայաստան կուսակցությունն ինչպես միշտ անհասկանալի վարքագիծ է դրսեւորում: Կապիտուլացիայի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո եւ նույնիսկ դանից առաջ Նիկոլ Փաշինյանի եւ այս իշխանության հրաժարականը պահանջող ընդդիմադիր գործընկերները գործից անցել են միայն խոսքին՝ դավաճանելով իրենց ղեկավարի ամենահայտնի կարգախոսը, թե մեր խոսքը գործ է:

Թվում էր, թե Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի գործակալը լինելու մասին սկանդալային հրապարակումներից հետո ընդդիմությունը, նախեւառաջ ԲՀԿ-ն, պետք է գրավեր ամբիոնը եւ բացատրություն պահանջեր, թե ինչու վաճառեցին մեր հայրենիքը: Որ ԼՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի եւ առհասարակ բոլոր ժամանակների իշխանության գրպանային ընդդիմությունն է, ապացուցել է իր կարճատեւ կենսագրությամբ, իսկ ինչ է պատահել ձեզ՝ ԲՀԿ-ականներիդ, որ բերաններդ ջուր եք առել ու ոչ մի բառ չխոսեցիք Արարատ Միրզոյանի եւ իշխանության գործակալական ցանցի մասին: Այդ ինչն է կապել ձեր ձեռքերն ու լռեցրել ձեզ, միթե հայրենիքի փրկության գործից ավելի նախընտրում եք Արարատ Միրզոյանի սահմանած պարգեւավճարները:

Սրա փոխարեն Գագիկ Ծառուկյանը դատապարտում է Վազգեն Մանուկյանի՝ Գյումրիում իշխանական սադրիչներին ուղղված <բոմժեր> արտահայտությունը:
Իյա՜ իրո՞ք, կասեր դասականը: Իսկ չեք հետաքրքրվել՝ ինչու Վազգեն Մանուկյանն ու մյուսները չդատապարտեցին ձեր կուսակիցների՝ ժողովրդին ուղղված ժեխ ձեւակերպման համար: Կամ որ ամենակարեւորն է՝ ինչու պարոն Ծառուկյան, մի անգամ էլ հայտարարություն չտարածեցիք Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց եւ վիրավորական արտահայտություններից մեկի ժամանակ, գոնե այն դեպքերում, երբ իշխանականները հրապարակավ ցուցադրում էին իրենց թրքասիրությունը:

Տեսանելի է, որ, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ն հատկապես վերջին ժամանակներում մի կողմ է քաշվել, առանձնացել է Հայրենիքի փրկության շարժման մյուս ուժերից: Շարժման մարզային այցելություններին զուգահեռ ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ առանձին են մարզեր այցելում, շարժման մնացյալ ուժերը դեմ են արտահերթ ընտրություններին եւ Նիկոլ Փաշինյանի հետ առհասարակ հանդիպելուն, բայց Ծառուկյանը հանդիպում է նրա հետ:

Իհարկե, այդ հանդիպումից հետո եւ ցայսօր Ծառուկյանն ու իր պատգամավորները շարունակում են հայտարարել, թե իրենց օրակարգը չի փոխվել եւ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց ասելը մի բան է, դրա ուղղությամբ քայլերը, որոնք չկան, այլ բան: Միթե պարոն Ծառուկյանին չի հաջողվում իր ուժին ձայն տված 100 հազար քաղաքացիների գոնե կեսին փողոց դուրս հանել, որպեսզի նաեւ խույս տա իշխանական քննադատությունից, թե այդ ձայնը Ծառուկյանը ստացել է ընտրախոստումների դիմաց:

Խնդիրն այն է, որ այսօր հայրենիքի փրկության հարցն է դրված եւ քաղաքական խաղերի ու հաշվարկների ժամանակը չէ: Ցանկացած ուժ, որը լոյալ է ցեղասպան իշխանության նկատմամբ, հետքայլ է անում իշխանության դեմ պայքարում, մարդկության, մեր պետության եւ ժողովրդի դեմ քայլ է անում: Այս իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, գուցե չի հասկանում, որ 1915 թվականի ցեղասպանությունից հետո ամենամեծ ավերն է բերել ազգի ու պետության գլխին, քաղաքակիրթ մարդկությունը դեռ կտա իր գնահատականը ու գուցե սա հայ ժողովրդի նկատմամբ երկրորդ ցեղասպանությունը համարվի՝ 10 հազար զոհով, 15 հազար խեղված ճակատագրերով, անհետ կորածներ ու գերիներ, Մեղրիից բացվող եւ թրքացման տանող մի ճանապարհ, Արցախի 80 տոկոսի կորուստ, ազգի ողնաշարի ջարդում…

Այս իրողության պարագայում խորհրդարանական ընդդիմությունը պետք է գրավեր ամբիոնը եւ թույլ չտար իշխանությանն այլեւս մոտ գնա, սակայն մի անվրդով հանգստությամբ թամաշա է անում տեղի ունեցողին եւ մերթընդմերթ հայտարարում, թե իրենց օրակարգում բան չի փոխվել:

Անի Սահակյան

դիտվել է 3786 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am