Թրամփը ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ չի տեղափոխի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ դեպսանությունը դեռևս չի տեղափոխի Թել Ավիվից Երուսաղեմ: Այս մասին հայտնում է «CNN»-ը՝ հղում տալով իր աղբյուրներին: Ինչպես նշվում է՝ Թրամփը մոտ ապագայում կհայտնի ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվում պահպանելու մտադրության մասին: Ավելի վաղ Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ ալ Մալիկը տարակուսանք էր հայտնել, թե Թրամփը կընդունի արդյոք Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄն դեսպանությունը տեղափոխելու մասին որոշում, թե ոչ:
